Հայաստանը խնդրել է ռուսաստանին հետաձգել հայկական ատոմակայանի արդիականացման համար տրամադրած վարկի վճարումը,այս մասին հայտարարել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության արտաքին կապերի գծով պատասխանատու Տիգրան Մելքոնյանը, հաղորդում է РИА Новости-ն:
«Ուզում եմ խոսել մի խնդրի մասին, որը կապված է ՀԱԷԿ-ի գործարկման նախագծի հետաձգման հետ: Մենք վեր ենք հանել մի քանի` ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ օբյեկտիվ պատճառներ: Նախագծի հաջող իրականացման համար անհրաժեշտ է որոշում ընդունել հետաձգել վարկի մարման ժամկետները»,- ասել է Մելքոնյանը:
Հայաստանի կառավարությունը նախատեսում է հետաձգել ՀԱԷԿ-ի գործարկումը մինչև 2026թ-ը, ֆինանսավորումն իրականացվելու է ռուսական վարկով` 270 միլիոն դոլարի չափով: