Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իրաքի իշխանություններն ավարտել են Քուվեյթին 1990-1991 թվականներին էմիրություն ռազմական ներխուժման համար փոխհատուցումների վճարումը։ Այս մասին ասվում է Արաբական Հանրապետության Կենտրոնական բանկի (ԿԲ) կայքում երեքշաբթի հրապարակված հաղորդագրության մեջ։
«Վերջին տրանշը՝ 44 միլիոն դոլարի չափով, Քուվեյթի Պետությանը տրվել է հատուցման վճարների շրջանակներում։ Այսպիսով՝ Իրաքն ավարտել է 52,4 մլրդ դոլար ընդհանուր գումարի հատուցումների վճարումը, որոնք նախատեսված են փոխհատուցման հանձնաժողովի որոշմամբ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 687 բանաձևի հիման վրա»,- ասվում է տեքստում։
Իրաքի Կենտրոնական բանկը հույս է հայտնել, որ հատուցումների վճարումների ավարտը կնպաստի «Իրաքի բանկային համակարգի վերաինտեգրմանը համաշխարհային բանկային համակարգին» և կօգնի Արաբական Հանրապետությանը «ավելի շատ ֆինանսական օգուտներ ստանալ»։
Երկու երկրների միջև պայմանավորվածությունների համաձայն՝ Իրաքը նավթի և գազի արտահանումից ստացած շահույթի 5%-ը տարեկան հատկացնում էր ՄԱԿ-ի հատուկ հիմնադրամին, որտեղից այդ միջոցներն այնուհետև ուղղվում եէին Քուվեյթին փոխհատուցում վճարելուն։ 2014 թվականին Բաղդադը Քուվեյթի և ՄԱԿ-ի համաձայնությամբ կասեցրել է համաշխարհային կազմակերպության հիմնադրամին հատկացումները՝ կապված Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ակտիվացման և նավթի գների անկման հետ։ 2017 թվականի դեկտեմբերին Իրաքում ԻՊ-ի դեմ հայտարարված հաղթանակից հետո հանրապետության իշխանությունները հայտարարեցին վճարումները վերսկսելու մասին։
1990 թվականի սկզբին Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնը, Իրանի հետ պատերազմից հետո (1980-1988 թվականներին) երկրի ֆինանսական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով սկսեց պահանջներ ներկայացնել հարևան Քուվեյթին՝ կապված սահմանային Ռումեյլայից նավթի ենթադրյալ անօրինական արդյունահանման հետ: 1990 թվականի օգոստոսի 2-ին իրաքյան ուժերը ներխուժեցին Քուվեյթ և գրավեցին երկիրը՝ նպատակ ունենալով տիրանալ նրա նավթային պաշարներին։ ՄԱԿ-ը Քուվեյթի դեմ ագրեսիան որակել է որպես միջազգային իրավունքի խախտում, և Իրաքի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցներ են սահմանվել։ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները, ստանալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատ (1990 թ. նոյեմբերի 29-ի 678), իրականացրեցին «Փոթորիկ անապատում» գործողությունը (1991թ. հունվարի 17 - փետրվարի 28)՝ ազատագրելով Քուվեյթը: