|
Փոխարժեքներ
26 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը միջոցներ է որոնում Ռուսաստանի և Իրանի դիվանագիտական ալյանսը փլուզելու համար: Այդ մասին հայտնում է The Wall Street Journal -ը` վարչակազմի ներկայացուցիչներին հղումով. հայտնում է РИА Новости-ն:
«Եթե կա ինչ-որ սեպ, որը հնարավոր է խրել Ռուսաստանի և Իրանի միջև, ապա մենք պատրաստ ենք դա ուսումնասիրել»,- ասել է Թրամփի թիմի ներկայացուցիչներից մեկը:
Աղբյուրի խոսքով` ԱՄՆ-ը մեծ սպասելիքներ չունի Մոսկվայի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարցում: Միևնույն ժամանակ, նրա խոսքերով, Վաշինգտոնը Ռուսաստանին ԽՍՀՄ-ի նման սպառնալիք չի համարում, և Թրամփն առաջին հերթին կենտրոնացած է Իրանին զսպելու վրա: