կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-06 17:12
Քաղաքական

Հայաստանը դավաճանել է ԵՄ-ին. The Wall Street Journal

Հայաստանը դավաճանել է ԵՄ-ին. The Wall Street Journal

Եվրոպացի դիվանագետներն այս շաբաթ ուղղակի ցնցվեցին՝ իմանալով, որ Հայաստանը, որը դեռ վերջերս ձգտում էր խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ, Մաքսային միությանը միանալու որոշում է կայացրել. գրում է The Wall Street Journal-ը:

 

Հոդվածի հեղինակները գրում են, որ այդ որոշումը կօգնի Կրեմլին տարածաշրջանում ազդեցությանւ համար` Բրյուսելի հետ մղվող պայքարում: «Այժմ միակ հարցն այն է՝ կհետևե՞ն մնացած հետխորհրդային պետությունները Հայաստանի օրինակին, թե՞ ոչ»:

 

«Ենթադրվում էր, որ նոյեմբերին Վիլնյուսում տեղի կունենա Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, սակայն, եվրոպացի պաշտոնյաների խոսքերով` Մաքսային միության անդամ երկրները չեն կարող ինտեգրվել Եվրոպային, քանի որ, ըստ էության, առևտրային հարցերում զիջում են Ռուսաստանին իրենց ինքնիշխանության մի մասը:

 

Բրյուսելում նաև վստահ են, որ հայկական կողմի այդ որոշումը կայացվել է Ռուսաստանի ճնշումների և շանտաժի քաղաքականության արդյունքում: Ռուսաստանը Հայաստանի վրա ազդեցության մեծ լծակներ ունի, քանի որ ինքն է մատակարարում և սահմանում գազի գինն այդ երկրում»,- ասվում է հոդվածում:

 

Հոդվածի հեղինակները նաև նշվում են, որ Հայաստանի այդ որոշումը կարող է խնդիրներ առաջացնել ԵՄ-ին ինտեգրվել ցանկացող այլ երկրների համար: Մասնավորապես` նոյեմբերին պետք է տեղի ունենա երկար սպասված` Ուկրաինա-ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, իսկ Մոլդովան և Վրաստանը պետք է նախաստորագրեն այդ համաձայնագրերը: