|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
23 տարի առաջ անկախացած Լատվիան վախենում է Ուկրաինայից հետո հայտնվել Ռուսաստանի տեսադաշտում: Այդ մասին, ինչպես հայտնում է Газета.Ru-ն, ասվում է The Wall Street Journal-ի հոդվածում:
Ըստ պարբերականի՝ այդ մտավախությունները կան բոլոր Մերձբալթյան երկրներում, նաև` Լիտվայում և Էստոնիայում: Սակայն Լատվիան այդ երկրներից ամենառուսաստանյանն է: Դա է պատճառը, որ Ղրիմի դեպքերն առանձնահատուկ արձագանք գտան Լատվիայում:
Հոդվածի հեղինակները նաև նշում են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են լրջորեն անդրադառնալ Լատվիայի տնտեսության վրա, որը սերտ կապված է իր «մեծ հարևանի» հետ: Բացի այդ` հիշատակվում է այդ երկրում էթնիկ լատիշների և էթնիկ ռուսների հարաբերությունների բարդ բնույթը: