կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-30 11:55
Աշխարհ

ԱՄՆ-ում 2001թ. սեպտոմբերի 11-ին ահաբեկչության կազմակերպիչներից մեկը պատրաստ է վկայություն տալ Սաուդյան Արաբիայի դեմ. Wall Street Journal

ԱՄՆ-ում 2001թ. սեպտոմբերի 11-ին ահաբեկչության կազմակերպիչներից մեկը պատրաստ է վկայություն տալ Սաուդյան Արաբիայի դեմ. Wall Street Journal

ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչներից Խալիդ Շեյխ Մոհամեդը հայտարարել է` պատրաստ է ցուցմունք տալ դատարանում այն մարդկանց և ընկերությունների կողմից, որոնք հայցեր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի դեմ, սակայն միայն այն պարագայում, եթե ԱՄՆ իշխանություններն իր համար մահապատիժ չպահանջեն. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ վկայակոչելով Wall Street Journal-ը:

Ավելի վաղ ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի զոհերի հարազատներն ու բարեկամները կոլեկտիվ հայց էին ներկայացրել Սաուդյան Արաբիայի դեմ` մեղադրելով նրան «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորմանը ֆինանսական և այլ աջակցություն ցուցաբերելու մեջ։ Դատական հայցը ներկայացվել է 800 մարդու անունից՝ արաբական երկրի կառավարությունից փոխհատուցում ստանալու նպատակով։  

Որոշ ժամանակ անց ԱՄՆ ավելի քան երկու տասնյակ ապահովագրական ընկերություններ 4,2 մլրդ դոլարի հայց են ներկայացրել Սաուդյան Արաբիայի երկու բանկերի և ընկերությունների դեմ, որոնք առչություն ունեն Ուսամա բեն Լադենի ընտանիքի հետ: Նրանք հայց են ներկայացրել նաև մի քանի բարեգործական կազմակերպությունների դեմ 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վերաբերյալ:

Խալիդ Շեյխ Մոհամեդի առաջարկությունն արվել է նամակում, որն ուղարկվել է դատարան՝ զոհերի հարազատներին և ընկերություններին ներկայացնող փաստաբաններին։ Ամերիկյան Գուանտանամո բանտում պահվող Մոհամեդը թեև նշել է, որ այս պահին պատրաստ չէ ցուցմունքներ տալ, այնուամենայնիվ, ասել է, որ «պոտենցիալ մահապատժի բացակայության դեպքում հնարավոր կդառնա ավելի լայն համագործակցությունը»։

Теракт 11 сентября 2001 в Нью-Йорке. Архивное фото

Նշվում է նաև, որ Սաուդյան Արաբիան ներկայացնող փաստաբանը հրաժարվել է մեկնաբանություններ տալուց:

Լրատվամիջոցը տեղեկացնում է նաև, որ ավելի վաղ Կոնգրեսն ընդունել էր օրենք, որով հնարավորություն է տրվում սեպտեմբերի 11-ի զոհերի ժառանգներին դատի տալու Սաուդյան Արաբիային, որի քաղաքացիներ էր ահաբեկիչների մեծ մասը։ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման վետո էր դրել ավելի վաղ Կոնգրեսի ընդունած օրինագծի վրա, բայց Սենատին հաջողվեց հաղթահարել վետոն` ձայների` 97:1 հարաբերակցությամբ:

Հիշեցնենք` 2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ Քաիդա» ահաբեկչական  խմբավորման անդամները զավթեցին մի քանի ուղևորատար ինքնաթիռներ` ուղղելով դրանք Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի և Պենտագոնի շենքերի վրա, ինչի հետևանքով  զոհվեց ավելի քան 3000 մարդ։

Դեպքից կարճ ժամանակ անց ԱՄՆ-ը միակողմանի կարգով դուրս եկավ հակահրթիռային պաշտպանության համակարգերի սահմանափակման պայմանագրից, որ կնքվել էր Մոսկվայի և Վաշինգտոնի միջև 1972 թվականին: