կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-10 14:05
Հասարակություն

Քաղաքային իշխանությունները միայնակ չեն կարող լուծել հարցը, դա միլիոնավոր դոլարների խնդիր է. Մարությանը` վերելակների խնդրի մասին

Քաղաքային իշխանությունները միայնակ  չեն կարող լուծել հարցը, դա միլիոնավոր դոլարների խնդիր է. Մարությանը` վերելակների խնդրի մասին

Իմ պաշտոնավարման ընթացքում որևէ առողջ ծառ չի կտրվելու. այսօր Երևանի 2800-ամյակին նվիրված այգու բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը`խոսելով ծառահատումների մասին:

«Երաշխավորում եմ, որ քանի դեռ ես քաղաքապետ եմ, ոչ մի առողջ ծառ հենց այնպես չի կտրվելու և ոչնչացվելու: Անգամ` նախկին «Մալիբու» սրճարանի տարածքում գտնվող այգու կողքի ծառերը փողոցի վրա են, և ես կարգադրել եմ, որ դրանք պահպանեն: Եթե մենք տեղափոխեինք այդ ծառերը և այլ վայրում տնկեինք, դրանք չէին աճի: Ճանապարհային ոստիկանության հետ քննարկումներից հետո պարզ դարձավ, որ դրանք նաև չեն խոչընդոտում երթևեկությանը: Սա փայլուն օրինակ էր այն բանի, որ քաղաքային իշխանությունները շատ հոգատար են վերաբերվելու ամեն մի ծառի»,- ասաց նա:

Զրույցի ընթացքում անդրադառնալով մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակների հիմնախնդրին` Մարությանը նշեց, որ քաղաքային իշխանությունները միայնակ չեն կարող լուծել հարցը, քանի որ դա միլիոնավոր դոլարների խնդիր է: «Մենք, առաջին օրվանից սկսած, ծրագիր ենք գրում, որ վերելակներն ամբողջությամբ մեծ ծրագրով փոխենք: Բայց այս հարցում մեզ հետ պետք է լինեն նաև բնակիչները: Քանի որ այդ գույքը պատկանում է բնակիչներին, և սա միլիոնավոր դոլարների խնդիր է, ու քաղաքային իշխանությունները միայնակ չեն կարող լուծել այդ հարցը, մենք կարող ենք փոխել վերելակները, իսկ բնակիչները տարիների ընթացքում այդ գումարները վճարեն»,- մանրամասնեց նա` հավելելով, որ ծրագիրը պետք է պատրաստ լինի առաջիկա ամիսներին:

Հիշեցնենք, որ երեկ Երևանի շենքերից մեկի վերելակի 4 թոկերից մեկը պոկվել էր, վերելակում գտնվող 4 անձինք չէին տուժել: