Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 19-ին Վինձորի պալատի Սբ Գեորգ մատուռում կայացավ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի ու նրա հարսնացուի՝ ամերիկյան հայտնի դերասանուհի Մեգան Մարքլի հարսանիքը:
Bridebook-ը մանրամասներ է ներկայացրել արքայական հարսանիքի ծախսերի մասին: Կայքի հաղորդմամբ` միայն եկեղեցական արարողությանը մասնակցել է 800 հյուր, իսկ երեկոյան խնջույքին ներկա է եղել 600 մարդ:
Արքայական հարսանիքն արժեցել է 32 միլիոն ֆունտ ստերլինգ, այսինքն` մոտ 42.880.000 ԱՄՆ դոլար:
Հարսնացուի` մինչև եկեղեցի տանող ճանապարհը զարդարելու և տարբեր միջոցառումներ ձեռնարկելու համար ծախսվել է մոտ կես միլիոն դոլար:
Քեյթրինգի համար, որի մեջ ներառվել են ֆուրշետի տարբեր տեսակներ, ծախսվել է մոտ 400.000, իսկ լավագույն խմիչքների համար` 300.000 ԱՄՆ դոլար:
Հարսանիքի ամենաանբաժանելի մասը համարվող ծաղկային ձևավորման վրաարքայական ընտանիքը ծախսել է մոտ 150.000, լուսանկարների և տեսագրությունների համար` 23.000, իսկ երաժշտության համար` մոտ կես միլիոն դոլար:
Հարսանեկան թխվածքի համար արքայական ընտանիքը վճարել է 67.000 ԱՄՆ դոլար:
Ինչ վերաբերում է Մեգանի հարսանեկան շքեղ զգեստին` այն արժեցել է 400.000 ԱՄՆ դոլար, իսկ փեսացուի` արքայազն Հարիի հատուկ համազգեստն արժեցել է մոտ 11.000 ԱՄՆ դոլար:
Նորապսակների ամուսնական մատանիները եղել են համեմատաբար «մատչելի»` մոտ 8000 դոլար:
Հարսնացուի սանրվածքն ու շպարը, որը համացանցի շատ օգտատերերի կողմից դրական է գնահատվել բնական լինելու պատճառով, արժեցել է 13.000 ԱՄՆ դոլար:
Կայքը նշում է, որ նորապսակները մեծ գումար են ծախսել նաև մեղրամիս գնալու համար` մոտ 160.000 ԱՄՆ դոլար: Ի դեպ, այս ծախսը հոգացել է Մեգանը` որպես նվեր: Այնուամենայնիվ, չի նշվում, թե արքայական նորաստեղծ ընտանիքը որտեղ և ինչպես է պատրաստվում անցկացնել մեղրամիսը: