Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ «Ռուսական երկաթուղիներ»-ի կառավարմանը հանձնված «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը հայտնվել է միլիոնավոր դոլարների հասնող անշարժ գույքը կորցնելու վտանգի առջև:
Մեր տեղեկություններով՝ ԴԱՀԿ-ը 613 մլն դրամի չափով արգելանք է դրել ընկերությանը պատկանող անշարժ գույքի վրա: Այս կապակցությամբ Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԱՆ դատական ակտերի կատարման ծառայություն:
Ի պատասխան մեր հարցմանը՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են հետևյալը.
«ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված թիվ ԵԱԴԴ/1434/02/11 կատարողական թերթի համաձայն պետք է հայցագնի՝ 613.273.780 (վեց հարյուր տասներեք միլիոն երկու հարյուր յոթանասուներեք հազար յոթ հարյուր ութսուն) ՀՀ դրամի չափով արգելանք դնել «Հարավկովկասյան Երկաթուղի» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վրա։
Վերոգրյալի հիման վրա ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցվել է կատարողական վարույթ և հայցագնի չափով արգելանք է դրվել «Հարավկովկասյան Երկաթուղի» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերի վրա»:
ԴԱՀԿ-ից միաժամանակ մեզ հայտնել են, որ արգելադրված գույքերը դեռևս չեն գնահատվել։