Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Ի պատասխան այն տեղեկություններին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է Ֆրանսիայում բացել թուրքական դպրոցներ, Ֆրանսիայի կրթության նախարար Ժան-Միշել Բլանքեն հայտարարել է, որ այդ դպրոցները իսլամիստական գաղափարախոսություն են տարածելու. հաղորդում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
«Թուրքիան ձգտում է տարածել իսլամիստական գաղափարախոսությունը: Մենք նմանատիպ փորձերը կանխելու համար պետք է շատ ուշադիր լինենք: Ֆրանսիան նմանատիպ փորձերի համար չի կարող բաց տարածք դառնալ: Այս երկրում կան հանրապետության օրենքներ, որին բոլորը պետք է ենթարկվեն»,- ասել է նա:
Le Figaro ամսագիրը օրեր առաջ գրել էր, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը ցանկանում է Ֆրանսիայում թուրքական լիցեյներ բացել:
Ի դեպ, նախարարության պաշոնյաներից մեկը նշել էր, որ թուրք պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ իրեն սպառնացել են, որ, եթե Ֆրանսիան խնդիր առաջացնի դպրոցների բացման հարցում, Թուրքիան նույնը կանի երկրում գործող ֆրանսիական դպրոցների նկատմամբ: