Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ մասնավոր լիցեյների ցանցի հիմնադիր Օրհան Ինանդըն բերվել է Թուրքիա: Երկրի ղեկավարն այս մասին ասել է կառավարության նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Թուրք նախագահի խոսքով՝ գործողությունն իրականացրել է Ազգային հետախուզական կազմակերպությունը: Օրհան Ինանդըին Էրդողանը անվանել է «Կենտրոնական Ասիայում FETO-ի (Գյուլենական շարժում) ղեկավար»: «Մենք թույլ չենք տա որևէ կառույց, որը դավաճանում է այս պետությանը և ազգին, թակարդներ է լարում, արյուն թափում կամ նյութական կամ բարոյական վնաս պատճառում, շարունակի գոյություն ունենալ»,- ըստ TRT Haber-ի՝ ասել է նա:
Էրդողանը հավելել է, որ մինչ օրս այլ երկրներից ավելի քան 100 մարդ է բերվել Թուրքիա:
Օրհան Ինանդըն, որը երկար ժամանակ ապրում էր Ղրղըզստանում և մի քանի տարի առաջ ստացել էր այդ երկրի քաղաքացիություն, անհետացել էր մայիսի 31-ին: Նրա կինը՝ Ռեյհանը, ասել էր, որ ամուսինը պահվում է Բիշքեկում Թուրքիայի դեսպանատանը, և ստիպում են հրաժարվել Ղրրղզստանի քաղաքացիությունից։
Եթե նա դա աներ, նրան կտանեին հայրենիք՝ Թուրքիա, որտեղ նրան կտանջեին: Բիշքեկում Թուրքիայի դեսպանատան մոտ բողոքի ցույցեր են անցկացվել՝ պահանջելով ազատել Ինանդըին, սակայն թուրք դիվանագետները պաշտոնապես չեն մեկնաբանել նրա առևանգումը:
Ոստիկանությունը գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 170-րդ հոդվածի հատկանիշներով («Անձի առևանգում»): Հետագայում նա Ինտերպոլի կողմից դրվել էր միջազգային հետախուզման մեջ: Այս հարցը բարձրացվել է նաև Ղրղզստանի խորհրդարանում, որտեղ հայտնի է դարձել, որ 2019 թվականին Ղրղզստանը հրաժարվել է Օրհան Ինանդըին արտահանձնել Թուրքիային: Պատգամավորները նրա անհետացումն անվանել են «քաղաքական գործողություն»՝ նշելով, որ «մարդը հենց այնպես չի անհետանում»: Միևնույն ժամանակ, Բիշքեկի ՆԳՆ-ն հավաստիացրել է, որ Օրհան Ինանդըին պաշտոնապես չի հատել Ղրղզստանի Հանրապետության պետական սահմանը: