Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իրանը դեմ է տարածաշրջանում միջազգային սահմանների ու աշխարհաքաղաքականության փոփոխությանը։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեկ անգամ ե֏ս վերահաստատել է պաժտոնական Թեհրանի դիրքորոշո֏մը։
Անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարություններին՝ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին ասել է, որ Իսլամական Հանրապետությունը հավատարիմ է տրանսպորտային ցանցերի զարգացմանը, որոնք օգուտներ կբերեն տարածաշրջանի բոլոր երկրներին, սակայն դեմ է միջազգային սահմանների փոփոխությանը և արտատարածաշրջանային միջամտությանը:
«Իրանի դիրքորոշումը տարածաշրջանի սահմանների վերաբերյալ միանգամայն պարզ է. Մենք բազմիցս արտահայտել ենք մեր տեսակետը։ Մենք հավատացած ենք, որ բոլոր կողմերի պատասխանատու ջանքերը պետք է լուծեն վեճերը քաղաքական ու խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով»,- նշել է Քանանին՝ հավելելով, որ Իրանը պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Կովկասում խնդիրները լուծելու համար։ Խոսնակը կրկին անգամ առաջարկել է տարածաշրջանային իրավիճակի կարգավորման ուղղությամբ բանակցել 3+3 ձեւաչափով։
Նասեր Քանանին նշել է, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցը Իրան առիթ դարձավ Իսլամական Հանրապետության համար՝ արտահայտելու իր տեսակետը կովկասյան հակամարտությունները տարածաշրջանային ներուժի միջոցով լուծելու վերաբերյալ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք Հայաստանի Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ իր իրանցի գործընկեր Ալի–Աքբար Ահմադիանի այցի մասին։ Գրիգորյանը հանդիպելու է նաեւ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին։
Իրանն ու Ադրբեջանը ծրագրում են մոտ ժամանակներս քննարկել Թեհրանում ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքի վերսկսման հարցը՝ տեղեկացրել է Քանանին։ «Ադրբեջանցի պաշտոնյաների Իրան այցի պլանները համակարգման փուլում են։ Ես դեռ չեմ կարող հստակ ժամկետ ասել, սակայն, վստահեցնում եմ, որ մեր օրակարգում լուրջ խնդիրներ կան, օրինակ՝ ադրբեջանցիների դեսպանատան աշխատանքի վերսկսումը եւ Հարավային Կովկասում զարգացումները»,-ասել է Քանանին։