Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստամբուլի Սկյութար (Ուսկուդար) թաղամասի հայկական Սուրբ Խաչ Դպրեվանք դպրոցի պատին օգոստոսի 16-ին ռասիստական գրություններ էին հայտնվել։ Դեպքին «Ակօս»-ի անդրադարձից հետո Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն գրավոր հարցում է ներկայացրել խորհրդարան` ուղղված վարչապետ Բինալի Յըլդըրըմին։ Նրանից ակնկալվում է պատասխանել հարցերին, թե ռասիստական գրությունների շուրջ քննություն իրականացվե՞լ է, թե՞ ոչ, նաև` ատելության սերմանողներն ի՞նչ պատժի են արժանանալու։ Թանրըքուլուի հարցման մեջ տեղ է գտել նաև «ազգության գաղտնագրի» հարցը։
Սուրբ Խաչ Դպրեվանքի պատերի ռասիստական գրություններից բացի, այս երկուշաբթի՝ Թուրքիայում ուսումնական տարվա առաջին օրը, ռասիստական գրություններ էին հայտնվել նաև Սկյութարի հայկական Գալֆայան դպրոցի պատերին։ Հունվարի 19-ին՝ Հրանտ Դինքի սպանության 9-րդ տարելիցի օրը, նույն դպրոցի պատերին անհայտ անձինք դարձյալ հակահայկական գրություն էին թողել։
Սեզգին Թանրըքուլունի՝ վարչապետին ուղղած հարցերը
Ստամբուլի Սուրբ Խաչ հայկական դպրոցի պատերին հայ քաղաքացիների դեմ ուղղված ռասիստական գրություններն անողներին բացահայտելու համար դպրոցի մոտակայքի նկարահանող սարքերի տեսագրությունները զննության առնվե՞լ են։ Եթե` այո, ապա դեպքի հետ կապված ի՞նչ քայլեր են իրականացվել կամ իրականացվում։
Պատերին հայտնված` «Տանջանք` հային», «Քուրշաթի (տղամարդու անուն- խմբ.) ատելությունն եմ բերել ձեզ» և այլ` ատելություն պարունակող գրությունների հեղինակի ինքնության բացահայտումից հետո, Թուրքիայի Քրեական օրենսգրքի համաձայն, ի՞նչ պատիժ է նա կրելու։
Վերջին երկու տարվա ընթացքում ատելություն սերմանող նման արտահայտություններով ժողովրդին հրահրելու մեղադրանքով Թուրքիայում քանի՞ մարդ է պատժի ենթարկվել։
Ստամբուլի հայկական Սուրբ Խաչ դպրոցի կողմից, դեպքի հետ կապված, համապատասխան մարմիններին բողոք ներկայացվե՞լ է։ Եթե կա նման բողոք, ի՞նչ եզրակացություն է արվել։
2013թ. Ազգային կրթության` Ստամբուլի շրջանային տնօրինության կողմից հրապարակված գրության մեջ հստակ նշվում էր, որ բնակչության գրանցման ցուցակներում հայ քաղաքացիների «ազգության գաղտնագիր»-ը 2 է։ Մի շարք լրատվամիջոցներ անդրադարձ են կատարել սրան։ «Ազգության գաղտնագրի» գոյությունը նշանակում է, որ բնակչությունը կոդավորված է։ Ազգային կամ կրոնական ո՞ր խմբերն են կոդավորված։