Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դաշնակցությունը կողմ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատմանը` առանց նախապայմանների: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Մեր շատ ընդգծված և հստակ կեցվածքը Թուրքիայի հետ հարաբերություններում մեկնաբանում են հաճախ, թե մենք կողմ ենք սահմանների փակմանը: Մենք կողմ ենք բաց սահմաններին, հայ-թուրքական հարաբերություններին, բայց դա պետք է լինի առանց նախապայմանների»,-ընդգծեց նա:
Անդրադառնալով Հայաստանի և ՌԴ-ի հարաբերություններին՝ Սաղաթելյանը նշեց, որ իրենց դիրքորոշումը հետևյալն է՝ ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, ուստի պետք է ունենալ ռազմավարական փոխվստահության վրա հիմնված նորմալ հարաբերություններ:
«Վարչապետն իր վերջին հարցազրույցում ասաց, որ վստահության հետ կապված խնդիր կա: Մեկնաբանվեց, որ իր նկատմամբ չկա, բայց իր թիմակիցների նկատմամբ կա, քանի որ նրանցից շատերը միջազգային կազմակերպություններում են աշխատել և այլն: Կարծում ենք՝ այդ անվստահության մթնոլորտը հայ-ռուսական հարաբերություններում զգացվում է: Առհասարակ, ՀՀ-ի արտաքին քաղաքականության մեջ այդ հստակեցումը պիտի լինի, որպեսզի մենք չմեկուսանանք տարածաշրջանային և այլ ծրագրերից: Մեր պետությունը, հզոր պետություն կառուցելով, իր դերն ու նշանակությունը պետք է ունենա արտաքին հարաբերություններում»,- ասաց նա՝ հավելելով, որ շատ կարևոր է նաև չինական ծրագրերին մասնակցությունը:
«Պետք է ունենանք դիվանագիտական նորմալ կորպուս, արտաքին քաղաքականության վերաբերյալ հստակ հայեցակարգ և դրա իրականացում»,- ընդգծեց դաշնակցական գործիչը՝ հավելելով, որ անհստակություններ կան և՛ արտաքին քաղաքական, և՛ սոցիալ-տնտեսական ոլորտների հետ կապված: