|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ֆրանսիան մտադիր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը ներկայացնել Սիրիայի իշխանությունների գործողությունները խստորեն քննադատող բանաձեւ:
Երեկ Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն հայտարարել է, որ նախագահ Ասադը «կորցրել է լեգիտիմությունը», քանի որ քաղաքական հակառակորդների դեմ նրա գործողությունները հանգեցրել են հարյուրավոր մարդկանց մահվան: Ժյուպեն, սակայն, ընդունել է, որ իրենց նախաձեռնությունը կարող է հանդիպել Ռուսաստանի ընդդիմությանը: Մայիսին Ռուսաստանն արդեն արգելափակել էր Արեւմուտքի նման փորձը` բողոքելով Սիրիայի ներքին գործերին միջամտելու դեմ. տեղեկացնում է mignews.com-ը: