|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայում մայիսի 6-ին Բարձրագույն ընտրական հանձնաժողովի կողմից մարտի 31-ի` Ստամբուլի ՏԻՄ ընտրությունները չեղյալ հայտարարելու վերաբերյալ որոշումից հետո գլխավոր ընդդիմադիր, քեմալական Հանրապետական-ժողովրդական կուսակցությունը դիմել է ԲԸՀ` չեղյալ հայտարարելու համար ամբողջ Ստամբուլ նահանգի ընտրության, ինչպես նաև 2018 թ. հունիսի 24-ի նախագահական ընտրությունների արդյունքները:
Կուսակցության անունից դիմել է կուսակցության փոխնախագահ Մուհարեմ Էրքեքը, որը նշել է, որ ներկայիս կանոնակարգով են անցկացվել նաև 2018 թ. հունիսի 24-ի նախագահական ընտրությունները, որոնցում հաղթել է ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. հաղորդում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Նշենք, որ ԲԸՀ դիմելու այս որոշումը կուսակցությունը կայացրել էր այն բանից հետո, երբ հանձնաժողովը չեղյալ հայտարարեց Ստամբուլ քաղաքի ընտրության արդյունքները, որում հաղթանակ էր տոնել ՀԺԿ թեկնածու Էքրեմ Իմամօղլուն: