|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել են Սպիտակ տուն և պահանջում են չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները
Ցուցարարների դեմ ոստիկանությունը կիրառում է արցունքաբեր գազ և այլ միջոցներ։
Վաշինգտոնի քաղաքապետը Թրամփին սատարող ցույցերի պատճառով տեղական ժամանակով երեկոյան ժամը 6-ից պարետային ժամ է հայտարարել:
ԱՄՆ-ի Սենատի և Ներկայացուցիչների պալատի համատեղ քննարկման ժամանակ Կոնգրեսը պետք է հաստատեր նոյեմբերին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, սակայն շուրջ 60 սենատորներ հանդես են եկել Արիզոնա նահանգում ընտրիչների կատարած քվեարկության արդյունքները հաստատելու դեմ։ Դրանից հետո ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը դադարեցրել է նիստը՝ հայտարարելով, որ կլինի լրացուցիչ քննարկում։
Նշենք, որ ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ գործող նախագահը (Դոնալդ Թրամփ) հրաժարվում է ճանաչել ընտրություններում իր պարտությունը և պահանջում է անվավեր ճանաչել կայացած ընտրությունների արդյունքները, համաձայն որոնց՝ նախագահ է ընտրվել Ջո Բայդենը։