|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Ստամբուլի ընտրությունների արդյունքները Բարձրագույն ընտրական հանձնաժողովի կողմից չեղյալ կհայտարարվեն: Այս մասին գրում է Hürriyet-ի թղթակից Աբդուլքադիր Սելվին:
Էրդողանն այս մասին հայտարարել է «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնական որոշումների և գործադիր խորհրդի նիստում: «11 մլն ընտրող ունեցող քաղաքում քվեների տարբերությունը կազմել էր 30 հազար, սակայն մեր բողոքարկումից հետո դարձել է 13 հազար: Ինչպե՞ս: Բողոքարկումով: Հույս ունեմ ԲԸՀ-ի կողմից ընտրության արդյունքները չեղյալ կհայտարարվեն: Եթե իրավիճակն այսպես մնա, մեր խիղճը հանգիստ չի լինի: Անհրաժեշտ է դարձյալ ընտրություններ կազմակերպել: Դեռևս հստակ չէ` կրկն ընտրություն կլինի՞, թե՞ ՀԺԿ թեկնածու Էքրեմ Իմամօղլուին մանդատ կտրվի: Հավանականությունը 50/50 է»,- ասել է Թուրքիայի նախագահը: