կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-08 11:50
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը թվեր է հնչեցնում

Նիկոլ Փաշինյանը թվեր է հնչեցնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին իր պաշտոնավարման մեկ տարվա առթիվ հանդիպում է լրագրողների հետ: Նա ներկայացնում է 100 փաստ նոր Հայաստանի մասին: Ասուլիսի սկզբում վարչապետը հայտնեց, որ 100 թիվը պարզապես խորհրդանշական է, փաստերը կարող էին լինել նաև 200: Եվ այսպես դրանցից 10-ը`

  1.  Բյուջետային եկամուտներն այս տարի կգերակատարվեն ոչ թե 40 մլրդ դրամով, ինչպես հայտարարել էր Փաշինյանը, այլ 62 մլրդ դրամով, այսինքն՝ 129 մլն դոլարով ավելի: 2019 թ. առաջին եռամսյակում, 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատ, բյուջեի եկամուտներն աճել են 25 տոկոսով կամ 64․1 մլրդ դրամով՝ պայմանավորված ստվերի կրճատման արդյունքում բյուջետային եկամուտների աճով: Ստվերի կրճատման արդյունքում 2018 թ. համադրելի ցուցանիշներով հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կազմել են ՀՆԱ-ի 21․8 տոկոսը, ինչը, 2017 թ. համեմատ ,բարելավվել է 1․3 տոկոսային կետով:
  2. Կառավարության՝ հարկ վճարողներին ունեցած 120 մլրդ դրամ անցումային գերավճարի պարտք է մարվել, որը կազմել է ընդհանուր գերավճարի պարտքի 90 տոկոսը:
  3. Հեղափոխությունից հետո ԱԱՀ գծով շուրջ 19 մլրդ դրամ ավելի գումար է վերադարձվել տնտեսվարողներին՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:
  4. Հեղափոխությունից հետո, նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ, տպագրվել է 82 մլն ՀԴՄ ավելի, որը շուրջ 35-40 տոկոս աճ է նախորդ նույն ժամանակաշրջանի նկատմամբ: Խոսքը մայիսից մայիս ժամանակահատվածի մասին է:
  5. Նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն ՓՄՁ սուբյեկտներին տրվում են 60 հազար դրամով՝ հնարավորություն տալով նաև դրանք ձեռք բերել տարաժամկետ վճարումով:
  6. 51 հազար աշխատատեղ դուրս է բերվել ստվերից, որոշ մասը, ենթադրաբար, նոր ստեղծված աշխատատեղեր են:
  7. Հաշվի առնելով մեքենաների ներմուծման աննախադեպ աճի տեմպերը՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում այսուհետ հնարավոր է մեքենան մաքսազերծել հանրապետության բոլոր մաքսատներում, որոնք այլևս աշխատում են առանց ընդմիջման ժամերի:
  8. Այս տարի հուլիսի 1-ից կբարձրանան զինվորականների, սեպտեմբերի 1-ից՝ ուսուցիչների աշխատավարձերը:
  9. Պահուստային ֆոնդից 5,7 մլրդ դրամ է հատկացվել զինվորական կենսաթոշակառուների բնակարանային կարիքները հոգալու համար:
  10. Շուրջ 700-ով կրճատվել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների թիվը. նրանք փոխարինվել են պայմանագրայիններով: Ոստիկանության զորքերը մասնակցում են հայ-ադրբեջանական պետական սահմանի պահպանությանը և ունեն իրենց պահպանության տեղամասը: