Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Իմ մարմինն անձնական է» գիրքը մասնագիտական առումով շատ սխալ և տգետ է կազմված. լրագրողների հետ զրույցում ասաց սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը:
«Այն ոչ թե ծառայում է բուն նպատակին` այն է` կանխարգելել սեռական ոտնձգությունները, այլ հակառակը` կարող է ստեղծել պեդոֆիլներ և զոհեր: Չստացված նախաձեռնություն է` թե' տեքստերի, թե' նկարների, թե' թարգմանության առումով: Գուցե գիրքը ստեղծողների նպատակը բարի է եղել: Օրինակ` գրքում երեք շրջանով նշված են այն օրգանները, որոնք օժտված են սեռազգայունությամբ: Երեխայի ուշադրությունը ֆիքսվում է այդ հատվածների վրա, որոնք կարող են դառնալ խնդրահարույց: Այսինքն` որևէ կարիք չկար ֆիքսելու մարմնի այդ հատվածները»,- ասաց նա:
Նարինե Ներսիսյանի կարծիքով` Հայաստանն այն երկրներից է, որտեղ սեռային առումով մարդիկ առողջ են մնացել, այդ առողջությունը մեր ժողովրդի գենային հիշողության մեջ է, և այն պետք է վերհիշել ու թարմացնել, այլ ոչ թե այլասերվել:
«Գուցե Սորոսը նմանատիպ մի խնդրի բախվել է և իր գործունեությամբ նման խնդիր է ուզում լուծել: Չենք հերքում` երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների երևույթը առկա է ամբողջ աշխարհում: Անշուշտ, պետք է քայլեր ձեռնարկվեն, որ այդ երևույթը կանխվի, բայց ս այս գրքույկի մեթոդը ճիշտ չի ընտրված»,- ասաց նա: