կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-29 17:16
Հասարակություն

ԱԺ-ում հավանության արժանացած Լանզարոտեի կոնվենցիան արտաքնապես անմեղ թվացող գառ է. բժիշկ-սեքսոլոգ

ԱԺ-ում հավանության արժանացած Լանզարոտեի կոնվենցիան արտաքնապես անմեղ թվացող գառ է. բժիշկ-սեքսոլոգ

Բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հիշո՞ւմ եք, երբ Չինաստանի Ուհան քաղաքում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվեց, մեզանից շատերն այստեղ՝ Հայաստանում, մտածում էին՝ Չինաստանն ու՜ր, մենք՝ ուր, մեզ չի կպնի։ Կյանքն ապացուցեց հետևյալը, երկրագունդը մեկ է, սահմաններն՝ անհուսալի, վիրուսի դեմ ձեռնարկվող միջոցառոումներն՝ անարդյունավետ։

Հիմա համեմատական տանենք սեռական ոլոորտի հետ։ Այսօր, երբ աշխարհի հեռու հեռավոր մի կետում, տեսնում ենք, որ սեռական այլասերումները հասել են իրենց գագաթնաակետին, զորօրինակ երբ տեսնում ենք, որ մանկապարտեզում ֆրիկցիաներ են ուսուցանում մանուկներին (իմ աչքով եմ տեսել), մտածում ենք, դե դա մեզ չի վերաբերում, մենք՝ հայերս դա թույլ չենք տա, մեզ դա չի սպառնում։
Հավատացնում եմ ձեզ, շատ էլ լավ սպառնում է՝ սեռական այլասերման վիրուսը դանդաղորեն, բայց հաստատուն տեմպերով առաջ է ընթանում։ Միգուցե արդեն իսկ ուշ է, աշխարհը բաց է, սահմաններն՝ անհուսալի, ինչպես տեսանք կորոնավիրուսի օրինակով։ Միևնույնն է՝ այդ ախտը հայտնվելու է Հայաստանում, ես կասեի արդեն իսկ հայտնվել է, ուղղակի դեռ փոքր թվաքանակով և լայն հասարակությանն անտեսանելի կերպով։

Հիմա ասածս որն է։ ԱԺ-ում հավանության արժանացած Լանզարոտեի կոնվենցիան արտաքնապես անմեղ թվացող գառ է։ Ո՞վ կարող է բան ասել՝ երեխաներին անհրաժեշտ է պաշտպանել սեռական չարաշահումներից, -ասում է Լանզարոտեի կոնվենցիան։ Դե իհարկե պետք է, ո՞ր բանական էակը հակառակը կպնդի։ Բայց եկեք մի պահ կանգ առնենք, եկեք մտածելուց չշտապենք ու մի փոքր ավելի խորը մտածենք։ Երեխաներին անշուշտ պետք է պաշտպանել սեռական չարաշահումներից, երեխաներին անշուշտ պետք է սեռական գրագիտություն հաղորդել, սեփական սեռականությանն ինքնաճանաչ դարձնել։ Այստեղ որևէ առարկություն լինել չի կարող։ Բայց ԻՆՉՊԵ՞Ս; Շեշտն այստեղ ինչպես-ի մեջ է։ Դա անել՝ երեխայի ուղեղը ծանրաբեռնելով սեռական չարաշահման պատկերներո՞վ, մարմնի զգայական ներու՞ժը բացահայտել, սեռական հաճու՞յք արթնացնել։ Այո՞։ Ինքներդ մտածեք։
Մեր նպատակն առողջ երեխա ունենալն է, այդպես չէ՞։ համոզված եմ, որ մեր պատգամավորները Լանզարոտեի կոնվենցիան հավանության արժանացնելուց հենց այս ազնիվ մղումով են առաջնորդվել։ Սակայն սիրելի’ պատգամավորներ, չե՞ք կարծում, որ առողջ երեխա ունենալու համար անհրաժեշտ է պահպանել երեխայի մանկությունը, հնարավորինս շատ երկարաձգել նրա անմեղության ժամանակահատվածը։ Երեխայի համար ամենաթախանձագին նվերը նրա մանկությունն է, երեխա լինելն ու երեխա մնալը։ Սեռապես առողջ երեխան մանկություն ունեցած երեխան է։ ԱՆՄԵՂՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՌԱԿԱՆ ԿՈՒՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է։ Մի բացեք երեխայի աչքերը ժամանակից շուտ, ձեր «ազնիվ» մղումն ինքնին երեխայի հանդեպ սեռական բռնություն է դառնում։ Խնդրում եմ սեփական գլխով մտածեք, լռության մեջ նստեք ու հիշեք ձեր մանկությունը, ի՞նչն եք ամենից շատ կարոտում՝ ձեր մանկությո՞ւնը, թե՞ մեծերի «ամենագիտությունը»։

Ասածս չի նշանակում, սեռական չարաշահման դեմ պայքար չմղել, ընդամենը ասում եմ, ուրիշ ձևով է պետք դա անել, միգուցե սեռական չարաշահողներին ցմահ բանտարկելով կամ չգիտեմ ինչպես»։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ-ում պատրաստվում են վավերացնել ԵԽ Լանզարոտեի կոնվենցիան: Yerkir.am-ը ավելի վաղ հրապարակել էր բժիշկ Զաքար Խոջաբաղյանի դիտարկումները, որտեղ բժիշկն անդրադարձել էր վերոնշյալ կոնվենցիայի մի շարք խնդրահարույց կողմերին և խութերին: Բացի այդ՝ կոնվենցիայի վավերացմանն անդրադարձել էր նաև  տ.գ.թ., պահեստազորի մայոր Արամ Բաղիյանը։