կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-16 19:05
Քաղաքական

Ինչո՞ւ Քաջազնունին գրեց «Հ.Յ.Դաշնակցութիւնը անելիք չունի» գրքույկը (մաս 2)

Ինչո՞ւ Քաջազնունին գրեց «Հ.Յ.Դաշնակցութիւնը անելիք չունի» գրքույկը (մաս 2)

Հովհաննես Քաջազնունու մեծ ողբերգությունը 

Մաս երկրորդ: Ստալինյան բռնաճնշումներից մինչև 

արդարացում (փաստաթղթեր)

Իբրև շարունակություն Հ.Քաջազնունու 1920-ական թվականների  գործունեությանը նվիրված  հոդվածի՝ ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում Խորհրդային Հայաստանում նրա կյանքի վերջին տարիների՝ ձերբակալության, քրեական գործի հարուցման, ողբերգական մահվան և ապա գործի վերանայման ու արդարացման վերաբերյալ արխիվային փաստաթղթեր:

          Դրանք հայտնաբերել ենք ԽՍՀՄ փլուզման և Հայաստանի անկախացման փուլում՝ Հայկ.ՍՍՌ Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) կարճված գործերի թղթապանակներում: Խորհրդային բազմահազար բռնադատվածների գործերը իրենց գաղտնիության ժամկետը անցնելուց հետո փոխանցվել և պահվում են Հայաստանի ազգային արխիվի (ՀԱԱ) 1191 փոնդում՝ 19 ընդարձակ ցուցակներով: Հ.Քաջազնունուն վերաբերվող գաղտնազերծված քրեական գործն ամփոփված է վերոնշյալ ֆոնդի 16-րդ ցուցակի 78 թերթից բաղկացած 2083 գործում: Հաջորդ՝ 2054 գործը ևս վերաբերում է Հ.Քաջազնունու, որը որպես հկողական վարույթ բաղկացած է ընդամենը 17 թերթից և հիմնականում կրկնում է նախորդի առանձին փաստաթղթերը: Սակայն այս գործում կա արժեքավոր մի վավերագիր: Բանն այն է, որ քր.գործում տեղ է գտել մի անճշտություն՝ ժամանակին ճիշտ չի ընթերցվել Քաջազնունու մահվան կապակցությամբ բանտային հիվանդանոցի բժիշկի կազմած ակտը, որում հստակ արձանագրվել է, որ տուբերկուլյոզով և գրիպով հիվանդ կալանավորը Քաջազնունին մահացել է 1938թ. հունվարի 15-ին: Սակայն նրա մահվանից հեո կազմված փաստաթուղթը ընդհուպ մինչև 1922թ. արդարացումը, Հ.Քաջազնունու մահվան թվականը սխալմամբ նշվել է 1937թ. դեկտեմբերի 22-ը, մինչդեռ բժշկական ակտում դեկտեմբերի 22-ը նշված է, որպես նրա հիվանդանալու օր:  Հենց այս թյուրիմացությունը հարթելու համար է արժեքավոր 2084 գործում առկա ձեռագիր (բնագիր) գրությունը, որը Քաջազնունու մահվան օրը՝ 1938թ. հունվարի 15-ին գրել է Երևանի քաղաքային բանտի պետ լեյտենանտ Միքայելյանը՝ հասցեագրված ՀԽՍՀ ՆԳԺԿ առընթեր Պետանվտանգության վարչության 8-րդ բաժնի պետ Գրիգորյանին: Դրանում հիմք ընդունելով բանտի հիվանդանոցի ակտը՝ հայտնվում է, որ «այսօր՝ հունվարի 15-ին, բանտիս հիվանդանոցում թեթև տուբերկուլյոզից և գրիպից մահացել քաղ.կալանավոր Քաջազնունի Հովհաննես Հովհաննեսի, 70 տարեկան»1: Բերված փաստաթուղթը լիովին հաստատում է Քաջազնունու մահվան օրվա վերաբերյալ մեր կասկածները:
            Ինչպես ասվեց, Հ.Քաջազնունու ամբողաջական քոր.գործը ամփոփված է 2084-րդ թղթապանակում: Ստորև ներկայացնելով փաստաթղթերը (բնագիր, մեքենագիր, պատճեն)՝ փորձենք առանձին հարցերի վերաբերյալ տալ որոշ մենկնաբանություններ: Հ.Քաջազնունու՝ Երևանի Գնունի փողոցի վրա գտնվող բնակարանի խուզարկության և նրա ձերբակալության օրդերը տվել է ՀԽՍՀ  ՆԳ Ժողկոմ, տխրահռչակ Խ.Մուղդուսին 1937թ. հուլիսի 28-ին: Կազմված արձանագրության համաձայն՝ խուզարկությունը և ձերբակալությունը կատարվել է հաջորդ օրը հուլիսի 29-ին: Գուցե հիշողության կորուստի հետ կապված՝ հետագայում սխալվել է  Քաջազնունու 91-ամյա դուստր Մարգարիտա Քաջազնունին:  Երբ 1990-ական թթ. սկզբին պատասխանելով թղթակցի հարցին, հայտնել է, որ իր հորը ձերբակալել են 1937թ. օգոստոսին, այն էլ Ստեփանավանի հանգստյան տանը2: Ընդ որում, բնակարանի խուզարկությանը ներկա են եղել ինքը և մայրը՝ Սաթենիկ Քաջազնունին: Հ.Քաջազնունու ձերբակալության անկետայում ձերբակալության ամսաթիվը նշված է հուլիսի 29-ը3:
            Փաստաթղթերից մեկում ընթերցողի մոտ տարօրինակ զգացում է առաջացնում որդու Կարեն Քաջազնունու  տված վկայությունը հոր մասին: Լենինյան կոմերիտական Կարենը իր պարտքն է համարել մատնության բնույթ ունեցող տեղեկություններ հայտնել պետանվտանգության ղեկավարին՝ հորը համարելով «կատարյալ բուժուա», «խորհրդայի ն կառավարության թշնամի»4: Միանշանակ դժար է ասել՝ այդ խոսքերը հարազատ որդին կամովի՞ն է ասել, թե՞ նրան ստիպել են, որ նման մտքեր արտահայտի: Այդուհանդերձ Կարենի վկայության տողերը խոսում են խորհրդային երկրում առկա՝ հարազատներ ն միմիյանց լրտեսելու և մատնելու դրդող մթնոլորտի մասին:

Հ.Քաջազնունու գործում առկա միակ հարցաքննությունը կատարվել է 1936 թ. նոյեմբերի 16-ին:

Ամբողջ հետաքննության ընթացքում փաստաթղթերում ոչ մի ակնարկ չկա Քաջազնունու «Հ.Յ.Դաշնակցությունը անելիք չունի այլևս» հայտնի խորհրդայնանպաստ գրքի մասին:  Մինչդեռ քննչական մարմինները «մեղադրյալ» Քաջազնունուն շռայլորեն պիտակավորել են ամեն տեսակի վարկաբեկիչ մեղադրանքներ՝ «ակտիվ հակախորհրդային քարոզիչ», «կադրային դաշնակ առաջնորդներից», «դաշնակ ազգայնական» և այլն: Գործը կազմելիս նրա խորհրդայնանպաստ գրքի մասին հիշեցում չկա, որովհետև հակառակ դեպքում այն կդիտարկվեր որպես մեղմացուցիչ հանգամանք:

Հ.Քաջազնունու հետաքննության քր.գործը մեղադրական եզրակացությամբ 1937թ. նոյեմբերին (ամսաթիվը չի երևում) ՀԽՍՀ  ՆԳԺԿ Կոնդակովի հաստատմամբ ուղարկել ՀԽՍՀ ՆԳԺԿ-ի Եռյակի  քննության5: Եռյակը 1937թ. դեկտեմբերի 5-ին մեղադրյալ Հ. Քաջազնունու հանդեպ կայացրել է գնդակահարության դատավճիռ՝ անձնական գույքի բռնագրավմամբ: Սակայն առողջական խնդիրների պատճառով նա պառկած է եղել Երևանի բանտային հիվանդանոցում: Ընդունված կարգի համաձայն՝ մահապատիժը կարող էր ի կատար ածվել միայն բանտային (դատական) բժիշկի եզրակացութան հիման վրա: Մինչդեռ դատապարտյալ Հ.Քաջազնունին գտնվել է ֆիզիկական և առողջական այնպիսի ծանր վիճակում, որ բանտային բժիշկը թույլ չի տվել գնդակահարությունը իրականացնելու թույլտվություն կամ առնվազն՝ ժամանակավորապես հետաձգել է ակտի իրականացումը, մինչև որ կալանավորը կարողանա ինքնուրույնաբար ոտքի վրա կանգնած մնալ: Սակայն նախկին վարչապետի առողջական հետագա սրացումը (պաշտոնական վարկածով՝ ծերունական թուլություն, տուբերկուլյոզ և գրիպ) հանգեցնում է նրան, որ նա մահանում է բանտային հիվանդանոցում 1938թ. հունվարի 15-ին, 70 տարեկան հասակում: Մինչդեռ՝ տվյալներ կան, որ հարցաքննության ու հոգեբանական ներգործությունների ընթացքում «լրտեսության» վերաբերյալ խոստովանություն կորզելու համար տևականորեն 3500 մոմանոց էլեկտրական լամպի լուսարձակի առջև պահվելով՝ Քաջազնունին կուրացել էր6:

Հավելենք, որ Ա.Բակունցի, Ե.Չարենցի և հազարավոր այլ բռնադատվածների նման հայտնի չէ նաև Հ.Քաջազնունու գերեզմանը:  Նրան մինչև վերջ հավատարիմ մնացած սիրելի դուստրը՝ Մարգարիտան (Մարգոն) բանտարկության ընթացքում քանցս փորձել է տեսակցել հորը, բայց ապարդյուն: Իսկ այդ փորձերից մեկի ժամանակ հաջողվել է մի չեկիստի հարցնել, թե որտեղ կարող է լինել իր հայրը, բայց նրան պատասխանել են այն ժամանակվա հատուկ մշակված արտահայտությամբ (ֆրազով).«Աքսորված է աշխատանքային ուղղիչ ճամբար 10 տարով, առանց նամակագրության իրավունքի»: Այս հարահայտ ֆրազին տեղյակ էր 1930-ական թթ. ցանկացած բռնադատվածի հարազատ: Վերջին անգամ բանտում Հ.Քաջազնունուն տեսել են կալանավոր, բանասեր Կարո Մելիք-Օհանջանյանը և կոմունիստ, կուսակցական-պետական գործիչ Սերգեյ Մարտիկյանը7: Եվ այդպես էլ Մարգոն չի տեսել իր հորը:

Ընթերցողին հետաքրքիր կլինի  իմանալ գնդակահարության դատավճիռ կայացրած Եռյակի կազմը: Բռնադատվածների կարճված գործերի մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 1937թ. նոյեմբերից մինչև 1938թ. փետրվար ամիսը ներառյալ, ՀԽՍՀ Եռյակի կազմում ընդգրկված են եղել՝ նախագահ, ՆԳԺԿ Խվորոստյանը,  անդամներ՝ ՀԿ(բ)Կ ԿԿ-ի քարտուղար Գր.Հարությունովը (Հարությունյան) և ՀԽՍՀ դատախազ Ա.Հարությունյանը:  Եռյակի նիստերի քարտուղարն է եղել ՀԽՍՀ ՆԳԺԿ-ի պետանվտանգության վարչության 8-րդ բաժնի պետ Կ.Գրիգորյանը: Նկատի ունենալով, որ Հ.Քաջազնունու քր.գործում առկա է միայն եռյակի դատավճռի քաղվածքը (դատավարության նիստի արձանագրությունը բացակայոփւմ է), ուստի հիմնավորապես կարելի է պնդել, որ դեկտեմբերի 5-ի նիստը ևս ի պաշտոնե վարել է այն նույն կազմով Եռյակը: Եռյակի կայացրած գնդակահարության վերաբերյալ որոշման քաղվածքը մատիտով ստորագրել է նույն Եռյակի քարտուղար Գրիգորյանը8:

Հարկ է նշել, որ Եռյակը Հ.Քաջազնունուն գնդակահարության է դատապարտում առանց ՀԽՍՀ  քրեական օրենսգրքի որևէ հոդվածով նրա հանդեպ մեղադրանք որակելու, էլ չենք խոսում ապացուցելու մասին: Ընդ որում, առաջադրված մեղադրանքներում Քաջազնունին իրեն մեղավոր չի ճանաչել:

Հրապարակվող փաստաթղթերի հաջորդ խումբը վերաբերում է սկսած 1950-ական թթ. խրուշչովյան «ձնհալով» պայմանավորված՝ Քաջազնունու քր.գործի վերանայման, իսկ ավելի ուշ՝ 1990-ական թթ.սկզբին, իրավաքաղաքական արդարացման նյութերին:

Հազարավոր այլ բռնադատվածների հարազատների նման իր հորը արդարացնելու նպատակով Մարգո Քաջազնունին 1955թ.հունիսի 22-ին ընդարձական, հիմնավորումներով լի դիմում-հայց է ուղղել Հայկ.ՍՍՌ ՊԱԿ-ի նախագահ Գ.Բադամյանցին: Դրանց հիման վրա Քաջազնունու քր.գործը հանձնվել է ՊԱԿ-ի համապատասխան բաժին՝ լրացուցիչ ստուգման ենթարկվելու համար:
            Հ.Քաջազնունու արդարացման գործին օգնելու, նրա մարդկային ու բարոյական անբիծ կերպարը ցույց տալու համար բերված են Գր.Չուբարյանի, Միք. Մազմանյանի, Գր.Տեր-Հակոբյանի (Գրոյի), Ս.Մարտիկյանի և այլոց վկայությունները:
            Դրան հակառակ, կարծես արդարացման գործը կասեցնելու համար, ՊԱԿ-ի քննչական մարմինները, հանձին հետաքննչական բաժնի պետի տեղակալ Փիրուզյանի, 1955թ. սեպտեմբերի 9-ին դիմել են Հայաստանի ՆԳ մինիստրության արխիվային բաժնի պետ  Վ.Կզարթմանյանին՝ Քաջազնունու վերաբերյալ արխվից հավելյալ տեղեկություններ ստանալու համար: Եվ ի՞նչ եք կարծում. ՊԱԿ աշխատակից Աղուզումցյանի միջոցով ընտրվել ու պատճենահանվել են «նախկին դաշնակցական» Քաջազնունու «հակահեղափոխական գրծունեությունը մերկացնող» 6 էջանոց արխիվային տվյալներ, պատճենների քաղվածքներ, որպեսզի հիմնավորվի Քաջազնունու արդարացման անհնարինությունը: Այդ ամենի հիման վրա ՊԱԿ-ը 1956թ. փետրվարի 28-ին տալիս է բացասական «Եզրակացություն»9: Դա դեռ բավական չէ, ՊԱԿ-ից գրություն է ուղարկվել Հայակական ՍՍՌ Գլավլիտի տնօրեն Թադևոսյանին՝ հարցնելով, թե Քաջազնունու հայտնի գիրքը հանվա՞ծ է արդյոք շրջանառությունից: Տնօրենը պատասխանել է, որ այն պահվում է հատուկ ֆոնդում և միաժամանակ գրքի բովանդակության վերաբերյալ արտահայտվել է բացասական երանգավորումներով10:
            Խորհրդային բռնության մեքենան համարձակություն չունեցավ անգամ խրուշչովյան «ձնհալի» փուլում հետմահու արդարացնել բռնդատված անմեղ գործչին և մեծ քաղաքացուն: Արդյունք չտվեցին նրա դստեր՝ Մարգարիտայի դիմումները, Քաջազնունուն ճանաչող մարդկանց միջնորդագրերը:

Արդարացման հարցը հետաձգվեց, և ի վերջո խնդիրը լուծվեց միայն ԽՍՀՄ փլուզումից և Հայաստանի անկախության հռչակումից հետո: Անկախ Հայաստանի դատախազությունը, ուսումնասիրելով Հ. Քաջազնունու քր.գործը եզրակացրել է, որ նրան վերագրված մեղադրանքները հանցագործության հատկանիշներ չեն պարունակել, գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Քաջազնունին եղել է հայրենասեր, իր գործունեության ընթացքում պայքարել է բռնակալության դեմ՝ հայ ժողովրդի իղձերն իրականացնելու համար:

Արդարացման որոշումը կայացրել է ՀՀ գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանը 1992թ.. դեկտեմբերի 12-ի հաստատմամբ. «Որոշեցի՝ Հովհ.Քաջազնունու նկատմամբ քր.գործը կարճել հանցակազմի բացակայության պատճառով, նրան համարել արդարացված և ռեաբիլիտացված»11: Սույն որոշումը կարելի է համարել սփոփանք Հ.Քաջազնունու կրած հոգեկան և ֆիզիկական տառապանքների, բոլշևիկյան բռնավարչակարգի անհիմն մեղադրանքների ու դատապարտման դիմաց:
            Ահա, այսպես, ժամանակագրական հաջորդականությամբ հետևելով հրապարակվող փաստաթղթերին՝ կարելի է որոշակի պատկերացում կազմել 20-րդ դարի հայ անվանի քաղաքական-պետական գործիչներից մեկի, հայոց առաջին վարչապետի կյանքի վերջին շրջափուլի վերաբերյալ:

Անհիմն կերպով քրեական որակված Հովհ.Քաջազնունու դատական գործի փաստաթղթերի հրապարակումը  խորհրդանշական է նրանով, որ այս տարի լրանում է ստալինյան կոչված բռնաճնշումների՝ «1937թվականի» 80-ամյա տարելիցը:

Վերջում մնում է տեղեկացնել, որ Հ.Քաջազնունու քր.գործի, ինչպես որ մնացած հազարավոր քր.գործերի փաստաթղթերը (բնագիր, թե պատճեն) կազմված են եղել գերազանցապես ռուսերենով, որովհետև դրանց մեկ օրինակը՝ հիմնականում բնագիր, անխտիր կարգով ուղարկվում էր կենտրոն՝ Մոսկվա: Ուստի ներկայացվող փաստաթղթերը տրվում են հայերեն թարգմանությամբ, ինչը հաջորդականությամբ իրականացրել է Սիրանուշ Գ. Հովհաննիսյանը,  որի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը:

Միաժամանակ հարկ է նկատել, որ փաստաթղթերում տեղ են գտել տարաբնույթ անճշտություններ, տեխնիկական բնույթի թերություններ, որոնց վերաբերյալ բուն տեքստում և տողատակի ծանոթագրություններում արված են ուղղումներ, խիստ անհրաժեշտության դեպքում կատարված են ուղղագրական, կետադրական և լեզվաոճային շտկումներ, իսկ հապաված կրճատված կամ կիսատ բառերը նեկայացվել են լրացումներով, որոնք առնված են ուղղագիծ փակագծերի մեջ՝ []:

Արարատ Մ. Հակոբյան
Պատմ.գիտ.դոկտոր

 

 

Փաստաթղթեր
N 1

«Հաստատում եմ»
ՀԽՍՀ ՆԳ ԺՈՂԿՈՄ
պետանվտանգության ավագ մայոր

[Խ.] Մուղդուսի
                                 
                                                                                                                        Հուլիս, 1937թ
                                                                               Մեղադրանքի ներկայացման և
                                                                  խափանման միջոցի ընտրության մասին

Քաղաք Երևան, 1937թ. հուլիս

Ես՝ 2-րդ բաժանմունքի 4-րդ բաժնի օպեր/լիազորս՝ պետանվտանգության լեյտենանտ, ՀԽՍՀ պետանվտանգության ՆԳ Ժողկոմի վարիչ Մովսեսյանս, քննելով N 19291 գործի հետաքննության նյութը և նկատի առնելով, որ քաղաքացի Հովհաննես Իվանի Քաջազնունին՝ ծնվ.1871թ.12 Ախլքալաքում, մասնագիտությամբ լեռնային ինժեներ, դաշնակցական նախարար է եղել, գաղթել է արտասահման, վերադարձել է1926թ.13, հին դաշնակը բավականաչափ մերկացվում է նրանում, որ հակախորհրդային ազգայնամոլական ագիտացիա է վարում:

                                                             Որոշեցի

Հովհաննես Իվանի Քաջազնունուն բերման ենթարկել քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածով որպես մեղադրյալ, որպես հետաքննությունից և դատից խուսափելուեղանակների խափանման միջոց կիրառել կալանքը ՀԽՍՀ ՆԳ Ժողկոմատի ներքին բանտում:

2-րդ բաժանմունքի 4-րդ բաժնի օպեր/լիազոր,
պետանվտանգության  լեյտենանտ/ստորագրություն/ Մովսեսյան

«Միանում եմ»
2-րդ բաժանմունքի 4-րդ բաժնի օպեր/լիազոր,
պետանվտանգության ավագ  լեյտենանտ Թովմասյան

«Համաձայն եմ»
Պետանվտանգության վարչության վարչության 4-րդ բաժնի պետ,
պետանվտանգության  լեյտենանտ Կոստիկյան

Սույն որոշումն ինձ հայտարարված է:
Մեղադրյալի ստորագրությունը

ՀԱԱ, Ֆ. 1191, ց.16, գ.2084, թ.1: Վավերացման պատճն: Մեքենագիր:
Թարգմանություն ռուսերենից:

N 2
ԿԱԼԱՆԱՎՈՐ
                                                                   
ՆԵՐՔԻՆ ԲԱՆՏԻ ՎԱՐԻՉ
                                                                       ԵՐԵՎԱՆԻ ԲԱՆՏԻ ՎԱՐԻՉ

Խնդրում ենք Ներքին բանտի կալանավորվածներին՝ Մելիք-Նադայան Գրիշային և Հովհաննես Իվանի Քաջազնունուն փոխադրել Երևանի բանտ՝ բանտի հիվանդանոցում բուժվելու համար:
8-րդ բաժին. 19291
«11»-ը նոյեմբերի, 1937թ.

ՀԽՍՀ ՆԳԺԿ Պետանվտանգության վարչության 8-րդ բաժնի պետ,  
                   պետանվտանգության լեյտենանտ. Գրիգորյան

1-ին տեսուչ Կոսարևից/ստորագրություն/

ՀԱԱ, Ֆ.1191, ց.16, գ.2084, թ.2: Վավերացված պատճեն: Մեքենագիր:
                     
Թարգմանություն  ռուսերենից:

N 3
ՏԵՂԵԿԱՆՔ

ԴՐՈՒԹԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

ՔԱՋԱԶՆՈՒՆԻՀՈՎՀԱՆՆԵՍՀՈՎՀԱՆՆԵՍԻ
Ծնվ.1868թ. Ախալքալաքում (Վրաստանի սոցիալիստական խորհրդային հանրապետություն): Հոգևորականի ընտանիքից, քահանայի որդի, ծառայող ինժեներ: Մինչ ձերբակալությունը աշխատել է Կոմտնտ Ժողկոմում, ապրել է Երևանում՝ Գնունի 1, N 61 հասցեում:

ՎԱՐԿԱԲԵԿԻՉ ՆՅՈՒԹ
Ակտիվ կադրային դաշնակ 1893թվականից: Դաշնակցական առաջնորդներից և «Դաշնակցություն» կուսակցության կազմակերպիչներից մեկը: Դաշնակցական ակտիվ աշխատանք է տարել, կապված է եղել Ռուսաստանի և արտասահմանի բոլոր երևելի դաշնակների հետ, բազմիցս ընտրվել է որպես Կենտկոմի և Դաշնակցության Բյուրոյի անդամ14: Դաշնակցության օրոք վարչապետ է եղել:1920թվականին Հայաստանի խորհրդայնացումից հետո ձերբակալվել է և ազատ արձակվել դաշնակցական հակախորհդային ավանտյուրայի ժամանակ: Դաշնակ-ավանտյուրիստներից է և նրանց ոգեշնչող: Ավանտյուրայի ճնշումից հետո գաղթել է Իրան, որտեղից  Ֆրանսիա, ուր ակտիվ դաշնակցական և հակախորհրդային աշխատանք է կատարել Հայաստանի սպիտակ վտարանդիների շրջանակում: ԽՍՀՄ է վերադարձել 1924թվականին:
            Մինչև ձերբակալությունը ապրելով խորհրդային Հայաստանում՝ շարունակել է մնալ համոզված դաշնակ-ազգայնական:
            Իեն մեղավեր է ճանաչել մասամբ:
            Քաջազնունի Հովհաննեսի ցուցմունքները և գործակալա-հաշվառական նյութ

Պետանվտանգության վարչության 6-րդ բաժանմունքի 4-րդ բաժնի օպեր/լիազոր,
պետանվտանգության լեյտենանտ Մովսեսյան
պետանվտանգության 3-րդ բաժանմունքի 4-րդ բաժնի պետի տեղակալ,
պետանվտանգության կրտսեր լեյտենանտ Իսրայելյան

ՀԱԱ, Ֆ.1191, ց.16, գ.2084, թ.3: Վավերացված պատճեն: Մեքենագիր:
                     
Թարգմանություն  ռուսերենից:

N 4

«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»:
ՀԽՍՀ ՆԳ Ժողկոմ
պետանվտանգության ավագ մայոր
ՄՈՒՂԴՈՒՍԻ
1937թ. հուլիս

ՏԵՂԵԿԱՆՔ

ՔԱՋԱԶՆՈՒՆԻ Հովհաննես Իվանի-ծնվ.187115, ծնունդով՝ Ախալքալաք,
                         մասնագիտությամբ լեռնային ինժեներ, նախկին դաշնակցական
                         նախարար, գաղթել է արտասահման, վերադարձել 1926թ.16: Հին
                          դաշնակ: Վարում է հակախորհդրային ազգայնական ագիտացիա:

ՆԳ ԺՈՂԿՈՄԱՏԻ ՊԵՏԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 4-ՐԴ ԲԱԺԻՆ,
պետանվտանգության ավագ լեյտենանտ ԿՈՍՏԻԿՅԱՆ

ՊԵՏԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ 4-ՐԴ ԲԱԺԻՆ
պետանվտանգության ավագ լեյտենանտ ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՀԱԱ, Ֆ.1191, ց.16, գ.2084, թ.4: Վավերացված պատճեն: Մեքենագիր:
                     
Թարգմանություն  ռուսերենից:

N 5
ԳԱՂՏՆԻ

ՀԽՍՀ ՆԳԺԿ
Երևան ք.-ի բանտ,
Նո 094/16
ԱԽՖՍՀ
Ներքին գործերի
ժողկոմատ, Հայաստանի վարչ.
բանտ.ք.Երևան
094/16
15.01.1938թ.

ՀԽՍՀ ՆԳԺԿ պետ.Անվ.վարչության 8-րդ
բաժնի պե ընկ.Գրիգորյանին

Ուղարկելով բանտիս հիվանդանոցի ակտը՝ հայտնումմ ենք, որ այսօր՝ հունվարի 15-ին բանտիս հիվանդանուցում թեթև տյուբերկոլյոզից և գրիպից մահացել է քաղ.կալանավոր Քաջազնունի Հովհաննես Հովհաննեսի, 70 տարեկան:
Առդիր-ակտը:
Երևանի քաղբանտի պետ, պետանվ. Լեյտենանտ Միքայելյան/ ստորագրություն/
Գրասենյակի պետ Վարդանյան /ստորագրություն/

          
ՀԱԱ, Ֆ.1191, ց.16, գ.2084, թ.7: Վավերացված պատճեն: Ձեռագիր:
                                                        Հայերեն:

N 6

Հարգելի՛ ընկեր [Ս.] Մելիք-Օսիպով17,

Վերջին 3 տարիների ընթացքում (25,26 և 27 թթ.) ապրել եմ հորս՝ Հովհ. Քաջազնունու ընտանիքում: Ներկայումս մեկնում եմ Երևանից՝ խզելով կապերն իմ ընտանիքի հետ:  Իմ կոմերիտական պարտքն եմ համարում տեղեկացնել այն ամենի մասին ինչ գիտեմ:
            1.Ով էր լինում նրա մոտ: Պարբերաբար՝ շաբաթը մեկ անգամից ոչ պակաս,  նրա մոտ էր գալիս բժ.Գր.Սահինյանը՝ նրա հին ընկերը դեռևս Բաքվից: Նախկինում դաշնակ է եղել, ես դա հստակ գիտեմ: Բացի նրանից՝ ուրիշ ոչ ոք նրա մոտ չէր լինում: 3-4 անգամ Ավ.Իսահակյանն էր լինում: Փարիզից վերադառնալուց անմիջապես հետո նրա մոտ եկավ Հակոբ Քոչարյանը:Քաջազնունին նրա վերաբվերյալ խոսում էր՝ որպես հիմարիի մասին: Հետագայում նա դադարեց գալ մեր մոտ: Մի քանի անգամ Իսահակյանի հետ եկել է Դերենիկ Դեմիրճյանը: Մի անգամ (այս տարվա գարնանը) Իսահակյանի հետ եկել է Դերենիկ Անանունը: Վերջինիս հետ Քաջազնունին ամեն օր հանդիպում էր 1925թ. գարնանը, երբ նրանք երկուսը (և մի քանի անձինք) ճաշում էին Խան-Աղովների մետ: Անանունի մասին Քաջազնոնին այպես էր արտահայտվում, շատ թերություններ ունի, բայց նա ինձ դուր է գալիս, որովհետև հայ մարդ է: Մի անգամ նրա մոտ եղավ Գագա Տեր-Օհանովը (ռազմական դպրոցի նախկին վարիչ): Մի քանի անգամ եղել է ինժ. Ավալյանը: Այն բանից հետո, երբ Քաջազնունին ընտրվեց Հայաստանի տեխնիկական ընկերության նախագահ, երեկոներին նրա մոտ 2-3 անգամ հավաքվում էր 5-7 հոգուց բաղկացած խումբ: Նա ասում էր, որ դա Տեխնիկական ընկերության խրհրդի նիստ է: Այդ նիստերին եղածներից ինձ ծանոթ էին վերոնշյալ Ավալյանը և ինժ.Գասսպարյանը (ԷԿՈՍՈ տեխնիկական կոմիտեի նախկին նախագահը): Մյուսները ծանոթ չէին, բոլորը ինժեներական հաազգեստով էին: Ահա, որքան ես հիշում եմ, բոլորը, որ այդ տարիների ընթացքում եղել են նրա մոտ:
2.Նամակագրությունը: Նամակներ նա հազվադեպ էր ստանում, մեծ մասամբ արտասահմանից: Դրանց մեծ մասի ծրարների վրա Շեյխլանյան ազգանուն էր: Հենց նրան էլ նա հասցեագրում էր իր պատասխան նամակները: 2-3 նամակ Ամերիկայից են եղել: Ներքին նամակագրություն կարծես թե չի ունեցել՝ բացի տնեցիներին ամռանը Դիլիջան ուղարկած նամակներից:
3.Օրը մեծ մասամբ տնից դուրս էր անցկացնում: Ցերեկները աշխատանքի էր: Ճաշից հետո 1-2 ժամով քնում էր: Հետո գնոմ և վերադառնում էր ժամը 8-9-ին, հաճախ՝ 11-ին: Իր ասելով՝ գնում էր համալսարան (դասախոսություններ), տեխնիկական բառարանի կազմման աշխատանքներին (Աճառյանի և Տոնոյանի հետ), նիստերի (Պետպլան, Բանվորագյուղացիական տեչություն, Համասլարան և այլն): Ասենք՝ այդ ամենը ճշտելը մեծ ջանքեր չի պահանջում: Ազատ երեկոներին նա մեծ մասամբ գրում էր: Ես աչքի էի անցկացնում այդ գրվածքները, դրանք բոլորը տեխնիկական բնույթի էին (իհարկե, նրանք, որ իմ ձեռքն էին ընկնում):
4 .Սկզբնական շրջանում ես կարող էի լիակատար ազատությամբ հետևել նրան և ողջ ընտանիքին: Բայց այնուհետև՝ իմ կողմից թույլ տրված մի աննրբանկատությունից հետո, նրանք սկսեցին ինձ անվստահորեն վերաբերվել:
            Քաջազնունին Սահինյանի հետ իմ ներկայությամբ հազվադեպ էր քաղաքական թեմաներով խոսում:Նույնը և իր մյուս հյուրերի հետ: Աելի հաճախ՝ գրեթե ամեն օր, ինձ հետ էր նախ խոսում, այնպես, որ նրա քաղաքական կերպարանքը, իհարկե այն, որը ցույց էր տալիս, ինձ պարզ է:
            Իր գաղափարախոսությամբ՝ նա կատարյալ բուրժուա է, խորհրդային կառավարությանը թշնամաբար է վերաբերվում: Տնտ. շինարարական գործում որևէ տիպի հաջողությունները ժխտում է: Ասում է, որ կոմունիստներն իրենք էլ ավելի ու ավելի են համոզվում նան պայմաններում առաջ գնալու անհնարինության մեջ: Ասում է, որ մենք արդեն անձնատուր ենք լինում ներքին (մասնավոր) և արտասահմանյան կապիտալի առջև: Արտաքին քաղաքականության բնագավառում կարծում է, որ մենք պատերազմ ենք ուզւոմ, որ մենք եվրոպական տերություններին պատերազմ ենք փաթաթում, որ նրանք, հատկապես Անգլիան, պատերազմ չեն ուզում, իսկ մենք ուզում ենք դա նրան պարտադրել: Քանզի «դուք փակուղի եք ընկել և շարժվելու տեղ չունեք, և դուք կարծում եք, որ ձեզ կփրկի համաշխարհային հեղափոխությունը, ինչին դուք հասել եք պատերազմի օգնությամբ»: Մեր վիճակագրությանը նա չի հավատում: Մեր ազգային քաղաքականությունը նա համարում է ոչ անկեղծ, խորամանկ քայլ: Մի խոսքով՝ բոլոր հարցերում մեր հանդեպ մերժողական դիրք է բռնում: Իմ կողմից գրի առնված նրա մի քանի արտահայտությունները բավականին ճշգրիտ են նրան բնութագրում.
 1. «Ես կարծում եմ, որ Զինովևի նամակը ինքնագիր է: որովհետև այդպես է ասել Չերչիլը, իսկ անգլիացի ազնվականը չի կարող ստել»:
 2. «Գյուղում մենք պետք է թույլ տանք կուլակին զարգանալ»:
3. «Ես կողմ եմ, որ Հայաստանը ընդգրկվի ԽՍՀՄ կազմում, քանի որ դա Հայաստանին ձեռնտու է: Բայց ես կգեադասեի, որ այն անգլիակն գաղութ լիներ, որովհետև դա ավելի ձեռնտու կլիներ» և այլն:
            Բայց միևնույն ժամանակ նրա մեջ մի հատկանիշ կա, որը դժվար է հասկանալ: Նրա համար, իր խոսքերով, ահռելի դեր է խաղում տվյալ երկրի քաղաքացիությունը: Քանի որ նա ԽՍՀՄ քաղաքացի է, ապա դրանում տեսնում է այդ փաստից բխող մի շարք պարտավորություններ: Խոսելով ԽՍՀՄ-ի մասին նա միշտ ասում է «մենք», «մեզ», ինչը բավականաչ զավեշտալի է ստացվում երբեմն: Նա կարծում է, որ ԽՍՀՄ յուրաքանչյուր  քաղաքացի անկախ իր քաղաքական համոզմունքներից, պետք է պաշտպանի իր երկիրը բոլոր և ամեն տեսակի իրադարձությունների պարագայում: Այսպես. Մի անգամ նա հարցրեց իր մեծ դստերը՝ Հրաչիկին, թե ինչ կլիներ, եթե նրա ձեռն ընկներ Կարմիր բանակի ռազմական հույժ գաղտնի փաստաթուղթ: Նա պատասխանեց. «Ինձանից ոչ մի ջանք չէր պահանջվի դա հանձնել, օրինակ անգլիացիներին». «Ստու՛մ ես»,-ասաց Քաջազնունին: Նա պնդեց իր ասածը: Այդժամ նա, վերին աստիճանի մոլեգնած ասաց. «Եթե դու այդպես անես, իմացի՛ր, սեփական ձեռքերովս քեզ կսպանե՛մ»:  
            Այդպիսով նրա մեջ տարօրնակորեն միրվորվում են այդ երկու հատկանիշները՝ բոլշևիկների հանդեպ թշնամական վերաբերմունքը և քաղաքացիական պարտականությունների «քաղաքացիության» ինչ-որ խորհրդավոր ըմբռնում:
            Մի քանի խոսք պետք է ասեմ ավագ քրոջս՝ Հրաչիկի մասին: Չգիտեմ՝ մեզ  մոտ այժմ նա տանու՞մ է արդյոք հակահեղափոխական աշխատանք: Բայց լիովին համոզված եմ, որ այդպիսի գործողության համար գաղափարապես նա հարմար նյութ է:
            Նախ՝ նրա անցյալը մութ է. [19]18-[19]19թթ. նա նստած է եղել ՉԵԿԱ-ում (Հյուսիսային Կովկասում), դատվել է, բայց Սորոկինյան18. Խռովության ժամանակ նրա բոլոր գործերը ոչնչացման երնթարկվեցին, և նրան բաց թողեցին նյութերի բացակայության պատճառով: Երկրորդ՝ նա ատելությամբ է լցված «ընդհանրապես» աշխատավորների և մասնավորապես կոմունիստների հանդեպ: Բացի դրանից՝ նա, ըստ էության լինելով անկսզբունք մարդ, ամեն ինչի ընդունակ է՝ լրտեսություն, ահաբեկչություն, հրկիզումներ, մի խոսքով՝ այն ամենը, որ կարող է մեզ վնասել: Զանգվածների հետ աշխատանքի նա ընդունակ չէ: Եվ եթե հիմա նա ոչինչ չի անում, ապա միայն նրան բնորոշ ալարկոտության, անտարբերության, կրավորականության, պասիվության հետևանքով: Նրա ամենաչնչին քաղաքական ակտիվությունը անպայմանորեն հակահեղափոխական ձևեր կընդունի: Նրան պետք է նշանառության տակ վերցնել:
            Ընտանիքիս մյուս անդամների մասին ոչինչ ասել չեմ կարող. Մայրս (57 տարեկան է), եղբայրս (Ռուբենը) և քույրս (Մարգոն) լիովին մտերիմ են մեզ հետ,  հակահեղափոխական ոչ մի գործողության ընդունակ չեն:
            Եթե որևէ հարցի բավարար չեմ լուսաբանել, ապա կարող եմ լրացուցիչ տեղեկություններ տալ:
            Այս մի քանի օրը ես դեռ Երևանում եմ լինելու: Եթե պետք գամ, ապա ինձ կարող եք գտնել ԼԿԵՄ Երևանի կոմիտեի միջոցով:
                                                                                                      Կարեն Քաջազնունի19
             
                                                                                                          ԼԿԵՄ անդամ:

ՀԱԱ, ֆ. 1191. Ց. 16, գ. 2083, թ. 4-6: Վավերացված պատճեն: Ձեռագիր:
                              
Թարգմանություն ռուսերենից:

N 7

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏ
ՊԵՏԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Քաղ.Երևան
ՕՐԴԵՐ N 6/41
«28»-ը հուլիսի 1937թ.

Տրված է ՆԳ Ժողկոմի պետանվտանգության վարչության աշխատակից Ար.Մովսեսյանին՝ Հովհաննես Հովհաննեսի Քաջազնունուն խուզարկության և կալանքի ենթարկելու համար:
Հասցե՝ Գնունի 1, N 2
                                     Հայկական ԽՍՀ Ներքին գործերի ժողովրդավարական կոմիսար
                                 պետանվտանգության մայոր [Խ.] Մուղդուսի /ստորագրություն/
                                                                                   քարտուղար /ստորագրություն/

ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1937թ. հուլիսի 29: Ես՝ ՀԽՍՀ ՆԳ Ժողկիոմի ՊԱԿ 4-րդ բաժանմոնքի 4-րդ բաժնի պետս, Հարությունյանի, Մովսեսյանի և Ջամբեգյանի հետ համատեղ, Հայկ. ԽՍՀ ՆԳ Ժողկոմի N6/41 օրդերի հիման վրա խուզարկություն անցկացրի քաղաքացի Հովհաննես Հովհաննեսի Քաջազնունու (ք.Երևան, փ.Գնունի 1, բն. N. 2 հասցեում բնակվող տանը):
            Խուզարկության իրականացման ընթացքում ներկա էին քաղաքացիներ Մարգարիտա Հովհանեսի Քաջազնունին և Սաթենիկ Դավթի Քաջազնունին:
            Համաձայն տրված ցուցումների՝ ձերբակալված են-----------------------
            Հայկ.ԽՍՀ ՆԳ Ժողկոմ ներկայացնելու համար բռնագրվված է հետևյալը.

  1. Զանազան արգելված գրքեր-220 հատ
  2. Թելեր՝ կոճերով (արտասահմանյան)-35 հատ
  3. Ֆիննական դանակ-1հատ
  4. Կոճակներ (արտասահմանյան)-417 հատ
  5. Արտասահմանյան կոֆեին-4 տուփ
  6. Բնափիոն (մորֆին)-1 տուփ
  7. Սոդա-1 տուփ
  8. Բենզոնատ Հիդրարգրիում-6 տուփ
  9. Հինայի սրվակներ-25 գր
  10. Ֆինիցիտին-100 գրամ
  11. Հինայի բորհմհիդրիտ-25 գրամ
  12. Նովարսենոլ բեզո-1 տուփ
  13. Մատիտներ-17 հատ
  14. Ձայնապնակ «Ձախորդ օրեր»-1 հատ
  15. [չի կարդացվում]

Խուզարկության ընթացքում թույլ տված անճշտությունների մասին, առարկաների, թանկարժեք իրեի և փաստաթղթերի կորստի վերաբերյալ գանգատներ  ՉԿԱՆ:

Արձանագրության մեջ տեղ գտած ամեն ինչ ճիշտ է, այն ընթերցված է մեզ, ինչի համար ստորագրում ենք (ՍՏՈՐԱԳՐՎԱԾ Է)
Արձանագրության պատճենը ստացել է Մարգո Քաջազնունին:
Ծանոթագրություն 1 Բոլոր պահանջներն ու հայտարարությունները պետք է ներառվեն արձանագրության մեջ մինչ այն ստորագրելը: Հետագայում՝ արված ոչ մի բողոք և հայտարարություն չի ընդունվում:
2, Հարցերով դիմել պարետատուն՝ համապատասխան հասցեով:

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾԻ ԱՆԿԵՏԱՆ

  1. 1.      Ազգանուն Քաջազնունի
  2. Անուն և հայրանուն Հովհաննես Իվանի/Հովհաննեսի
  3. Ծննդյան թիվը 1868
  4. 4.      Ծննդավայրը Ախալքալաք
  5. 5.      Բնակության վայւ (հասցե) Երևան, Գնունի 1, N 2-61
  6. 6.      Մասնագիտությունը և մասնագիտացումը Քաղաքացիական ինժեներ
  7. 7.      Ծառայության վայրը և պաշտոնը կամ զբաղմունքի բնույթը Կոմունալ տնտ. Ժողկոմ
  8. 8.      Անձնագիր
  9. 9.      Սոցիալական ծագումը Քահանայի որդի
  10. 10.  Հասարակական դիրքը ծառայող
    ա) մինչև հեղափոխություն
    բ) Հեղափոխությունից հետո
  11. 11.  Կրթությունը (ընդհանուր, մասնագիտական) Բարձրագույն
  12. 12.  Կուսակցությունը (անցյալում և ներկայում) անկուսակցական
  13. 13.  Ազգությունը և քաղաքացիությունը ԽՍՀՄ քաղաքացի
  14. 14.  Ռազմական հաշվառված պահեստայինի կատեգորիան և որտեղ է հաշվառված-----
  15. 15.  Ծառայությունը սպիտակ և այլ հակահեղափոխական բանակներում, մասնակցությունը հանցախմբերում և խորհրդային իշխանության դեմ ապստամբություններին (երբ և որպես ինչ)  Չկա
  16. 16.  Ինչ ճնշումների է ենթարկվել, խորհրդային իշխանության օրոք, դատվածություն, ձերբակալություն և այլն (երբ, որ մարմնի կողմից և ինչի համար) Չկա
  17. 17.  Ընտանիքի կազմը՝ Կինը՝ Սաթենիկ 67 տ., որդին՝ Ռուբեն 39 տ.,, Հայկ տրանսպ.մեք.վարիչ, որդի՝ Կարեն, 32տ., սովորում է Մոսկվայում, դուստր՝ Անահիտ 45 տ.բժիշկ է Բաքվում, դուստր՝ Մարգո, 33 տ., ծառայում է որպես Առժողկոմ տնտեսագետ:

Ձերբակալվածի ստորագրությունը (Ստորագրված է Հովհ.Քաջազնունի)
1.Հատուկ արտաքին տվյալներ----------------------
2.Ում կողմից և երբ է ձերբակալվել Հայկ. ԽՍՀ ՆԳ ԺՈՂԿՈՄ 29.07.1937թ
3. Հատուկ դիտողություններ----------------------------------------------------------
       Անկետան լրացրած աշխատակցի ստորագրություն (Ստորագրված է)
        29.07.1937թ.

Ծանոթագրություն. Անկետան լրացվում է հստակ և ընթեռնելի՝ ձերբակավածի խոսքից, և ստուգվում է փաստաթղթերով:

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ
Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ: Պետական անվտանգության վարչություն

Հարցաքննության արձանագրություն

1937 թվականի նոյմեբեր ամսի 16-ի: Ես՝ ՊԱԿ վարչության ՆԳ ԺՈՂԿՈՄ 6-րդ բաժանմունքի 4-րդ բաժնի օպեր/լիազոր Մովսեսյանս, հարցաքնեցի

  1. 1.      Ազգանուն Քաջազնունի
  2. Անուն և հայրանուն Հովհաննես Իվանի/Հովհաննեսի
  3. Ծննդյան թիվը 1868
  4. 4.      Ծննդավայրը Ախալքալաք
  5. 5.      Բնակության վայւ (հասցե) Երևան, Գնունի 1, N 61
  6. 6.      Ազգությունը և քաղաքացիությունը ԽՍՀՄ քաղաքացի
  7. 7.      Անձնագիր՝ Բռնագրվավված է խուզարկության և ձերբակալության ժամանակ
  8. 8.      Զբաղմունքի տեսակը՝ Կոմունալ տնտ. Ժողկոմ Գիտատեխնիկական խորհրդի գիտական քարտուղար
  9. 9.      Սոցիալական ծագումը՝ Հայրը եղել է քահան և ուսուցիչ
  10. 10.  Սոցիալական դիրքը՝ (զբաղմունքի տեսակը և գույքային դրությունը)
    ա) մինչև հեղափոխություն
    ՝ ծառայող
    բ)
    հեղափոխությունից հետո՝ ծառայող
  11. 11.  Ընտանիքի կազմը՝ ՝ Կին՝ Սաթենիկ, ապրում է Երևանում, Անահիտ .բժիշկ է աշխատում է ք.Բաքվում, դուստր՝ Մարգո, աշխատում է Առժողկոմ տնտեսագետ, բնակվում է Երևանում, որդի՝ Ռուբեն աշխատում է Հայտրանսի վերանորոգման արհեստանոցի ժողկոմ, բնակվում է ք.Երևանում, որդի՝ Կարեն, սովորում է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտում:
  12. 12.  Կրթությունը՝ Բարձրագույն, քաղաքացիական ինժեներ:
  13. 13.  Կուսակցությունը (անցյալում և ներկայում)՝ 1893-1923թթ. դաշնակցական, այժմ անկուսակցական:
  14. 14.  Ինչպիսի ճնշումների է ենթարկվել, դատվածություն, ձերբակալություն և այլն (երբ, որ մարմնի կողմից և ինչի համար)--------

ա) մինչև հեղափոխությունը 1910թվականը մեղադրվել է որպես դաշնակցական, դրամական գրավի դիմաց ազատ է արձակվել և փախել արտասահման՝ Ֆրանսիա:

բ) 1921 թվի փետրվարի սկզբին ձերբակալվել է Հայաստանի չեկայի կողմից և ազատ է արձակվել ավանտյուրայի ժամանակ դաշնակների կողմից

  1. 15.  Ինչ պարգևներ ունի (շքանշան, պատվոգիր, զենք և այլն) խորհրդային իշխանության օրոք՝ չկա
  2. 16.  Ռազմական պահեստայինի հաշվառման կատեգորիան և որտեղ է հաշվառմված՝ զորակոչային տարիքից մեծ է
  3. 17.  Ծառայությունը Կարմիր Բանակում (կարմիր գվարդիայում, պարտիզանական ջոկատներում)՝ չկա
  4. 18.  Ծառայությունը սպիտակների մեջ և այլ հակահեղափոխական բանակններում (երբ, որպես ինչ)՝ չկա
  5. 19.  Մասնակցությունը հանցախմբերում, հակահեղափոխական կազմակերպություններում և ապստամբություններւմ՝ չկա
  6. 20.  Տեղեկություններ հասարակաքաղաքական գործունեության մասին------------


                                                           
(Ստորագրված է Հովհ. Քաջազնունի)
Ծանոթագրություն. Արձանագրության յուրաքանչյուր էջը պետք է հաստատված լինի հարցաքննվողի ստորագրությամբ, իսկ վերջինը՝ նաև հարցաքննողի:


ՀԱԱ, ֆ. 1191. Ց. 16, գ. 2083, թ. 10-14: Վավերացված պատճեն: Ձեռագիր:
                              
Թարգմանություն ռուսերենից:

 

N 8

Մեղադրյալ Հովհաննես Հովհաննեսի Քաջազնունու ցուցմունքները
16.1.1937 թվականի

Հարց. Դուք մեղադրվում եք նրանում, որ մի շարք տարիների ընթացքում եղել եք հակահեղափոխական «Դաշնակցություն»  կուսակցության անդամ և վարել եք հակախորհրդային ակտիվ գործունեություն:
Այդ մասին ցուցմունքեր տվեք:
Պատասխան. 1884թ. ես, լինելով 5-րդ դասարանի աշակերտ Թիֆլիսի ռեալական դպրոցում, հավատում էի աշակերտական նարոդովոլեցական կազմակերպությանը որտեղ նաև հայեր կային:
            1889-1893թթ. Ես վերջապես հայկական ազգային բնույթ ունեցող ուսանողական կազմակերպության մեջ էի: Իսկ հետագայում այդ և համանման կազմակերպություններից ձևավորվեց «Դաշնակցություն» կուսակցությունը:
            1893թ. լինելով քաղաք Բաքվում՝ ես մտա «Դաշնակցություն» կուսակցություն, որի անդամներից հիշում եմ Դավթյան Ներսեսին և բժիշկ Զալյանին:
            1895թ. տեղափոխվեցի Բաթումի, որտեղ մնացի մինչև 1896թ: Դաշնակներից ես հիշում եմ Մարտին Շատիրյնաին, որն այժմ Իրանում է: Լինելով Բաթումիում, իսկ հետո Թիֆլիսում ես համագործակցում էի Իշխան Գ.Մ. Թումանովի կողմից հրատարակվող «Новое  обозрение» [«Նոր հանդես»] թերթին:
            1898-1899թթ. քաղաք Թիֆլիսում էի, որտեղ աշխատանքային գործով կապված էի Միքայելյան Քրիստափորի, Զավարյան Սիմոնի, Ստեփան Զորյանի («Դաշնակցություն» կուսակցության հիմնադիրների) հետ: Լինելով Թիֆլիսում՝ ես հանդես էի գալիս զեկուցումնեով, հաղորդումներով, որոնցում տարածում էի «Դաշնակցություն» կուսակցության գաղափարները:
            1899թ. մինչև 1906թ. ես քաղաք Բաքվում էի, որտեղ նույնպես ինձ առաջարկեցին աշխատանքային հավաքույթներին ելույթ ունենալ «Դաշնակցություն» կուսակցության գաղափարներով: 1906-1907թթ. Եղել եմ քաղաք Թիֆլիսում, որտեղ դարձյալ ինձ աշխատանք էին տալիս: Զբաղվում էի Անդրկովկասում տեղական իքնակառավարման հինարկներ [զեմստվո] մտցնելու հարցերով: Նշված իսկ տարիներին գրել եմ մի քանի հոդված դաշնակցական թերթերում:
            1907-1910թթ. գտնվել եմ Բաքու քաղաքում, որտեղ նույնպես կուսակցական աշխատանք էի տանւոմ, միաժամանակ աշխատում էի հայկական եկեղեցու շինարարության վրա:
            1910թ. ժանդարմերիայի կողմից մեկուկես ամիս ձերբակալված եմ եղել: Ազատվելուց հետո փախել եմ արտասահման (ազատվել եմ 10.000 ռուբլի դրամական գրավի դիմաց):
            1910-1914թթ. Ես արտասահմանում էի՝ Ֆրանսիայում, Բելգիայում և Թուրքիայւոմ՝ Վանում: 1914թ. սեպտեմբեր ամսի վերջին ժամանեցի Թիֆլիս, որտեղ ապրել եմ մինչև 1917թ. և նշանակված եմ եղել որպես Հայոց ազգային բյուրոյի քարտուղար (1915-16թթ.), որը գլխավորապես կազմակերպում էր հայ կամավորական ջոկատները, որոնք հիմնականում ղեկավարում էին «Դաշնակցություն» կուսակցության կողմից:
            1917թ. մինչև 1918թ. հունվարը եղել եմ Բաքու քաղաքում, որտեղ եղել եմ Հայոց Ազգային խորհրդի նախագահ, ք.Բաքվում ժամանակավոր կառավարության անդամ, քաղաքային դումայի անդամ և ընտրվել եմ ոպես համառուսաստանյան սահմանադիր ժողովի անդամ: 1918թ. հունվար ամսին ժամանեցի Թիֆլիս, որպեսզի մեկնեմ Մոսկվա-Պետրոգրադ՝ սահմանադիր ժողվին մասնակցելու համար, բայց գնալ չհաջողվեց, և մնացի ք.Թիֆլիսում ու Անդրկովկասյան սեյմի անդամ էի, միաժամանակ կառավարության անդամ էի Գեկեչկորիի ու Չխենկելու կաբինետներում՝ որպես հանրային խնամատարության նախարար ու անպորտֆել նախարար: Մեկնել եմ Տրապիզոն և Բաթումի, որպես թուրքական կառավարության հետ բանակցություն վարող պատվիրակության անդամ:
            1918թ. Անդրկովկասյան սեյմի տրոհումից հետո ես եկա Երևան և ընտրվեցի դաշնակցական կառավարության վարչապետ, որի պաշտոնում էլ մնացի մինչև 1919թ. սեպտեմբեր ամիսը:
            1919թ.դաշնակցական կառավարության և դաշնակցական խորհրդարանի որոշմամբ գործուղված եմ եղել Ֆրանիս, Անգլիա և ԱՄՆ՝ դաշնակցական Հայաստանի համար տնտեսական և ֆինանսական օգնություն ստանալու նպատակաով նշված բուրժուական պետությունների հետ բանակցություններ վարելու:
            Փարզիում ես տեսնվեցի արտաքին գործերի նախախարի օգնականներից մեկի՝ Գու անունով: Լոնդունում կառավարչական դեքերից ոչ մեկիհետ չեմ կարողացել հանդիպել: Վաշինգտոնում հանդիպել եմ սենատի՝ հայկական հարցերով հաձնաժողովի հետ:
            1920թ. հոկտեմբերին վերադարձա Երևան և նշանակվեցի դաշնակցական խորհրդարանի նախագահ, որի պաշտոնում մնացի մինչև Հայաստանի խորհրդայնացումը:
            Հայաստանի խորհրդայնացումից հետո՝ փետրվար ամսին, այսնինք մինչև դաշնակցական հակախորհրդային ավանտյուրան, ես ձերբակալված էի քաղ. Երևանում և ազատվել եմ դաշնակների կողմից, Հայաստանում 1921թ. փետրվարյան դաշնակցական ավանտյուրայւ ժամանակ, այսինքն՝ 14-15 օր անց:
            Դաշնակցական հակախորհրդային ավանտյուրայի ճնշումից հետո դաշնակցական կառավարության մյուս անդամների հետ մասին ես մեկնեցի Իրան, որտեղից՝ 1921թ. Հնդկաստանով, Եգիպտոսով և Կոնստասնդնուպոլսով (Ստամբուլ) ժամանեցի Բուխարեստ (Ռումինա), որտեղ մնացի մինչև 1924թ. աշուն:
            1924թ. եկել եմ ԽՍՀՄ և ընդհուպ մինչև ձերբակալության օրը գտնվել եմ քաղ. Երևանում, որտեղ աշխատել եմ խորհրդային զանազան հաստատություններում:
            Հարց. Հետաքննություն ունի տվյալներ, համաձայն որոնց՝ դուք ԽՍՀՄ վերդարձից հետո շարունակել եք Ձեր հակահեղափոխական դաշնակցական աշխատանքը:
            Այս մասին ցուցմունքներ տվեք:
            Պատասխան. ԽՍՀՄ վերադարձից հետո ես հակահեղափոխական աշխատանք չեմ տարել:
            Հարց. ԽՍՀՄ վերադարձից հետո դաշնակնրից ու՞մ հետ եք հանդիպել:
            Պատասխան. ԽՍՀՄ գալուց հետո ես հանդիպել եմ հետևյալ դաշնակների հետ:
            1. Ղազարյան Արշակի՝ հայտնի դաշնակ, այժմ ձերբակալված է, մեկ անգամ նա իմ տանն է եղել, և մեկ անգամ ես եղել եմ նրա ծառայության վայրում: Ինչպես նաև փողոցում ենք հանդիպել:
            2. Հակոբյան Սիմոնի՝ նրա հետ միասին ես հաճախ գնում էի ճաշարան՝ ճաշելու 1924թվին20, դրանից հետո ես նրա հետ փողոցում էի հանդիպում:
            3.Իսահակյան Ավետիքի՝ մի քանի անգամ նա եղել իմ տանը:
            4.Տիգրանյան Սիրականի՝ նախկին դաշնակցական նախարար, մեկ անգամ եղել է իմ տանը, ինչպես նաև մենք հազվադեպ  հանդիպում էինք փողոցում:
            5.Դավիթ Անանունի՝ մեկ անգամ եղել է իմ տանը, դա եղել է իր ձերբակալությունից առաջ:
            6. Ոմն Սնարի21 հետ (ազգանունը չեմ հիշում)՝ նրա հետ հանդիպել եմ փողոցում: Սնարի հետ առաջին անգամ ծանոթացել եմ 1919-1920թթ.՝ Ամերիկայում, որտեղ նա «Դաշնակցություն» կուսակցության շարքերում էր ընդգրկված: Եկել է ԽՍՀՄ խորհրդայնացումից հետո:
            7.Վահան Թոթվենցի՝ գրող է, այժմ ձերբակալված, նրա հետ ես հանդիպում էի փողոցում:
            Թե ուրիշ էլ ում հետ էի հանդիպում, չեմ կարող մտաբերել:
            Հարց. Հետաքննությյունը պահանջում է ցուցմունքներ տալ ԽՍՀՄ գալուց հետո Ձեր հակահեղափոխական դաշնակցական աշխատանքի մասին, ինչը փորձում եք թաքցնել:
            Պատասխան. Կրկնում եմ, որ ես ԽՍՀՄ գալուց հետո թեև հանդիպում էի վերը նշված դաշնակների, ինչպես նաև այժմ ազատազրկված գրող Զապել Եսայանի հետ, բայց ես դաշնակցական աշխատանք չեմ վարել:
            Հարց. Ձեր որդի Կարեն Քաջազնունին նույնպես պնդում է, որ ԽՍՀՄ վերադառնալուց հետո Դուք շարոնակում էիք մնալ դաշնակ:
            Պահանջվում է ճշմարիտ ցուցմունքներ տալ:
            Պատասխան. Իմ որդին Քաջազնունի Կարենը չի կարող ինձ զրպարտել, բայց եթե նա մամուլում հանդես է եկել իմ դեմ մեղադրանքով, թե ես դաշնակ եմ մնացել, ես դա բացատրում եմ նրանով, որ նա ինձ չի հասկացել:
            Արձանագրությունը գրված է իմ խոսքից՝ ճշգրտորեն, ինչի համար ստորագրում եմ:

                                                                                (Ստորագրված է Հովհ.Քաջազնունի)

Հարցաքննեց ՆԳԺԿ ՊԵՏԱՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 6-րդ բաժանմունքի 4-րդ բաժնի օպեր/լիազոր
Պետանվտանգության լեյտենանտ Մովսեսյան /ստորագրություն/

ՀԱԱ, ֆ. 1191. Ց. 16, գ. 2083, թ. 15-20: Վավերացված պատճեն: Ձեռագիր:
                                      Թարգմանություն ռուսերենից:

«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»
ՀԽՍՀ ՆԳ ԺՈՂԿՈՄ
պետանվտանգության ավագ լեյտենանտ
ԿՈՆԴԱԿՈՎ
1937թ. նոյեմբեր

N 19291 հետաքննչական գործով
Հովհաննես Հովհաննեսի Քաջազնունու մեղադրանքի առիթով

ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Ես՝ ՀԽՍՀ ՆԳ Ժողկոմատի պետանվտանգության վարչության 6-րդ բաժանմունքի 4-րդ բաժնի օպեր/լիազոր, պետանվտանգության լեյտենանտ Ա. Մովսեսյանս, 1937թ. նոյեմբերի 26-ին քննելով կադրային դաշնակ Հովհաննես Հովհաննեսի Քաջազնունու (ծնվ. 1868թ. քղք. Ախալքալաքմ Վրացական խորհրդային սոցիալիտական հանրապետություն) մեղադրանքի առիթով հետաքննչական գործը,
Պարզեցի հետևյալը.
Հովհաննես Հովհաննեսի Քաջազնունին 1893 թվականից ակտիվ կադրային դաշնակ է: Դաշնակցական առաջնորդներից և «Դաշնակցություն» կուսակցության կազմակերպիչներից մեկը: Դաշնակցական ակտիվ աշխատանք է տարել, կապված է եղել Ռուսաստանի և արտասահմանյան բոլոր երևելի դաշնակների հետ, բազմիցս ընտրվել է որպես Կենտկոմ-ի և Դաշնակցության Բյուրոյի անդամ:
            Դաշնակցական կառավարության օրոք վարչապետ է եղել : 1920թ. Հայաաստանի խորհրդայնացումից հետո ձերբակալվել է և ապա ազատ արձակվել դաշնակների խորհրդային ավանտյուրայի ժամանակ: Դաշնակ-ավանտյուրիստների մասնակից և ոգեշնչող: Ավանտյուրայի ճնշումից հետո գաղթել է Իրան, որտեղից էլ մեկնել է եկել ֆրանիսա, ուր ակտիվ դաշնակցական և հակախորհրդային աշխատանք է կատարել Հայաստանի սպիտակ վտարանդիների շրջանակում: ԽՍՀՄ է վերադարձել 1924թվականին:
            Մինչև ձերբակալությունը ապրելով Խորհրդային Հայաստանում՝ շարունակել է մնալ երդվյալ դաշնակ-ազգայնական:
            Իրեն մեղավոր է ճանաչել ՄԱՍԱՄԲ:

ՈՐՈՇԵՑԻ

Հովհաննես Հովհաննեսի Քաջազնունու մեղադրական գործը քննության ուղարկել ՀԽՍՀ ՆԳ Ժողկոմ Եռյակին:

Պետանվտանգության վարչության 6-րդ բաժանմունքի 4-րդ բաժնի օպեր/լիազոր, պետանվտանգության լեյտենանտ ՄՈՎՍԵՍՅԱՆ

«ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ» :
           
Պետանվտանգության վարչության 3-րդ բաժանմունքի 4-րդ բաժնի պետի տեղակալ, մպետանվտանգության կրտսեր լեյտենանտ  ԻՍՐԱՅԵԼՅԱՆ/ստորագրություն/

ՏԵՂԵԿԱՆՔ: Կալանավորյալ Քաջազնունին Երևանի բանտում է գտնվում 1937թ. հուկիսի 29-ից:
            պետանվտանգության վարչության 6-րդ բաժանմունքի 4-րդ բաժնի օ/լիազոր
            պետանվտանգության ավագ լեյտենանտ ՄՈՎՍԵՍՅԱՆ/ստորագրություն/

ՀԱԱ, ֆ. 1191. Ց. 16, գ. 2083, թ. 21: Վավերացված պատճեն: Մեքենագիր
                                      Թարգմանություն ռուսերենից:
                                                          N 10

Քաղվածք արձանագրությունից N 49
Հայկական ԽՍՀ Ն.Գ.Ժ.Կ. Եռյակի նիստ

5-ը դեկտեմբերի, 1937թ.
Լսեցին:
38. ՀԽՍՀ ՆԳԺԿ պետանվտանգության վարչության 4-րդ բաժնի N 19291 գործը Հովհաննես Հովհաննեսի Քաջազնունու (ծնվ.1868թ., Երևան քաղաքի բնակիչ, ծառայող) մեղադրանքի առիթով:
            Մեղադրվում է նրանում, որ «Դաշնակցություն» կոսակցության կազմում է եղել 1893թ. Դաշնակցական առաջնորդներից և «Դաշնակցություն» կուսակցության կազմակերպիչներից մկեը: Դաշնակցական ակտիվ աշխատանք է տարել, կապված է եղել երևելի դաշնակների հետ: Դաշնակցական կառավարության օրոք վարչապետ է եղել: 1920թ. Հայաստանի խրհրդայնացումից հետո ձերբակալված է եղել և դաշնակների կողմից ազատ է արձակվել: Դաշնակցական ավանտյուրայի ճնշումից հետո գաղթել է Իրան, վերադարձել է 1924թվականին:
            Մինչև ձերբակալության օրը շարունակել է մնալ համոզված դաշնակ-ազգայնական:


Որոշեցին:
Հովհաննես Հովհաննեսի ՔԱՋԱԶՆՈՒՆՈՒՆ-
ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ, անձամբ նրան պատկանող գույքը բռնագրավել:
Ճիշտ է: Հայկական ԽՍՀ ՆԳԺԿ Եռյակի քարտուղար Գրիգորյան (ստորագրություն)

ՀԱԱ, ֆ. 1191. Ց. 16, գ. 2083, թ. 22: Վավերացված պատճեն: Հաստատված է              ՆԳԺԿ-ի   կնիքով: Մեքենագիր: Թարգմանություն ռուսերենից:

N 11
ԱԿՏ

Բանտարկյալ ՀովհաննեսՀովհաննեսիՔաջազնունին՝ (Ընդգծված է: -Ա.Հ) 7 տարեկան, թոքախտով հիվանդ և «ծերունական» թուլությամբ, ընդունվել է Երևանի բանտային հիվանդանոց 11/XII.1937թ.: Հիվանդանոցում լինելով դեկտեմբերի 22ին՝ թոքերի գրիպային բորբոքում է ստացել: Մահացելէ սույն տարվա 15/1, ժամը 6-ին22:
            Ախտորոշում: Թոքախտ և գրիպ:

Բանտի գլխավոր բժիշկ՝ (ստորագրություն)
15.01.1938թ.

ՀԱԱ, ֆ. 1191. Ց. 16, գ. 2083, թ. 23: Վավերացված պատճեն: Ձեռագիր:
                                      Թարգմանություն  ռուսերենից:

N 12
ԽՍՀՄ
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Երևան, Շահումյան 6                                                           «01»-ը օգոստոս, 1955թ
                                                                                                                ԳԱՂՏՆԻ
                                                                                                               օրինակ  N1

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌՆԹԵՐ ՊԱԿ ՆԱԽԱԳԱՀ
ԳՆԴԱՊԵՏ ընկ.[ԳԵՈՐԳԻ]ԲԱԴԱՄՅԱՆՑԻՆ

Լրացուցիչ ստուգման համար կից ուղարկում եմ արխիվահետաքննչական գործը՝ Հովհաննես Հովհաննեսի Քաջազունու մեղադրանքի առիթով, խնդրում եմ Հ.Հ. Քաջազնունու դստեր՝ Մարգարիտա Հովհաննեսի Քաջազնունու բողոքարկման հիման վրա կարգադրություն անել համապատասխան բաժին՝ ստուգելու Հ.Յ.Քաջազնունու ձերբակալության և դատապարտման հիմնավորվածությունը:
            Ինչպես երևոմ է գործի նյութերից, Հ.Հ.Քաջազնունին ձերբակալվել է ՆԳ Ժողկոմատի օպերատիվ տվյալների և նրա որդու՝ նախկին ՆԳԺԿ-ական Մելիք Օսիպովին հասցեագրված նամակի հիման վրա:
            Հ.Հ. Քաջազնունին իրեն մեղավոր չի ճանաչել հակախորհրդային աշխատանք կատարելու մեղադրանքի մեջ:
            Գործով հիմնականում պետք է պարզել հետևյալ.
            Անտարակույս, Քաջազնունին «Դաշնակցություն» կուսակցության առաջնորդներից է եղել: Անհրաժեշտ է պարզել՝ Հայաստանի խորհրդայնացումից հետո հակախորհրդային ինբչպիսի աշխատանք է կատարել նա խորհրդային պետության դեմ:
            ՆԳԺԿ-ի Եռյակի որոշման մեջ չի ասվում, թե կոնկրետ ինչպիսի հակահեղափոխական աշխատանք է կատարել Քաջազնունին:
 Այդ նույն որոշման մեջ թվարկվում է Քաջազնունու աշխատանքը մինչև Հայաստանի խորհրդայնացումը և ավարտվում է հետևյալ խոսքերով.
            «Մինչև ձերբակալության օրը նա շարունակել է մնալ երդվյալ դաշնակցական»:
            Չնայած նրան, որ Եռյակի՝ Քաջազնունու վերաբերյալ որոշումը ի կատար չի ածվել, անուամենայնիվ ստուգման ընթացքում անհրաժեշտ է պարզել, թե որքանով է հիմնավորված եղել նրան ներկայացված մեղադրանքը:
            Լրացուցիչ ստուգումից հետո խնդրում եմ գործը վերադարձնել մեզ՝ գործի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար:
                                                                            Հավելված՝. Գործը՝ 2 հատոր, բողոք՝ 4 էջ:


                          Հայկական ԽՍՀ դատախազի տեղակալ
Արդարադատության վերցերոդ դասի
պետական խորհրդական,
(ստորագրություն) Կ.Ս. Քալանթարյան

Տ.Ավանեսով-Ի կատարումն /03.08.1955թ.
Կնյազյան-Փոխանցել հետաքննչական բաժին /05.05.1955թ.
Քալանթարյան-Բողոքը ստացված չէ:

ՀԱԱ, ֆ. 1191. Ց. 16, գ. 2083, թ. 24: Վավերացված պատճեն: Ձեռագիր:
                                      Թարգմանություն  ռուսերենից:

N 13

ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾԵՐՈՎ  ԴԱՏԱԽԱԶ
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼ
              ընկ.ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ Քալանթարին

(Հասցե՝ Երևան, Ստալինի պողոտա, N 5, մուտք 2, բնկ. 12)

ԴԻՄՈՒՄ

1937թ. հուլիսի 28-ին, Հայկական ԽՍՀ ՆԳԺԿ-ի կողմից ձերբակալվել է հայր՝ Հովհաննես Հովհաննեսի Քաջազնունին՝ ծնվ. 1868թ.: Նախկինում նա եղել է «Դաշնակցություն» կուսակցության երևելի անդամ,Մինիստրների խորհդի առաջին կազմի անդամ, իսկ Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման նախօրեին ընտրվել է Հայկական հանրապետության խորհդարանի անդամ:
            Հորս ձերբակալությունը ես համարում եմ ոչ միայն իրավաբանական անթույլատրելի, այլ նաև քաղաքական մեծագույն անարդարության գործողություն, հետևյալ նկատառումներով.
            1. Ըստ 1920թ. դեկտեմբերի 2-ից գործող միջազգային իրավական պայմանագրի՝ կնքված ՌԽՖՍՀ դիվանագիտական ներկայացուցչի և Հայկական հանրապետության մինչխորհրդային կառավարության միջև, ոչ միայն էսեռները և էսդեկները, այլ նաև դաշնակցականները և զինծառայողները իրենց մինչխորհրդային գործունեության համար նոր Խորհրդային իշխանության առաջ պատասխան չէին տալիս և չպիտի չենթարկվեն քաղաքկան և իրավաբանակն հետապնդումների:
Այդ միջազգային իրավական պայմանագիրը սահմանադրական կարգով վավերացվել է ՌԽՖՍՀ Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեի կողմից:
            2. Երևանում խորհդային իշնաության վերականգնումից հետո Հայհեղկոմը հրատարակել է ընդհանուր ներման մասին երկու դեկրետ, ընդ որում ըստ համընդհանուր և լիակատար քաղաքական համաներման վերաբերյալ երկրորդ դեկրետի (1921թ. ապրիլի 23), առանց բացառության բոլոր ռազմական, քաղաքացիական և քաղաքական գործիչները իրենց գործունեության համար (նույնիսկ 1921թ. փետրվարի 18-ից ապրիլի 23-ը տեղի ունեցած քաղաքացիական պատերազմում), անվերապահորեն համաներվում էին, ազատվում բանտերից և վերականգնվում էին նրանց քաղաքացիական և քաղաքական իրավունքները, իսկ խորհրդային պաշտանակատար անձինք համաներման դեկրետի խախտման համար ենթակա էին խստագույն դատական պատասխանատվության և խիստ պատժի:
            Այսպիսով, Հովհ.Քաջազնունու ձերբակալությունը նրա անցյալ գործունեության համար աղաղակող անօրինություն էր, եթե նույնիսկ նրա մինչխորհրդային գործունեության մեջ ՆԳ Ժողկոմը հին ղեկավարության տեսակետից եղել են կամ, ավելի ճիշտ, կարող էր լինել որևէ դատապարտելի բան:
            Այսպիսն է, իմ հոր «գործի» իրավաբանական կողմը:
            3.Բայց ես հորս ձերբակալությունը համարում եմ միաժամանակ  նաև քաղաքական աղաղակող անարդարության գործողություն, քանի որ Հովհաննես Քաջազնունին, լինելով մինչխորհրդային  Հայաստանի կոլաիցիոն կառավարության վարչապետ, Համառուսաստանյան խորհրդային ֆեդերացիայի դեմ ուղղված ոչինչ չի արել: 1918թ. օգոստոսի 1-ի իր կառավարական դեկլարացիայում նա ընդծում էր, որ այդ հարկադրորեն կազմակերպված ժամանակավոր կոալիցիոն կառավարությունը խնդիր է դրել կործանման դատապարտված հայ ժողովրդին փրկելու սովահարությունից և անիշխանությունից: Խորհրդային իշխանության դեմ պայքարի մասին խոսք էլ չէր կաորղ լինել այդ դարաշրջանում, քանի որ սովի և տիֆից մեռնող Հայաստանը խորհրդային Ռուսաստանից անջատված էր Վրաստանով, Ադրբեջանով, Լեռնական հանրապետություններով, Թերեք-Կուրբան-Դոն-Ուկրանինական և այլ կառավարություններով և ոչ մի քաղաքական հարաբերություն չի ունեցել խորհրդային Ռուսաստանի հետ:
            1919թ. գարնանը Հ. Քաջազնունին թողեց Հայաստանը և մեր ժողովրդին համատարած սովից ու հիվանդությունից փրկելու գործով մեկնեց արտասահման: Արտասահմանում նա մնաց մինչև 1920թ. ուշ աշուն և վերադարձավ Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից քիչ առաջ: Հորս վերադաձին խորհրդարանը արձակված էր, դրա համար էլ նա իրեն ոչնչով ցույց չտվեց որպես խորհրդարանի նախագահ: Միակ բանը, որ այդ ընթացքում արել է, մանակցությունն է անխտիր բոլոր աշխատավոր հայրեին բնաջնջող թուրքական հորդաների դեմ պայքարին: Հայրս, չնայած իր տարիքին, գնաց կամավոր շարքային:
            Այսպիսով Հովհաննես Քաջազնունին ոչ մի մասնակցություն չի ունեցել միատարր-դաշնակցական հակախորհրդային կառավարությանը և մայիսյան ապստամբության և հաջորդ իրադարձությունների ժամանակ լինելով արտասահմանում՝ չէր կարող մասնակցած լինել դաշնակցական-կուսակցական հակախորհրդային գործունեության մեջ23:
            4. Հայաստանում Խորհրդային իշխանության հաստատման առաջին օրվանից նա ազնվորեն և բարեխղճորեն աշխատել է իրեն վստահված պաշտոնում: Իսկ փետրվարյան հակախորհրդային ապստամբության ժամանակ նա հրաժարվել է դաշնակցական կառավարությանը մասնակցությունից, իսկ տարագրության մեջ նա հանդես եկավ իր նախկին կուսակցության դեմ՝ պահանջելով  «Դաշնակցության» լիակատար լուծարում, և կոչ անելով համակողմանի օգնություն ցույց տալ խորհրդային կառավարությանը, որը խորհդային Մեծ Ռուսաստանի օգնությամբ է փրկվել հայ ժողովրդին անխուսափելի կործանւմից: Արտասահմանում էլ նա հանդես եկավ «Դաշնակցությունը անելիք չունի այլևս» հանրահայտ գրքով: Այդ գիրքը երկու անգամ վերահրատարակվել է Հայաստանում խորհրդային իշխանության կողմից հայերեն և Թիֆլիսում՝ ռուսերեն թարգմանությմամբ «Заккнига» խորհրդային կուսակցական հրատարակչության կողմից: Դա ուժեղագույն բարոյաքաղաքական հարված է հասցրել «Դաշնակցություն» կուսակցությանը:
            1923թ. հայրս մտավորականության մյուս երևելի ներկայացուցիչների հետ վերադարձավ Հայաստան և Խորհրդային միություն ժամանելու առաջին օրվանից ընդհուպ մինչև ձերբակալության օրը նա անձնվիրաբար տվեց ինժեներ-շինարարի և ճարտարապետի իր գիտելքները Խորհրդային իշխանությանն ու մեր ժողողովրդին, ինչպես գործնական աշխատանքով, այնպես էլ որպես գիտական աշխատող՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր:
            Հայաստան վերադարձի առաջիին իսկ օրվանից նա անվերապահորեն հեռացավ քաղաքական կյանքից ու գործունեությունից և ամբողջությամբ տրվեց իր Հայրենիքի վերածննդի մեծ գործին՝ հանուն հարազատ ժողովրդի երջանկության:
            5. 69 տարեկան հասակում ձերբակալվեց Հովհաննես Քաջազնունին: Նրա ընտանիքին առ այսօր անհայտ է՝ արդյոք նրան ներկայացվե՞լ է կոնկրետ և որոշակի մեղադրանք: Անհայտ է նաև նրա հետագա ճակատագիրը: Մասնավոր տվյալներով՝ ոչ այն է՝ 1937 թվի վերջին, ոչ այն է՝ 1938 թվի  սկզբին նա մահացել է կենտրոնական բանտի հիվանդանոցում, թեև ՆԳԺԿ ՊԱՆ հին ղեկավարության օրոք մեզ տեղեկացրել է, որ նա դատապարտվել է 10 տարվա ազատազրկման ուղղիչ աշխատանքային ճամբարում առանց նամակագրության իրավունքի:

Ամբողջ շարադրանքի հիման վրա խնդրում եմ. ա) տեղեկացնել իմ հոր՝ Հովհաննես Քաջազնունու ճակատագրի մասին, բ) եթե նա դատապարտված է եղել, ապա վերանայել գործը, իրավունքների վերականգնման վրա հսկողության կարգի համաձայն:
                                                                                                         
                                                                                                       (Մ.Հ. Քաջազնունի)

22-ը հունիսի, 1955թ.
Ք.Երևան
ՀԱԱ, ֆ. 1191. Ց. 16, գ. 2083, թ. 25-28: Վավերացված պատճեն: Ձեռագիր:
                                     
Թարգմանություն  ռուսերենից:

N 14
ԽՍՀՄ
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ
ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼ

23-ը օգոսոտոսի, 1955թ.
ԳԱՂՏՆԻ
Օրինակ 11

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՆԴԱՄ
ԳՆԴԱՊԵՏ ԸՆԿ» [Գ.] ԲԱԴԱՄՅԱՆՑԻՆ

Որպես Ձեզ ուղարկված 1955թ. օգոստոսի 1-ին (N 7/06-1576 էջ), Հ.Հ. Քաջազնունու մեղադրական գործի և բողոքարկման լրացում կից ուղարկվում է Քաջազնունի Մարգարիտի դիմումը՝ լրացուցիչ ստուգման ժամանակ օգտագործելու համար:
            Հավելված. Հիշատկված 1-ին էջում:

Հայկական ԽՍՀ դատախազի տեղակալ
            Արդարադատության վեցերորդ դասի
             պետական խորհրդական

Ք.Ս. Քալանթարյան (ստորագրություն)

ՀԱԱ, ֆ. 1191. Ց. 16, գ. 2083, թ. 29: Վավերացված պատճեն: Ձեռագիր:
                                     
Թարգմանություն  ռուսերենից:

 

 

 

N 15

Ընկե՛ր Քալանթարյան: Ձեզ եմ ներկայացնում իմ հորը լավ ճանաչող անձանց ցուցակ, խնդրում եմ գործի ստուգման ժամանակ հարցաքննել նրանց:
             1. Մորուս  Ստեփանի Հասրաթյան-պատմական գիտությունների թեկնածու
              մանկավարժական ինստիտուտի դասախոս-Ալավերդյան 53, բն. 1, հեռ.74-67
          2. Միքայել Դավթի Մազմանյան-Ստալինի պողոտա 18, մուտք 1, 1-ին հարկ, բն. 10
          3. Ավետիք-Իսահակյան-Պլեխանովի 14, հեռ. 36-16
          4.Գրիգոր Համբարձումի Չուբարյան-Նալբանդյան 104
          5.Հայկ Հակոբջանի Զարգարյան-Նալբանդյան 81, մուտք 2, բն.624
          6.Սերգեյ Նիկոլայի Մարտիկյան-Տերյան 62

Անհրաժետւթյան դեպքում կարող եմ ներկայացնել ցուցմունք տալու ընդունակ ընկերների լրացուցիչ ցուցակ:

Մ.Քաջազնունի
17.08.1955թ.
Ք.Երևան

ՀԱԱ, ֆ. 1191. Ց. 16, գ. 2083, թ. 30: Վավերացված պատճեն: Ձեռագիր:
                                     
Թարգմանություն  ռուսերենից:

N 16

ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ
ՀԱՅԿ. ՍՍՌ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԱԿ ՀԵՏԱՔՆՆՉԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉԻ ՏԵՂԱԿԱԼ, ԳՆԴԱՊԵՏ
                                                                                 ընկ. ՓԻՐՈՒԶՅԱՆԻՆ

Ի լրումն մեր 8/VIII-55թ.  N 13/6425-ին կից առաքում ենք քաղաքացի Գրիգոր Համբարձումի Չուբարյանի դիմումը՝ Քաջազնունի Հովհաննեսի գործի առիթով
                                                              քննելու համար:
                                                  ՀԱՎԵԼՎԱԾ.  դիմում ը՝ 8 թերթով

ՀԽՍՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
ՊԱԿ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ՛ փոխգնդապետ ՄՈՒՐԱՏՈՎ (ստորագրություն)
ՀԽՍՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
ՊԱԿ ՀԱԲ 1-ԻՆ ԲԱԺՆԻ ՕՊԵՐ-ԼԻԱԶՈՐ ավագ լեյտենանտ ԳԱՍՊԱՐՅԱՆ (ստորագրություն)

N 13/8075
«08» սեպտեմբեր 1955թ.

ՀԽՍՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ

Գրիգոր Համբարձումի Չուբարյանից
(Երևան, Նալբանդյան փ., տ. N 104)

ԴԻՄՈՒՄ
1.

Ինձ հայտնի է դարձել, որ ՀԽՍՀ հատուկ գործերի դատախազությունը նախկին վարչապետ և մինչխորհրդային Հայաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Հովհաննես Քաջազնունու գործը պետանվտանգության կոմիտե է ուղարկել՝ վերահսկողության կարգով ստուգողական քննության համար:
            Հովհ. Քաջազնունուն, որպես հասարակա-քաղաքական գործիչ, լրագրող և խորհրդային մասնագետ-աշխատակից ճանաչելով ոչ միայն արխիվային ֆոնդերի, տպագրված նյութերի հիման վրա, ոչ միայն ժամանակակիցների հիշողությունների, այլ նաև նրա հետ անձնական, ուղղակի հաղորդակցման միջոցով՝ իմ քաղաքական խղճի պարտքն եմ համարում դիմել Ձեզ:
 Հանգիստ խղճով և իմ յուրաքանչյուր բառի համար պատասխանատվութան գիտակցումով հստակորեն և անհողդողդ պնդում եմ, որ Հովհ.Քաջազնունու ձերբակալությունը՝ դրանից բխող բոլոր ողբերգական հետևանքներով, բացահայտ անօրինության և քաղաքական կամայականության գործողւթյան արդյունք է եղել:
            Այն է
            29.11.1920թ. հայկական բուրժուական հանրապետության կառավարությունը հաղորդագրություն է ստացել, որ ապստամբ պարտիզանները Կարմիր բանակի զորամասերի հետ միասին անցել են Հայաստանի սահմանները, իսկ Հեղկոմը խորհրդային իշխանություն է հռչակել: Կառավարության խորհրդարանական ֆրակցիայի և «Դաշնակցություն» կուսակցության ակտիվի պատասխանատու ժողովում դաշնակցականների ազդեցիկ խմբի կողմից առաջարկված է եղել անմիջապես խաղաղություն կնքել քեմալականների հետ և նրանց հետ ճնշել բոլշևիկյան ապստամբությունը: Այդ հակաժողովրդավարական-բախտախնդրական խմբի դեմ վճռականորեն ելույթ ունցավ Հովհ.Քաջազնունին՝ պահանջելով անվերապահ զիջում Հայհեղկոմին՝ որպես Հայաստանի քաղաքական ինքնուրույնության և հայ ժողովրդի փրկության միակ ելք: Այն օրերի թարմ տվյալներով ես համոզվեցի, որ քաղաքական ճգնաժամի խաղաղ լուծման և քաղաքացիական արյունալից պատերազմի կանխման գործում ոչ պակաս կարևոր դեր է խաղացել Հովհ. Քաջազնունին:
            Իշխանափոխության փոխանցումը ձևակերպվել է 02.12.1920թ. միջազգային իրավական հատուկ պայմանագրով՝ կնքված Հայաստանի Հանրապետության և ՌՍՖԽՀ միջև: Այդ պայմանագիրը սահմանադրական կարգով վավերացվել է Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեի կողմից: Ես անձամբ մասնակցել եմ այդ պայմանագրի խմբագրմանը:
            Այդ պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ հայկական բանակի հրամկազմը ազատվում էր մինչև Հայաստանում խորհրդային իշխանության հռչակումը կատարած գործողությունների պատասխանատվությունից:
            Իսկ նույն այդ իրավաքաղաքական ակտի 5-րդ հոդվածի հիման վրա «Դաշնակցություն» կուսակցության անդամները, սոցիալ-հեղափոխականները և սոցիալ-դեմոկրատները նույնպես հետապնդումների չեն ենթարկվում այդ կուսակցություներին պատկանելու համար, կոմկուսի դեմ պայքարի և մինչխորհրդային Հայաստանում իրենց կատարած գործղությունների համար:
Եվ հետո՛
1921թ. ապրիլի 23-ին Խորհրդային Հայաստանի գերագույն իշխանության կողմից տրվեց հրամանագիր՝ «Հրամանագիր Համաներման մասին»: Այդ հրամանագիրը հրապարակվեց Կ(բ)Կ կենտկոմի և Հայկական ԽՍՀ կառավարության պաշտոնական օրգանի՝ «Կոմունիստ»-ի 24.04.1921թ. N 72-ում և պաշտանապես հրատարակվեց 1921թ. «Դեկրետների և հրամանների ժողովածու»-ում:
            Այդ պատմական հրամանագրի նախաձեռնողն ու ոգեշնչողն էր 11-րդ բանակի ռազմհեղկոմի նախագահ և ՌՍՖԽՀ ժողկոմխորհի հատուկ լիազոր Սերգո Օրջոնիկիձեն, որի խնդրանքով ես կազմեցի հրամանագրի տեքստը, իսկ կարճ ներածականը (պրեամբուլան) կազմեց նա ինքը Հայհեղկոմի ղեկավարներ Ս.Կասյանի և Ա.Մռավյանի մասնակցությամբ:
            Այդ հրամանագրի առաջին իսկ հոդվածում բառացիորեն ասված է.
            «Քաղաքական և ցանկացած տեսակի ու ձևի պատասխանատվությունից առանց բացառության ազատ համարել բոլոր նրանց, ովքեր որևէ կերպ պայքարել են ՀՍԽՀ դեմ, անկախ նրանց անմիջական արարքներից, կոչումներից, դիրքերից ու պաշտոններից»:
            Երրորդ հոդվածում ասված է
            3. «Բոլոր ռազմական և քաղաքացիական հաստատություններին ու ՀԽՍՀ ծառայողներին պարտավորեցնել սույն հրամանագիրն անմիջապես և անշեղորեն ի կատար ածելուն՝ բանտերից, կալանքից և աքսորից, ինչպես նաև ցանկացած այլ հետապնդումից ազատ արձակելով վերը նշված քաղաքական գործիչներին և քաղաքացիներին»:
            Հատուկ նշանակություն և հապճեպություն տալով համաներման այս հրամանգրին՝ 4-րդ հոդվածում կարգադրվում էր հեռագրով ի կատար ածել հրամանագիրը:
            Այս հրամանագրի հետ կապված և դրա առիթով անդրկովկասյան հակահեղափոխական անգիտպրոպագանդան և հատկապես դաշնակցականը բառառիկ աղմուկ բարձրացրին՝ համընդհանուր քաղաքական համաներումը որակելով որպես խաբեություն, թակարդ և այլն: Բայց հրամանագիրը ոչ թե խաբեություն և թակարդ էր, այլ քաղաքական իմաստության գործողություն:
            Բայց հետագայում «լավրենտյան խաժամուժը» Հայաստանում քիչ չաշխատեց՝ այն օրերի դաշնակցական պորվակացիայի արդարացման համար:
            Իմ կողմից բերված տվյալներն ու նկատառումները ինձ իրավունք են տալիս պնդելու, որ Հովհաննես Քաջազնունու մինչխորհրդային գործունեությունն ու կուսակցական պատկանելիությունը՝ քրեականացնելը խորհրդային օրինականության աղաղակող խախտումն է:
            Այսպիսին է «Քաջազնունու գործի» իրավաբանական կողմը:

II

Իսկ եթե նա ձերբակալված և, հնարավոր է, նույնիսկ դատապարտված է արտասահմանից խորհրդային Հայաստան վերադառնալուց հետո հակախորհրդային գործունեության համար, ապա ես ոչ մի րոպե չեմ կասկածում, որ դա քաղաքական թերամտության բավականին մեծ բաժին ունեցող քաղաքական սադրանքի արդյունք է:
            Բոլոր նրանք, ովքեր ճանաչել են Քաջազնունուն, նույնիսկ նրա քաղաքական հակառակորդները, այդ թվում և ես, արժանին են մատուցել նրա բարոյաքաղաքական մաքրությանն ու ազնվությանը, սկզբունքայնությանն ու վեհանձնությանը: Նրա խոսքը երբեք չէր հակասում գործին: Նա կարող էր սխալվել և քիչ չէր սխալվում, բայց երեսպաշտություն ու կեղծավոություն երբեք չէր անի: Նա սիրում էր իր ժողովրդին, ու հայրենիքը ոչ թե վերացականորեն և վերացարկված, այլ իրականում գոյություն ունեցող:
            Քաջազնունու բարոյաքաղաքական բնութագիրը տալիս պետք է ելնել ոչ թե «Դաշնակցություն» կուսակցությանը նրա ձևական պատկանելիությունից կամ նրա հետ զբաղեցրած պաշտոնական դիրքերից, այլ անձամբ Հովհ.Քաջազնունու կոնկրետ գործողություններից և փաստերից: Նա ինքը իր պատմական «Դաշնակցությունը անելիք չունի այլևս» հրատարակության մեջ գրում է, «Ես կուսկցական մարդ չեմ, (բառի նեղ իաստով) ու երբեք էլ չեմ եղել. և այդ է պաստճառը, որ այդքան տարի մեկուսի եմ մնացել կուսակցության մեջ»: Ամերիկաթուրքական հետախուզության քամահրելի վարձկանը՝ երևելի դաշնակցական Վահան Նավասարդյանը, Քաջազնունու դեմ ուղղված իր նողկալի գրքում պնդում է, որ Քաջազնունին ընդհանրապես դաշնակցական չի եղել: Այդպիսին են անձամբ ճանաչող և նրա գործունեությանը ծանոթ իչպես դաշնակցականների, այնպես էլ հակադաշնակցականների գնահատականները: Անձամբ ես սխալ եմ համարում այդպիսի պնդումը, բայց միևնույն ժամանակ անվիճելի է, որ հայ քաղաքական պատմության վճռորոշ պահերին Քաջազնունին իր կուսակցության համեմատ այլ դիրքորոշում էր ունենում և երբեք չէր գլխավորում զուտ կուսակցական-դաշնակցական պետական հաստատությունները:
            Որպես օրինակ կբերեմ, ասենք, այսպիսի փաստեր.
            1914 թվականին Քաջազնունին կտրականապես դեմ ելութ ունեցավ «հայ կամավորական շարժմանը», որը «Դաշնակցություն» կուսակցություն էր գլխավորում:
            1918 թվականն Բրեստ-Լիտովսկի պայմանագրի հարցում ելույթ ունեցավ իր կուսակցության դեմ՝ այդ պայմանագի ընդունմանը կողմ արտահայտվելով:
            «Հայաստանի խորհրդի» (այսինքն՝ խորհրդարանի) կազմակերպման ժամանակ Քաջազնունին պահանջեց, որ այդ գերագույն կառույցում մասնակցություն ունենային բոլոր կուսակցություների ներկայացուցիչները, ընդհուպ մինչև բոլշևիկներ, ինչն էլ իրականացվեց, ընդ որում դաշնակցականները Հայաստանի այդ խորհրդում փոքրամասնություն էին կազմում:
            Հայկական կառավարության առաջին կազմը, որը գլխավորում էր Քաջազնունին, միակուսակցական-դաշնակցական չէր, այլ կոալիցիոն և այյն, և այլն:
            Կտրականապես պնդում եմ, որ Հովհաննես Քաջազնունու՝ կառավարության վարչապետ եղած ժամանակ բոլշևիկների այն ժամանակվա ղեկավար Արշավիր Մելիքյանը խորհրդարանի անդամ էր և խմբագրում էր «Նոր խոսք» թերթը:
            1919թ. ապրիլի վերջին, թե մայիսի սկզբներին Քաջազնունին մեկնեց արտասահման և Հայաստան վերադարձավ միայն 1920թ. ուշ աշնանը: Նրա մեկնումից հետո առաջին գումարման խորհրդարանը ցրվեց, և միևնույն ժամանակ կոալիցիոն կառավարությունը փլուզվեց:  Նոր կառավարությունը միակուսակցական-դաշնակցական էր, իսկ նորընտիր խորհրդարանում 80 պատգամավորից 72-ը դաշնակցական էին: Այդ ժամանակից ի վեր սկսվում է հայ քաղաքական պատմության այն դարաշրջանը որը հայտնի էր «դաշնակ-մաուզերիստական դիկտատուրա» անվան տակ:  Այդ ժամանակաշրջանում Քաջազնունին փաստացիրորեն եղել է «պատվավոր քաղաքական աքսորում»: Կոմունիստների հետապնդումները, Մայիսյան ապստամբությունը, ձերբակալությունները, աքսորներն ու բոլշևիկներկ սպանությունները և այլն, այս ամենը տեղի էր ունենում այն ժամանակ, երբ Քազազնունին արտասահմանում էր:
            Ընդհանրապես 1919թ. գարնանից Քաջազնունին հայ իրականության մեջ քաղաքական ոչ մի էական դեր չի կատարել: Նրան «պատվավոր աքսորի» մեջ էին պահում: Նա Հայաստան վերադարձավ հայ-թուրքական պատերազմի եռուզեռի ժամանակ՝ Կարսի անկման նախօրեին: Անվնանապես նրան ընտրեցին որպես խորհդարանի նախագահ, բայց այդ դիրքերում անելիք չուներ, քանի որ խորհրդարանը ցրվել էր, և  դրա գործառույթները փոխանցվել էին կառավարությանը: Գործից մի կողմ թողնվելով՝ նա օր ծերության որպես շարքային-կամավոր գրանցվեց՝ իր ժողովրդին թուրքական հրոսակներից պաշտպանելու համար:
            Հովհաննես Քաջազնունին անկեղծորեն ողջունում էր Հայաստանի խորհդայնացումը և խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրից իր բոլոր ուժերն ու գիտելիքները տվեց նոր իշխանությանը, խորհրդային պետությանը՝ չնայած նան, որ իրեն Հայաստանից անարգել մեկնելու իրավուք էր ընձեռվել:
            1925թ. գարնանը Քաջազնունին տարագրություից վերադարձավ Հայաստան: Գլխավոր դատախազին ուղղված 13.02.1955թ. իմ բողոքում՝ 63-րդ էջում, ես գրել եմ. «երբ Քաջազնունին խորրդային իշխանության հրավերով վերադարձավ արտասահմանից, ինձ հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ «Դաշնակցություն» կուսակցության քաղաքականությունը անդառնալիորեն սպառվել է, որ այդ քաղաքականությունը մեր բզկտված հայրենքիը և մեր դժբախտ ժողովրդին դեպի անպայման վախճանը կտաներ, եթե ժամանակին օգնության չգար Խորհդային Ռուսաստանը, որ բոլշևիկները և միայն բոլշևիկները փրկեցին Հայաստանն ու հայերին անխուսափելի վախճանից» Ես, ավելացրեց նա,-որպես անցյալում քաղաքական գործիչ, ծանրագույն մեղքի զգացում ունեմ անիծյալ անցյալի համար և եկել եմ Խորհրդային Հայաստան, որպեսզի իմ համեստ աշխատանքով մեղքս քավեմ»: Նա եղել և մնացել է ազնիվ, անկեղծ: Ես ոչինչ չեմ կարող ավելացնել սրան, առավել ևս, որ ոչ քիչ աշխատակիցներ կգտնվեն՝ ուղղակիորեն և ընդհանուր աշխատանքի բերումով Քաջազնունուն ճանաչող և՛ որպես գիտնական-մանկավարժի, և՛ որպես մեր սոցիալիստական Հայրենիքի տեխնիկական վերակառուցման ակտիվ մասնակցի: Ես չեմ հիշում մի դեպք, որ Քաջազնունու գիտամանկավարժական և գործնական աշխատանքից դժգոհ լինեն: Քննադատության և քաղաքական հարձակումների առարկան եղել է Քաջազնունու «Դաշնակցությունը այլևս անելիք չունի» հրատարակությունը: Այդ հրատարակությունը որակվել է որպես «սմենովեխականություն»: Ես կարծում էի և այժմ էլ կարծում եմ, որ «սկզբունքային», «գաղափարական» մեղադրանքը թյուրիմացության արդյունք է: Ա՛յն է.
            Առաջին. դա ոչ թե խորհրդային ընթերցասեր հաասարակության համար նախատեսված աշխատություն է, այլ նախկին դաշնակցականի գաղտնի զեկուցումը իր կուսակցության համաժողովին:
            Երկրորդ. Քաջազնունին այդ զեկուցումը կրճատումներով է հրատարակել, քանի որ կուսակցության ղեկավարությունը հրաժարվեց համաժողովին ծանուցել այդ զեկուցումը:
            Երրորդ.այդ զեկուցումը-նամակը Խորհրդային միությունում հրատարակված է եղել ոչ միայն հայերեն, այլ նաև ռուսերեն թարգմանությամբ՝ իր իսկ՝ Քաջազնունու կամքին հակառակ և Անդրերկրկոմի ղեկավարության ու անձամբ Ս.Օրջոնիկիձեի, Ալ. Մյասնիկյանի, Ս.Լուկաշինի և այլոց նախաձեռնությամբ:
            Չորրորդ. «Դաշնակցություն» կուսակցության քննադատությունը ազգային, այլ ոչ թե դասային դիրքորոշումներից էր, քանի որ դաշնակցականներն իրենց գոյության իրավունքը արդարացնում էին հենց ազգային մոտիվներով:
            Հինգերորոդ.Քաջազնունու այդ ելույթը բացառիկ ուժեղ հարված հասցրեց «Դաշնակցություն» կուսակցությանը:
            Վեցերորդ.Քաջազնունու հրատարակությունը, որպես սմենովեխականություն որակելը թյուրիմացություն է, քանի որ սմենովեխականությունը ձգտւոմ էր հակախորհրդային ուժերի օրինականացմանն ու համախմբմանը, իսկ Քաջազնունին, ընդհակառակը, պահանջում էր հայկական խոշորագույն հակահեղափոխական քաղաքական կազմակերպությանը՝ Դաշնակցության լիակատար լուծարումը, և այլն և այլն:
            Այսպիսով, «գաղափարական վնասարարության դեմ պայքարի դրոշի ներքո անցյալում բարձրացված աղմուկը համարել և համարում եմ ոչ ծանրակշիռ և Քաջազնունու ձերբակալությունը ու դատապարտումն ընդհանրապես համարում եմ քաղաքական կամայականության արդյունք: Ես պատրաստ եմ որպես վկա իմ դիմումը կրկնել նաև արդարադատության մարմինների առաջ:

Գ.Հ. Չուբարյան

«02»-ը սեպտեմբերի, 1955թ.


ՀԱԱ, ֆ. 1191. Ց. 16, գ. 2083, թ. 32-39: Վավերացված պատճեն: Մեքենագիր:
                                     
Թարգմանություն  ռուսերենից:

 

N 17
Հարցաքննության արձանագրություն

15-ը փետրվարի, 1956թ., Երևան
Հարցաքննությունը սկսվել է ժամը 10:30

Ես՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդին կից ՊԱԿ հետաքննչական բաժնի հետաքննիչ, ավագ լեյնտենանտ Աղուզումցյանս, որպես վկա հարցաքննեցի
                                                   Մարգարիտա Հովհաննեսի Քաջազնունուն՝
                                                   1902թ. ծնված Բաքվում, անկուսակցական,
                                       ԽՍՀՄ քաղաքացի, հայ, բարձրագույն կրթությամբ,
                                                       աշխատում է «Հայպետհրատ»-ում որպես
                                           պլանավորման բաժնի վարիչ, ապրում է ք.Երևան,
                                                                   Ստալինի պող.5, 2-րդ մուտք, բն.12:


Ցուցմունքներ տալուց հրաժարվելու պատասխանատվության և կանխահայտորեն կեղծ ցուցմունքեր տալու մասին զգուշացված է՝ ըստ Հայկական ԽՍՀ քրեական օրենգրքի 117 և 119 հոդվածների:

(Ստորագված է Մ.Քաջազնունի)

 

Հարց Պատմեք՝ որտեղ են գտնվեւմ և ինչով են զբաղվում Ձեր մտերիմ բարեկամները:
          Պատասխան- Հայրս՝ Հովհաննես Հովհաննեսի Քաջազնունին (Ռուբեն Իվանովիչ), 1937թ. ձերբակալվել է ՆԳԺԿ մարմինների կողմից: Մայրս՝ Սաթենիկ Դավթի Քաջազնունին ապրում է ինձ հետ, 83-84 տարեկան, չի աշխատում: Քույրս՝ Հրաչիկ (Անահիտ) Քաջազնունին, ապրում է ք.Երևանում, նա մտավորապես 60 տարեկան է, չի աշխատում, թոշակառու է (երկրորդ խմբի հաշմանդամ): Ես 4 եղբայր ունեի, նրանք բոլորը զոհվել են: Ավագ եղբայրս՝ Արամ Քաջազնունին, զոհվել է 1920թվականին, Երևանին մեձակա ինչ-որ տեղում՝ ոչ այն է՝ Վեդիում, ոչ այն է Զանգիբասարում, թուրքերի հետ մարտերում: Մյուս եղբայրս՝ Աշոտը, զոհվել է 1918թվականին, Ղարաքիլիսայում (Կիրովական), նունպես թուրքերի հետ մարտերում: Ռուբեն Հովհաննեսի Քաջազնուի եղբայրս մասնագիտությամբ ինժեներ (պրակտիկ) էր, «Գյումուշհէկշին» էքսկավատորների պարկի պետը, զոհվել է 1953թվականին Երևան քաղաքում, ավտոմոբիլային աղետից: Կրտսեր եղբայրս՝ Կարեն Հովհանեսի Քաջազնին (ծնվ. 1905թ), մինչև պատերազմը աշխատում էր Մոսկվայում որպես դասախոս Կինոմատոգրաֆիայի ինստիտում: Հայրենական պատերազմ ժամանակ զոհվել է 1941թ. նոյեմբեր ամսին, Վյազմայում: Իմ հայրը Վարդգես (Վարդ) անունով եղբայր ուներ, որը մասնագիտությամբ գյուղատնտես էր, աշխատում էր որպես մանակվարժ, մահացել է 20-ականներին: Հորաքույրս՝ Վերգիե Հովհաննեսի Ինճիկյան, ողջ է, 70ն անց, ապրում է դստեր մոտ՝ Երևան քաղաքում: Ուրիշ մտերիմ բարեկամներ ես չունեմ:
            Հարց.  Ո՞ր  բանակներում են ծառայել Ձեր Արամ և Աշոտ եղբայրները:
            Պատասխան. Ավագ եղբայրս՝ Արամը ծառայել է ցարական բանակում, պրապորշչիկի [վառատար] աստիճանում, այնուհետև ծառայել է դաշնակցական բանակում նույնպես որպես պրապորշչիկ, և դաշնակցական բանակի կազմում էլ զոհվեց թուրքերի դեմ մարտերում, ոչ այն է Վեդու, ոչ այն ՝ Զանգիբսարի շրջանում: Մյուս եղբայրս՝ Աշոտը, որքան հիշում եմ ցարական բանակում չի ծառայել, ծառայել է դաշնակցական բանակում, դարձյալ պրապորշչիկի աստիճան ուներ և զոհվեց 1918թվին Ղարաքիլիսայում՝ թուրքերի դեմ մարտերում, դաշնակցականբանակի կամզում, ինչի մասին ես վերը նշեցի:
            Հարց.  Ինչո՞վ կարող եք լրացնել Ձեր ցուցմունքները:
            Պատասխան. Իմ բարեկամների վերաբերյալ ոչինչ չունեմ ավելացնելու, բայց կարծում եմ, որ հետաքննությանը կհետաքրքրի հետևյալ հանգամանքը: Քույրս՝ Հրաչիկը (Անահիտ), 1918թ. Մոսկվայից վեադառնալիս Հյուսիսային Կովկասում՝ կարծես թե Կիսլավոդսկում, բռնվել էր (ում կողմից՝ չգիտեմ, բայց այդ ժամանակ այնտեղ բոլշևիկներն էին) և որոշ ժամանակ (ստույգ չգիտեմ) գտնվել է ինչ-որ «գերիների ճամբարում» որպես դաշնակցական կառավարության վարչապետի դուստր: Նա ինքն է պատմում, որ այդ ճամբարում իր հետ միասին եղել են խորհրդային իշխանության կողմից հակախորհրդային համարովող մարդակնց ընտանիքի անդամներ: Անհրաժեշտ եմ համարում ավելացնել, որ մեր ընտանիքի անդամներից ոչ ոք, բացի հորիցս, «Դաշնակցություն» կուսակցության անդամ չի եղել: Ուրիշ ավեացնելու բան չունեմ:

Հարցաքննությունը ավարտված է ժամը 11:50
                        Հարցաքննության արձանագրությունը անձամբ ընթերցելեմ և իմ բառերով,
                         բոլոր պատասխանները ճիշտ են կազմված, ինչի համար ստորագրում եմ:
(Ստորագրված է Մ.Քաջազնունի)

Հարցաքննեց.ՀԽՍՀ Նախարարների խորհրդին կից ՊԱԿ հետաքննչական բաժնի հետաքննիչ, ավագ լեյտենանտ Աղուզումցյան

Հարցաքննության արձանագրություն

«28»-ը փետրվարի, 1956թ.
ք.Երևան
Հարցաքննությունը սկսված է ժամը 10:12

Ես՝ ՀԽՍՀ Նախարարների խոհրդին կից ՊԱԿ հետաքննչական բաժնի հետաքննիչ, ավագ լեյտենանտ Աղուզումցյանս, որպես վկա հարցաքննեցի
                                                                       Միքայել Դավթի Մազմանյանին՝
                                                1899թ.ծնվ. Թիֆլիսում. Հայ, ԽՍՀՄ քաղաքացի
                                                      անկուսակցական, բարձրագույն կրթությամբ,
                                                                          Ճարտարագետ, Երքաղխորհդի
                                     Ճարտարապետանախագծային արհեստանոցի ղեկավար,
                                                      ապրում է ք.Երևանում, Ստալինի պող. 18, բնկ.5:

Ցուցումունքներ տալուց հրաժարվելու պատասխանատվության և կանխահայտորեն կեղծ ցուցմունքներ տալու մասին զգուշացված է՝ ըստ Հայկական ԽՍՀ  քրեական օրենսգրքի 117 և 119 հոդվածների:
                                                                                        (Ստորագրված է Մազմանյան)

Հարց.  Ճանաչու՞մ եք արդյոք Հովհաննես Հովհաննեսի Քաջազնունուն: Եթե այո, պատմե՛ք ձեր անձնական փոխհարաբերությունների մասին:
            Պատասխան.  Հովհաննես Քաջազնունուն ճանաչում եմ 1928թվականից, Պետնախագծում համատեղ աշխատանիքի բերումով և Կոմունալ տնտեսության նախախարությունից, որտեղ նա աշխատում էր որպես գիտատեխնիկական խորհրդի  քարտուղար, և Պոլիտեեխնիկական ինստիտուտից, որտեղ նա ճարտարապետություն էր դասավանդում: Մեր փոխհարաբերությունները խիստ պաշտոնական էին, անձնական հաշվիներ կամ թշնամանք մեր միջև  չի եղել:
            Հարց.  Բնութագրե՛ք Քաջազնունուն քաղաքական ու գործնական իմաստով:
             Պատասխան.  Լինելով ժողովրդավարական կոմիսարիատի կոմունալ տնտեսությանգիտական քարտուղար՝ Քաջազնունին դրսևորվել է որպես իր մասնագիտությամբ  մեծ գիտելիքներ ունեցող խոշոր ճարտարապետ-շինարար: Հանձնարաված գործին խիստ լրջաբար և բարեխճորեն էր վերաբերվում: Շինարարությունը հաստատելու համար դիտարկվող նախագծերում նա միշտ պետության շահերն էր պաշտպանում, պայքարում էր զանազան ճարտարապետական և կառուցարարական ավելորդությունների դեմ՝ հանուն կառուցող շինությունների հարմարավետության: Այս սկզբունքներն իսկ նա կիրառում էր իր պրակտիկ գործունեության մեջ, ինչպես, օրինակ՝ ք. Լենինականում հրապարակին մոտ բնակելի տան կառուցման առիթով Քաջազնունին բացառիկ հոգատարություն ցուցաբերեց երիտասարդ մասնագետների աշխատանքների հանդեպ, և՛ ժողկոմտնտ գիտական խորհրդում դրանց քննարկման ժամանակ, և՛ Պոլիտեխնիկական ինստիտուտում դասավանդման ժամանակ: Ինչ վերաբերվում է Քաջազնունու քաղաքական համոզմունքներին, ես այդ առումով սպառիչ պատասխան տալ չեմ կարող, քանի որ նրա հետ առնչվել եմ միայն գործնական հողի վրա: Սակայն կարող եմ ասել, որ նա բացառիկորեն լուրջ, զուսպ մարդ էր, և գոյություն ունեցող կարգերի կամ խորհրդային իշխանության դեմ որևէ բան չեմ լսել նրանից: Նույնիսկ որպես ակնարկ չեմ լսել: Ուրիշներից նույնպես չեմ լսել, որ Քաջազնունին որևէ բացասական բան թույլ տար իրեն խորհրդային իշխանության հասցեին: Հիշում եմ մի դեպք, երբ Պոլիտեխնիկական ինստիտուտում, որտեղ ես տնօրեն էի, մոտ 1932-[19]33 թվականներին ընդհանուր ժողովում անդրադառնալով միջազգային դրությանը՝ խոսում էին Խորհրդային Միության նկատմամբ արտասահմանում իրականացվող դաշնակների թշնամական քաղաքականության մասին, ընդ որում հիշատակում էին նաև Քաջազնունուն՝ որպես դաշնակցական կառավարության նախկին վարչապետ: Այդ իսկ ժողովին Քաջազնունին իր ելույթում հայտարարեց, որ նա դեռևս տասը տարի առաջ «քաղաքական ինքնասպանություն» է գործել, հեռացել է դաշնակներից և իր ուժերի սահմաններում օգնում է Հայաստանում խորհրդային շինարարությանը: Ահա այն ամենը որ կարող եմ ասել Քաջազնունու մասին:
            Հարց.  Ինչո՞վ կարող եք լրացնել Ձեր ցուցմունքը:
            Պատասխան. Ոչ մի լրացում չունեմ:

Հարցաքննությունն ավարտված է 11:25
Հարցաքննության արձանագրությունը անձամբ ընթերցելեմ և իմ բառերով,
                         բոլոր պատասխանները ճիշտ են կազմված, ինչի համար ստորագրում եմ:

(Ստորագրված է Մազմանյան)

 

Հարցաքննեց.ՀԽՍՀ Նախարարների խորհրդին կից ՊԱԿ հետաքննչական բաժնի հետաքննիչ, ավագ լեյտենանտ Աղուզումցյան:

ՀԱԱ, ֆ. 1191. Ց. 16, գ. 2083, թ. 44-47: Վավերացված պատճեն: Ձեռագիր:
                                     
Թարգմանություն  ռուսերենից:

N 18

Տեղեկանք

Ես՝ Սերգեյ Նիկոլայի Մարտիկյանս, ճանաչում եմ Հովհաննես Քաջազնունուն, որպես հին դաշնակցականի, դաշնակցական կառավարության անդամներից մեկի: Դաշնակցական ավանտյուրային (1921թ.) նա մասնակցել է թե ոչ, ես չգիտեմ: Քաջազնունին հայտնի է իր «Դաշնակցությունը անելիք չունի այլևս» գրքով: Պետք է նշեմ, որ ես նրան ճանաչել եմ որպես հասարակական գործչի, անձնական ծանոթություն չեմ ունեցել: Լսել եմ, որ Սովետական կարգերի հաստատումից հետո նա իրեն շատ լոյալ է պահել: Նա շատ լավ արխիտեկտոր էր: Ես նրա հետ անձամբ ծանոթացել եմ 1937թվին, բանտում, միևնույն կամերայում, բանտում նույնպես նա իրեն շատ լոյալ էր պահում դեպի սովետական կարգերը: 1937թվից հետո ես նրան չեմ տեսել:

28.02.1956թ. (Ստորագրված է Մարտիկյան)

Սույն տեղեկանքը ընկ.Մարտիկյանի վատառողջության պատճառով, նրա իսկ թելադրանքով արձանագրեց պետանվտանգության քննիչ Աղուզումցյանը: Ուղղում եմ՝ ընկեր Մարտիկյանի տեսողության բացակայության պատճառով:

(Ստորագրված է Աղուզումցյան)

ՀԱԱ, ֆ. 1191. Ց. 16, գ. 2083, թ. 48: Վավերացված պատճեն: Ձեռագիր:
                                                     Հայերեն:

N 19

ՔԱՂՎԱԾՔ
ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Գրիգոր Աբրահամի Տեր-Հակոբյան(Գրո)
ծնվ.1887թ., ք.Նախիջևան, հայ,
ԽՍՀՄ քաղաքացի, պրոֆեսոր-հոգեբույժ

1938թ., 28-30 օգոստոս

Հարց. 1921թ. փետրվարին դուք էսերներդ, դաշնակների հետ համատեղ ավանտյուրա բարձրացրիք խորհրդային իշխանության դեմ: Այդ հարցի վերաբերյալ ցուցումնքներ տվեք:
            Պատասխան. Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից հայկական նախկին «սպեցիֆիկները», գալով իշխանության, մեզ (էսեռներին ու դաշնակներին) վերաբերվում էին առավել վստահությամբ: Ես նշանակված էի Սոցապ Ժողկոմ, իսկ առավել հետադիմորեն տրամադրված Գրիգոր Չուբարյանը՝ Արդարադատության Ժողկոմի-ի տեղակալ: Փոխված իրադրության մեջ պայքարի շարունակման փորձերը կանխելու փոխարեն «սպեցիֆիկները» քավորությամբ զբաղվեցին: Լուկաշինն իր պաշպանության տակ առավ համերկրացիներին՝ դաշնակցական կառավարության նախկին վարչապետ, երևելի դաշնակ Տերտերյանին* և մեր Չուբարյան Գրրիգորին: Իոնեսյանը պաշտպանոմ էր Խոնդկարյանին և այլն:
            Չնայած խորհրդային իշխանության հաստատմանը՝ մեր կուսակցությունը շարունակում էր իր գործը: «Հայաստանի կոմիտեի» նիստերը գումարվում էին Խոնդկարյանի, Մենախորյանի և իմ բնակարաններում: Այդ նիստերին Խոնդկարյանը խորհդային իշխանության տապալման կոչ էր անում, մյուսները ավելի չափավոր էին իրենց պահում:
            Խորհրդային իշխանությունը դիտելով որպես ժամանակավոր երևույթ, մեծամասնությունը, այդ թվում և ես, բոլշևիկների հետ համագործակցելը հնարավոր էինք համարում: Հիշում եմ՝ հատուկ որոշում էր կայացվել, որ հանձնարարում էր կուսակցության անդամներին աշխատանքի ընդունվել խորհդային հատատություններ, որտեղ գործնականում պետք է տարվեր սեփական քաղաքականությունը, իրականացվեին Հեղկոմի միայն այն հրահանգները, որոնք չէին հակասում մեր կուսակցության դրվածքին, և սաբոտաժի ենթարկել պրոլետարիատի դիկտատուրայի ուժեղացման հետ կապված միջոցառումները:
            Միայն 1921թ. հունվարին մեզ առաջարկվեց լուծարել կուսակցությունը: Ազատության մեջ գտնվող մեր ղեկավարները՝ Խոնդկարյանը, Մենախորյանը, դաշնակների հետ համադրեցինք, Վրացյանի ղեկավարության ներոք, «սպեցիֆիկներ» Կասյանի25 և այլոց քաղաքական կարճատեսությունն օգտագործելով, փետրվարի 18-ին ավանտյուրա բարձրացրեցին՝ զինված ելույթ ունենալով խորհրդային իշխանության տապալման համար:
            Ավանտյուրայի առաջին իսկ օրը Մենախորյանը, Խոնդկարյանը, Վրացյանի հետ միասին, կազմակերպեցին «Հայրենիքի փրկության կոմիտե»՝ փաստորոն ավանտյուրան ղեկավարող արտակարգ կառավարություն:
            Ես էլ, որպես կոմիտեի նախագահ, մնում էի քաղաքում և գրեթե միայնակ ղեկավարում կուսակցության գործունեությունը: Մենք՝ էսեռներս, բնակչությանը ոգեկոչում կոչ էինք անում նեցուկ լինել ավանտյուրային՝ Խորհրդային իշխանության դեմ զինված ելույթը որակելով որպես «ժողովրդային շարժում»:
            Հարց. Ավանտյորայի առաջին իսկ օրերին քաղաքային վարչության շենքում գումարված Սոցիալ-հեղափախական կուսակցության Երևանի կազմակերպության ժողովին Դուք կոմիտեի անունից կուսակցության անդամներին կոչ եք արել օժանդակել ավանտյուրային՝ ապստամբությունը բարեհաջող ավարտելու համար:
            Պատասխան. Այդպիսին էր մեր կուսակցական կազմակերպության դրվածքը:
            Հարց. Շարունակե՛ք:
            Պատասխան. Չնայած խորհրդայնացումը կանխելու բոլոր փորձերին՝ Հայաստանի աշխատավորները Կարմիր բանակի օգնությամբճնշեցին ավանտյուրան և ամուր կերպով վերականգնեցին խորհրդային իշխանությունը:
            Նախարար Քաջազնունու, դրամատուրգ Շանթի և ուրիշների հետ միասին ես գաղթեցի Իրան:
            Հարց. Ի՞նչ էիք դու անում Թավրիզում:
             Պատասխան.Տարագրության մեջ եղած ժամանակ մենք վերջնականապես կորցրեցինք մեր դեմքը և փաստրեն միաձուլվեցինք դաշնակներին՝ վերածվելով նրանց խմբակցության: Բոլոր քաղաքական միջոցառումները համատեղ էին քննարկվում, ինչպես որ համատեղ էր տնօրինվում դուրս բերված արժույթը, և նույնիսկ, ինչպես հետո լսեցի, երևելի մուսաֆաթական Խորսով բեկ Սուլթանովի (որ Թավրիզ էր ժամանեկ Անդրկովկասումհակախորհրդային աշխատանքում շփումներ հաստատելու համար) և դաշնակների հանդիպումը տեղի էր ունեցել Խոնդկարյանի և Մենախորյանի մասնակցությամբ:
            Թավրիզում իմ եղած ժամանակ ես Հայաստանի կառավարությունից երկու պաշտոնական հրավեր ստացա վերադառնալու Հայաստան: Որոշելով վերադառնալ աշխատանքային գործունեության՝ ես վերջ տվեցի անձնական գործերին և Հայաստանի Արտգործժողկոմ Բեկզադյանի հետ միասին վերադարձա Երևան:

ՀԱՐՑԱՔՆՆԵՑ.պետանվտանգության վարչության 4-րդ բաժանմունքի 4-րդ
                                                   4-րդ բաժնի վարիչի օգնական, ՊԱԿ կրտսեր լեյտենանտ
                                                                                              (Ստորագրված է Ինաեկյան)

Ճիշտ է (Ստորագրված է Աղուզումցյան)

Սույն փաստաթղթի պատճենը գտնվում է N 8669 արխիվում, բնօրինակի գտնվելու վայրը հայտնի չէ:

(Ստորագրված է Աղուզումցյան)


ՀԱԱ, ֆ. 1191. ց. 16, գ. 2083, թ. 49-51: Վավերացված պատճեն: Ձեռագիր:
Թարգմանություն ռուսերենից:

N 20

Հետաքննչական բաժին
8/1535
«9»-ը սեպտեմբերի, 1955թ.
ՀՈՒՅԺԳԱՂՏՆԻ
Օրինակ N 2
Պատճեն

ՀԱՅԿ. ԽՍՀ ՆԳՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ
մայոր ընկեր [Վ.] ԿԶԱՐԹՄՅԱՆԻՆ

Ծագած անհրաժեշտության հետ կապված՝ խնդրում ենք ցուցւոմ տալ ստուգելու արդյո՞ք Ձեր հաշվառման մեջ չէ, Հովհաննես Քաջազնունին, ծնվ.ք. Ախալքալաք, Վրացական ԽՍՀ, և խնդրում ենք ուղարկել համապատասխան տեղեկանք:
            Մեզ մոտ եղած չճշտված տվյալներով՝ Հ.Հ. Քաջազնունին 1893թվականից «Դաշնակցություն» կուսակցության անդամ է, նրա առաջնորդներից և կազմակերպիչներից մեկը: Դաշնակցական կառավարության օրոք նախարար է եղե, 1921թ.Դաշնակցական ավանտյուրարյի մասնակից:

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԱԿ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉԻ ՏԵՂԱԿԱԼ
գնդապետ Փիրուզյան

ՀԽՍՀ ՆԽ ԿԻՑ ՊԱԿ ՀԵՏԱՔՆՆՉԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՔՆՆԻՉ, ավագ լեյտենանտ
 
Աղուզումցյան

N 21

ՀԽՍՀ ՆԳ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԲԱԺԻՆ
N 9/364
«21»-ը սեպտեմբեր 1955թ.
ԳԱՂՏՆԻ

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ  ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԱԿ ՀԵՏԱՔՆՆՉԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ԳՆԴԱՊԵՏ

ԸնկերՓիրուզյանին
Կից ներկայացվում է տեղեկանք ոմն Քաջազնունիների, Հովհաննես Քաջազնունու համար: Այլ տվյալներ չունենք մեր տրամադրության տակ:

ՀԱՎԵԼՎԱԾ. Բաղկացած է 2 էջից:
ՀԱՅԿ. ԽՍՀ նգն արխիվային բաժնի պետ
փոխգնդապետ [Վ.] ԿԶԱՐԹՄՅԱՆ

(Ստորագրված է)

N 22

ՀԽՍՀ ՆԳ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԲԱԺԻՆ
«21»-ը սեպտեմբերի 1955թ.

ԳԱՂՏՆԻ
ԱՐԽԻՎԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ

Հայկ ԽՍՀ Պետական կենտրոնական արխիվի փաստաթղթային նյութերի հիման վրա Հովհաննես Հովհաննեսի Քաջազնունին հաշվառման մեջ չէ: Ի գիտություն տեղեկացնում ենք.
1.ՔԱԶԱԶՆՈՒՆԻ (առանց անուն-հայրանունի)-ճարտարապետ, «Ներսեսյան» թեմական դպրոցի հոգաբարձու է ընտրվել «Դաշնակցություն» կուսակցության կողմից:
                                             Փաստ.ժամկետը 1910թ.

2.ՔԱՋԱԶՆՈՒՆԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ (առանց հայրանունի) (Տեր-Հովհաննիսյան)-ճարտարապետ Բաքվից, կրել է «Հայկազունի» կեղծանունը, 1910 թվից «Դաշնակցություն» կուսակցության Բաքվի կոմիտեի անդամ:
3. ՔԱՋԱԶՆՈՒՆԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ (առանց հայրանունի)-ինժեներ-ճարտարապետ, ընդգրկված է Էջմիածնում «Դաշնակցություն» կուսակցության կենտրոնական ժողովի պատվիրակների ցուցակում: Ցուցակը կազմվել է Էջմիածնի սինոդի դատախազ Ֆրենկելի կողմից, 1906թվի  օգոստոսի 19-ին:
            Ցուցակում նշվում է, որ Հովհաննես Քաջազնունին ընտրվել է շամախեցիների կողմից, ժամանել է Թիֆլիսից:
                                                 Փաստ.ժամկետը 1906թ., 1910թթ.
4.ՔԱՋԱԶՆՈՒՆԻ (առանց անուն-հայրանունի)-Ադրբեջանում ՌՍՖԽՀ գլխավոր հյուպատոսության քարտուղարի զեկուցման քաղվածքներում Պարսկաստանում 1921թ. օգոստոսի 28-ից ՌՍՖԽՀ լիազոր ներկայացուցչի անունով հետևյալ նշումը կա. «Նախկին վարչապետը ԹԵհրանից գրում է Ռուբեն փսաշային. «Աշխատե՛ք բոլոր կուսընկերներին ուղարկել հայրենիք ինչ գնով էլ լինի, քաղաքական դրությունը պարզվում է: Հաղթանակը մերն է»:
                                                 Փաստ.ժամկետը 28.08.1921թ.
5.ՔԱՋԱԶՆՈՒՆԻ  ՀՈՎՀԱՆՆԵՍ (առանց հայրանունի)-ինժեներ, Հայաստանի կաավարության նախկին նախարար-ներկայացուցիչ, պատվիրակ Ամերիկայում, դաշնակ:
                                               Փաստ.ժամկետը 1910թ. 11.03.1920թ.
6.ՔԱՋԱԶՆՈՒՆԻ (առամց անուն-հայրանունի)-հայտնի դաշնակ «Յապոնի» անունով նամակում ասվում է, որ փետրվարյան ավանտյուրայի ժամանակ բանտից ազատ են արձակվել դաշնակներ, որոնց թվում հիշատակվում է Քաջազնունին:
                                                Փաստ.ժամկետը մարտ 1921թ.

7. ՔԱՋԱԶՆՈՒՆԻ Հովհաննես Հովհաննեսի-ընդգրկված է «Դաշնակցություն» կուսակցության ընտրացուցակում:
                                               Փաստ.թվական տվյալներն անհայտ են:
8.ՔԱՋԱԶՆՈՒՆԻ Հովհաննես (Качазнуни/Каджазнуни)-Դաշնակցական խորհրդարանի անդամ:
                                                        Փաստ.ժամկետը 1919, 1920թթ.
9. ՔԱՋԱԶՆՈՒՆԻ Հովհաննես (Качазнуни/Каджазнуни)-Երևանի «Հայրենիքի փրկության կոմիտեի» անունից առկա է 23.02.1921թ. «վկայական», որտեղ նշվում է, որ Հովհ.Քաջազնունին դաշնակների խմբով մտել է Ղարաքիլիսա, և նրանց համար հարկ է համապատասխան պայմաններ ստեղծել:
                                                   Փաստ.ժամկետը 23.02.1921թ.
10. Քաջազնունի Հովհաննես (առանց հայրանունի)-«Հայրենիքի փրկության կոմիտեի» կողմից 1921թ. մարտի 8-ին նշանակավել է՝ հաշվելու համար ավանտյուրայի ժամանակ զոհվածների թիվը:
                                                 Փաստ.ժամկետը 1921թ.
11.Քաջազնունի Հովհաննես (առանց հայրանունի)-անցնում է Թիֆլիսի հայ ազգային համագումարի պատգամավորների ցուցակում որպես «հայկական ընկերուհթյունների» նեկայացուցիչ, դաշնակ:
                                                  Փաստ.ամսաթիվը մոտավորապես 1917թ.

Հայկ.ԽՍՀ ԿՊԱ
Ֆ 208,գ.69, թ.7
Ֆ.216,գ.67, թ.250
Ֆ.198,գ.3,թ,19,21,23 և այլն
Ֆ.200,գ.720, թ.96,97
Ֆ.113, ցուց.3,գ.27, թ.12,49,96
Ֆ.95, գ.4, թ.1711,1713,2191,գ.8, թ.4428, 4477, 4485, 4599, գ.3, թ.1490
Ֆ.37, գ. 2, թ.18,26,40,գ.34, թ.44, գ.28, թ.43
Ֆ.222, գ. 10, թ.3

Հիմքը՝ Հայկական ԽՍՀ Պետական կենտորնական արխիվ
                                                                                                Հետաքննչական բաժին
                                                                                                                             8/224
                                                                                                  «13»-ը փետրվարի, 1956թ.

Հույժգաղտնի
                                                                                                              Օրինակ N 2

N 23

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՆԳՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ
Փոխգնդապետ ընկեր [Վ.] Կզարթմյանին

Ի պատասխան մեր N 8/1535-ին՝ 21.09.1955 թվի N 9/364-ին (1955թ. սեպտեմբերի 22-ին) կից Ձեզանւց ստացել ենք մեզ հետաքրքրող Հովհաննես Հովհաննեսի Քաջազնունու վերաբերյալ արխիվային տեղեկանք, որի համար հիմք են ծառայել.
Հայկ. ԽՍՀ 
Ֆ.208, գ. 67, թ. 250
Ֆ.216, գ.67, թ.250
Ֆ. 198, գ. 3, թ.19,21,23 և այլն
Ֆ. 200, գ.720, թ.96,97
Ֆ.113, ցուց.3, գ.27, թ.12, 49, 96
Ֆ.95, գ. 4, թ.1711, 1713, 2191, գ.8, թ.4428, 4477, 4485, 4599, գ. 3, թ.1490
Ֆ.222, գ.10, թ.3
Այդ տեղեկանքում հիշատակված որոշակի փաստաթղթեր մեզ համար մեծ հետաքրքրություն ունեն, և դրանց պատճենները պետք է կցված լինեն մեր կողմից վերանայվող գործին:
            Խնդրում եմ հնարավորություն տալ հետաքննչական բաժնի աշխատակից ընկեր Աղուզումցյանին (53-3-52) նախապես ծանոթանալ Հ.Քաջազնունու վերաբերյալ փաստաթղթերին, իսկ դրանց պատճենները ուղարկել մեզ՝ գործում ներառելու համար:

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԿԻՑ
ՊԱԿ ՀԵՏԱՔՆՆՉԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ
Փոխգնդապետ Ավանեսով
Ճիշտ է: (Ստորագրված է)
Ուղարկել 2 օրինակից:

N 24

«23»-ը փետրվարի 1956թ.
Հույժ գաղտնւի

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԱԿ ՀԵՏԱՔՆՆՉԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ
Փոխգնդապետ
ընկեր Ավանեսովին

Կից ուղարկում եմ արխիվային պատճենները և Հովհաննես Հովհաննեսի Քաջազնունու վերաբերյալ քաղվածքները:
ՀԱՎԵԼՎԱԾ, բաղկացած է 6 թերթից:

ՀԱՅԿ. ԽՍՀ ՆԳՆ ԱՐԽՎԱՅԻՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ, ՓՈԽԳՆԴԱՊԵՏ
(Ստորագրված է [Վ.] Կզարթմյան)

ՀԱԱ, ֆ. 1191. ց. 16, գ. 2083, թ. 51-57: Վավերացված պատճեն: Մեքենագիր:
Թարգմանություն ռուսերենից:

N 25

ԱՐԽԻՎԱՅԻՆ ՊԱՏՃԵՆ
Էջմիածին Երևանից
Նո. 076-180 բառ
9-135

281                                                                                                                              գաղտնի
9/3.1921թ.

Էջմիածնի փրկության կոմիտեին
Պատճենը՝ կայազորապետին

Երևան, 9-ը մարտի վիրավոր զինվորներին օգնելու համար կազմված է հանձնաժողով պարլամետնի նախկին նախագահ Հովհաննես Քաջազնունու նախագահությամբ, 8-ին երևանում տեղի ունեցավ ճակատ մեկնող եզիդներից կազմված գնդերի զորահանդեսը: Հավաքվել էր խառը բազմություն, որ խանդավառ ցույցեր արավ եզիդ զինվորների  հասցեին, խոսեց եզիդի Ջանկիր26 ազան, որ յուր զինակիցների անունից խոստացավ առանց թշնամուն հաղթելու, ռազմի դաշտից չվերադառնալ, հայտարարելով, որ մինչև արյան վերջին կաթիլը իրենք բոլորը պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը: Մոսկվայից ռադիոն հաղորդում է համաձայն Կրոնշտադտից ստացված տեղկություններին՝ այնտեղ ամբողջ իշխանությունը գտնվում է սպաների ձեռքին, Կրոնշտադտից փախչել ցանկացողներին ձերբակալում ե նապստամբները, նրանց դեմ ռազմական գործողություններ բաց անելու դեպքում են ռմբակոծել չեզոք Ֆինլանդիային, որոնք կստիպեն վերջինիս չհարձակվել Սովետական Ռուստանի վրա:
            Էսեռների մամուլը հայտարարում է, որ Կրնոշտադտը կանգնած է իրենց կուսակցության տեսակետի վրա. Կադետների «Руль» թերթը, նկատի ուենալով Կրոնշտադտի դեպքերը կոչ է անում դադարեցնել բանակցությունները Սովետական Ռուսաստանի հետ վերջինիս ճանաչման և ապրանքի փոխանակության մասին, Ռուսաստանի վերածնման կոմիտեն Կրոնշտադտում ուժեղ ագիտացիա է մղում: Հայաստանի զորահրամանատարի հաղորդագրության 9-ը մարտի Նոր Բայազետի շրջանում մարտի 6-ին Նոր Բայազետի մեր զորամասը կռվից հետո գրավեց Աղզիբիր գյուղը, վերցրինք 45 գերի, գնդացիրներ, փամփուշտներ, ձիեր, հակառակորդի մի մասը փախան սարերը, մյուսը՝ Ալեքսանդրովկա գյուղը, հետապնդումը շարունակվում է, Ախտայի, Բաշաբարանի, Վաղարշապատի շրջաններում հանգիտ է, Ղամարլուի շրջանում հետախուզների գործողություն է:
                        ՀԻՄՔ. Ֆոնդ նո. 7/38 գործ նո. 34 թերթ նո. 43,,44,45

ՀԱՅԿ. ՍՍՌ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՐԽԻՎԻ ՊԵՏ
(Ստորագրված է Ա. Մկրտչյան)
ԳԱՂՏՆԻ ՖՈՆԴԵՐԻ ԲԱԺՆԻ ՊԵՏ (Ստորագրված է ԶԱՍՈՐԻՆԱ)

 

N 27

20-ը փետրվարի, 1955թ.
Գաղտնի

ԱՐԽԻՎԱՅԻՆՊԱՏՃԵՆ
21.03.1921
թ. Էջմիածին
Երևանից Կայազորի հայրենիք փրկության կոմիտեի նախագահին

Պատճեն

Երևանից նո. 0213 ուր 200 ս/21/314-20

Մամուլի պրոպագանդայի վարչության հաղորդագրություններ Երևան 21-ը մարտի. կետ. կիրակի ամսույս 20-ին Հայրենիքի Փրկության կոմիտեի նախագահ Վրացյանը նախկին նախարարարապետներ Քաջազնունու և Օհանջանյանի հետ մեկնեց Ղամարլու: Վերադառնալով Վրացյանը հետևյալ տեղեկությունները տվեց. Ամբողջ ճանապարհին մինչև Ղամարլու մեծ ոգևորությամբ.միջակետ ճակատ էին մեկնում Զորանոցի կամավորական խմբեր, ժողովուրդը վերադառնում էր քանդված տները վերանորոգելու, գյուղերում բոլշևիկները անօրինական քանդել էին տները, ջարդել գինիներով լի կարասները, թալանել-տարել ամբողջ պարենը.միջակետ ավիրել-կտրատել ծառերը, բարբարոսական արարքների մի սոսկալի տեսարան են ներկայացնում բոլոր գյուղերը, մեր զորքերի հաղթական արշավը խուճապի է մատնված թշնամին Ավշար է փախել, մեր մարտիկների տրամադրությունը շատ բարձր է, հաղթանակի մասին ոչ մի կասկած, բոլոր  կամավորները հրամանատար Սումբաթը խոստում են տվել ոչ մի զոհողության առաջ կանգ չառնել հաղթելու համար թշնամուն.վերջակետ զորահրամանատարի շտաբի հաղորդագրության 21 մարտի Ախտայի շրջանում երեկ առավոտը հակառակորդը փորձեր արեց հարձակման անցեր Քաղսի գյուղի մոտից խճուղի վրայով Սոլակ և Բժնի ուղղությամբ, նրանց փորձերը մեր հրետանային հրացանային կրակով կասեցված է կետ Ղամարլուի շրջանում մեր զորամասերը զարգացնելով իրենց հարձակումը հետապնդումը երեկոյան ժամը 6-ին գրավեցին Յուվայ Դարխալու, Թազա Դարխալու և Մուսամլու գյուղերը, վերցրին 70 գերի, հակառակորդը նահանջեց դեպի Շիրազլու և Ավշար:
                                                             ՎԵՐՋ
                                    ՀԻՄՔ . ֆոնդ նո. 7/38 գործ նո. 28 թերթ նո. 4345

ՀԱՅԿ. ՍՍՌ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՐԽԻՎԻ ՊԵՏ՝ (Ստորագրված է ՄԿՐՏՉՅԱՆ)
ԳԱՂՏՆԻ ՖՈՆԴԵՐԻ ԲԱԺՆԻ ՊԵՏ (Ստորագրված է ԶԱՍՈՐԻՆԱ)

N 27

«22»-ը փետրվարի 1956թ.
ք.Երևան
Գաղտնի

ԱՐԽԻՎԱՅԻՆ ՊԱՏՃԵՆ
ՎԿԱՅԱԿԱՆ

Հայրենիքի փրկության
Կոմիտէ
23 փետրվարի 1921թ.
նո.41

Ընկ. Յովհ. Քաջազնունին մի խումբ ընկերների հետ մեկնում է Ղամարլուի շրջանը աջակցելու տեղական ինքնապաշտպանության կազմակերպման և օժանդակելու Հայրենիքի Փրկության կոմիտեին:

Հրահանգում ենք բոլոր հաստատություննեին ու անհատների ցույց տալ ընկերոջը ամենալայն աջակցություն:

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ /ստորագրություն/
Գործերի վարիչ
Ծանոթություն. Վկայականի մեջ Ռուբեն անվան վրա գծված է և գրված է Յովհ.

ՀԻՄՔ.Ֆոնդ 1/37 գործ նո.2 թերթ 18:

ՀԱՅԿ. ՍՍՌ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՐԽԻՎԻ ՊԵՏ՝ (Ստորագրված է ՄԿՐՏՉՅԱՆ)
ԳԱՂՏՆԻ ՖՈՆԴԵՐԻ ԲԱԺՆԻ ՊԵՏ (Ստորագրված է ԶԱՍՈՐԻՆԱ)

ՀԱԱ, ֆ. 1191. ց. 16, գ. 2083, թ. 58-61: Վավերացված պատճեն: Մեքենագիր:
Հայերեն:

N 28

«20»-ը փետրվարի 1956թ.
Ք. Երևան

ԱՐԽԻՎԱՅԻՆ ՔԱՂՎԱԾՔ

Գաղտնի
  Սիրելի Եապոն

Քո փետրվարի 26-ին գրված նամակը պատահաբար ընկավ մեր ձեռքը և ահա աշխատում ենք բարարել Ձեր հարցերին:
            1.Հայաստանի տերիտորրիայում ամեն տեղ միաժամանակ բռնկվեց մեծամասնականների դեմ ընդհանուր ապստամբություն դեռ փետրվարի 16-ից, իսկ 18-ին մայրաքաղաքը անցավ մեր ձեռքը: Երևանը գրավելուց հետո կոմունիստները տանելով իրենց հետ 11 թնդանոթ, երկու զրահապատներ, մոտիկ 1500 հետևակ, 50 ձիավոր, մեծ պարենի և ռազմամթերքի պաշարով փախան դեպի Բեուք Վեդի: Մենք հետապնդելով գրավեցինք Ղամարլուն և Յուվա գյուղերը, սակայն թշնամին անցնելով հակահարձակման մեզ նահանջելու մինչև Երևան, որի տակ 4 օր տեղի ունեցան ամենակատաղի կռիվները, որոնք վերջացան մեր փառավոր հաղթանակով: Նրանք նորից քաշվեցին Բեուք-Վեդի ու այժմ պաշտպանողականի են անցել:
            Մենք բռնում ենք Խոր-Վիրապ Քեչիկ-Վեդի, Բոզբուրուն գիծը, իսկ մեր դեմ թշնամին է, որը արդեն գտնվում է լքված դության մեջ: Ամեն օր նրանցից փախչում են դեպի մեզ անհատներ ու խմբով սպաներ ու զինվորներ: Մենք բոլոր միջոցները ձեռք ենք առել նրանց վերջացնելու, այդ գործում Ձեր օգնությունը մեզ համար կունենա առաջնսկարգ նշանակություն, եթե դուք հարվածեք թշնամուն Չիմաքյանդից ու կապվեք մեզ հետ, մենք սպասում ենք այդ հարվածին, միայն թե դուք չպետք է ուշացնեք, քանի գնում թշնամին ուշքի է գալիս ու երես է առնում: Ձեր հարվածը թիկուքից, մերը՝ ճակատից, կխորտակե նրան վերջնականապես: Ուրեմն սպասում ենք Ձեզ:
            2. Եթե մենք մի քանի ժամ ուշ մտնեինք քաղաքը, մեր ընկերները ամբողջովին կկոտորվեին, նոքա կարողացել էին կացիներով սոսկալի տանջանքներով սպանել 30-ից ավել մեր ընկերներից, որոնցից աչքի են ընկնում 1.Խմբապետ Համազասպը, 2.Արտուշ խանը, 3.Վաղարշակ Գասպարյանը, 4.Գնդապետ Կորգանովը, 5.Կարապետ Իսայիչ Խաչատրյանը, 6.Մակեդոնը, 7.Մուշեղ և Մուրադ եղբայրներին, 8.Ղարսեցի Սամոն և ուրիշ շատերը, որոնք աչքի ընկնող չեն:
            Բանտից ազատվեցին՝ Քաջազնունին, Ա.Չիլինգարյանը, Համո Օհանջանյանը, բժ. Տեր-Դավթյանը, Բաշխի Իշխանյանը, գեներալ Մելիք-Մուրադյան, Վարոս Բաբայան,Ս.Մելիք Յոլչյանը և շատ շատերը:
            Դրսի աշխարհից առանձին նորություններ չունենք, Վրաստանում տեղի ունեն կատաղի կռիվներ, Տփղիսին շատ մոտիկ, Բաթումում դուրս է բերված դաշնակիցների դեսանտ: Տաճկական զորքեր են կենտրոնանում Արդահանի և Ախալքալակի ուղղությամբ վրացիներին օգնելու նպատակով: Կրոնշտադտում բռնկվել է մեծ ապստամբություն աջ էսերների ղեկավարությամբ: Կրոնշտադտը ապստամբների ձեռքին է: Նավաստիները և ամբողջ ռազմանավերը ապստամբների հետ են: Տրոցկին հոսահատական կոչեր է ուղղում կոմունիստներին պայքարի համար:Տաճկաստանի և մեր հարաբերությունները լավ են, հեռու չէ այն օրը, երբ տաճիկ, հայ, վրացի, Ադրբեջան ու Լեռնաստանցիների կոալիցիան գործնականի կանցնի:
            Պարզ է մեկ բան, որ Ռուսաստանը հնարավորություն չունի օգնական ուժեր ուղարկելու Դիլիջանի վրայով, որովհետև Ադրբեջանում դրությունը նունպես խախուտ է և ահա մենք պետք է օգտվենք հանգամանքից ու քշենք այդ սրիկաններին մեր երկրի սահմաններից, քանի ուշ չէ:
            Ղամարլվի ընդհանուր հրամանատարն է Սմբատը, իսկ Աղբաշ-Դարաղլու, Բոզ-Բուբունի թևը Մարտիրոսի ղեկավարությամբ: Մենք Մարտիրոսյանին արդեն զգուշացրել ենք, որ Դարալագյազից մերոնք շուտով դուրս են գալու Չիմանքինդ: Շուտով կդատարկվի Ալեքսանդրապոլը: Էրզրումի մեր ռազմագերիները նույնպես շուտով կվերադառնան:

Ընկերական ջերմ բարևներով:
Սպարապետի շտաբի պետ՝ Գարիգ Սարգիսբեկյան /ստորագություն/

Երևան
1921թ. մարտի 11-ին:
ՀԻՄՔ. Ֆոնդ նո. 40/113 ցուցակ նո.3 գործ նո. 27 թերթ նո.14:

ՀԱՅԿ. ՍՍՌ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՐԽԻՎԻ ՊԵՏ՝ (Ստորագրված է ՄԿՐՏՉՅԱՆ)
ԳԱՂՏՆԻ ՖՈՆԴԵՐԻ ԲԱԺՆԻ ՊԵՏ (Ստորագրված է ԶԱՍՈՐԻՆԱ)

ՀԱԱ, ֆ. 1191. ց. 16, գ. 2083, թ. 62-63: Վավերացված պատճեն: Մեքենագիր:
Հայերեն:

N 29
Պատճեն

ագ-2                                                                                                                8/274
                                                                                                 «23»-ը փետրվարի, 1956թ.

Գաղտնի

Օրինակ N 2

ՀԱԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԼԱՎԼԻՏԻ ՏՆՕՐԵՆ
Ընկ. Թադևոսյանին

 

Ելնելով ծագած անհրաժետությունից՝ խնդրում եմ տեղեկացնել՝ արդյոք հանված է շրջանառությունից Հովհաննես ՔԱՋԱԶՆՈՒՆՈՒ (դատված 1937թ.) «Դաշնակցությունը անելիք չունի այլևս» գիրքը (բրոշյուր), և եթե այո, ապա ինչ պատճառով:

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԱԿ ԲԱԺՆԻ ՊԵՏ
                                                                                                                     Փոխգնդապետ
                                                                                                                          (Ավանեսով)

Ուղարկված է 2 օրինակից
Օրինակ 1-ը՝ հասցեատիրոջը
Օրինակ 2-ը N 1064 գործին
                                                                                                       Ճիշտ է (Ստորագրված է)

 

N 30

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀԻԴԻՆ ԿԻՑ ՄԱՄՈՒԼՈՒՄ
ՌԱԶՄԱԿԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Երևան, Լենինի պող., 25,
Հեռ.՝ 18-84
N 25 գ.

«25»-ը փետրվարի, 1956թ.
Գաղտնի
Օրինակ 1

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌՆԹԵՐ
ՊԱԿ ԲԱԺՆԻ ՊԵՏ ՓՈԽԳՆԴԱՊԵՏ

ընկ.Ավանեսյանին

23.02.1956թ. N 8/274-ին

Տեղեկացնում ենք, որ Հովհ. Քաջազնունու «Դաշնակցությունը անելիք չունի այլևս» գրքում հեղինակը փորձ է անում արդարացնել դաշնակների հակահեղափոխական, հակաժողովրդավարական գործունեությունը, նրանց համարում է հայ ժողովրդի շահերի պաշտպաններ, «հայերի քաղաքական ազատագրության մարտիկներ» (էջ 60):
            Հեղինակը գրքում հանդես է գալիս Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման դեմ: Նա հանդես է գալիս Հայաստանում խորհրդային իշխանության սոցիալ-տնտեսական քաղաքականության դեմ:
            Գիրքը լի է բոլշևիկյան կուսակցության և խորհրդային իշխանության հասցեին տրվող զրպարտություններով:
            Գիրքը պահվում է հատուկ ֆոնդում:

Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին առնթեր մամուլում
Ռազմական և պետական գաղտինքիների պահպանման գլխավոր վարչության պետ

ՍՏՈՐԱԳՐՎԱԾ Է (Ա. Թադևոսյան)
2-րդ բաժնի պետ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ Է (Ա. Միրզոյան)

N 31

Պատճեն
ՈՐՈՇՈՒՄ

«26»-ը փետրվարի, 1931թ.

քաղ. Երևան

Ես՝ Հայաստանի պետքաղվարչության ЭКО (տնտեսական բաժնի) լիազորված անձ նհերկայացուցիչ ԱՆԱՆՈՎ ԱԲԳԱՐՍ« ՔՆՆԵԼՈՎ n 57-Ի ԱՌԻԹՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Քաջազնունի Հովհաննեսի, Մուշեղ Մելիք-Հայկազյանի, Հմայակ Մելիք-Աղամիրովի մեղադրանքով հետաքնչական գործը՝ հանցագործություն ԽՍՀՄ քրեական օրենսգրքի 154 հոդվածով նախատեսված, և նկատի առնելով, որ նրանց գործողություններում բացակայում է հանցակազմը, ղեկավարվելով քրեական օրենգրքի 4-րդ հոդվածի 5-րդ մասով՝

Որոշեցի՝

Քաղաքացիներ Քաջազնունի Հովհաննեսի, Մելիք-Հայկազյան Մուշեղի, Մելիք-Աղամիրով Հմայակի դեմ հարուցված գործը կարճել և հանձնել արխիվ:

Սույն որոշման պատճենը ուղարկել Հանրապետական դատական բաժնի վարչություն և Հայպետքաղվարչության դատախազին:

Հայպետքաղվարչության տնտեսական բաժնի լիազոր ներկայացուցիչ
(Ստորագրված է) ԱՆԱՆՈՎ
«ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ»: Հայկ.պետքաղվարչության տնտեսական բաժնի պետի
ներկայացուցիչ (Ստորագրված է) ՄԱՐԳԱՐՅԱՆ
Ճիշտ է: ՀԱՅԿ ԽՍՀ Նախարարների խորհրդին կից ՊԱԿ հետաքննչական
բաժնի քննիչ, ավագ լեյտենանտ (Ստորագրված է) ԱՂՈՒԶՈՒՄՑՅԱՆ

Տեղեկանք. Սույն փաստաթղթի բնօրինակը պահպանվում է N 57/1064-55թ. արխիվային-հետաքննչական գործում:
            Ավագ լեյտենանտ  (Ստորագրված է) ԱՂՈՒԶՈՒՄՑՅԱՆ

ՀԱԱ, ֆ. 1191. ց. 16, գ. 2083, թ. 64-66: Վավերացված պատճեն: Մեքենագիր:
Թարգմանությունը ռուսերենից:

N 32
Տեղեկանք

Ես՝ Աղուզումցյանս, սույն ամսաթվին զանգահարել եմ Ավետիք Իսահակյանի բնակարան՝ նրան հարցաքննության կանչելու նպատակով: Սակայն նրա կինը պատասխանեց, որ նա արդեն վաղուց հիվանդ է, պառկած է ծանր վիճակում, և բժիշկները արգելել են անգամ տանը ցանկացած ընդունելություն:

ՀԱՅԿ ԽՍՀ Նախարարների խորհրդին կից ՊԱԿ հետաքննչական
բաժնի քննիչ, ավագ լեյտենանտ (Ստորագրված է) Աղուզումցյան

27.02.1956թ.

N 33
Տեղեկանք

Հայկ Հակոբջանի Զարգարյանը սույն գործով չի հարցաքննվել, քանի որ նա մահացել է 1955թ.:

ՀԱՅԿ ԽՍՀ Նախարարների խորհրդին կից ՊԱԿ հետաքննչական
բաժնի քննիչ, ավագ լեյտենանտ (Ստորագրված է) Աղուզումցյան

28.02.1956թ.

ՀԱԱ, ֆ. 1191. ց. 16, գ. 2083, թ. 67-68: Վավերացված պատճեն: Մեքենագիր:
Թարգմանությունը ռուսերենից:

N 34

«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԿ. ԽՍՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿՈՄՏԻԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ

Գնդապետ (Աղեկյան)

«29»-ը փետրվարի 1956թ.
[Մակագրված է] «Համաձայն եմ
մերժման եզրակացությանը»:
(ստորագրություն)

24/XII 56թ.

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«28»-ը փետրվարի 1956թ. ք. Երևան

Ես՝ Հայկ ԽՍՀ  նախարարների խորհրդին կից Պետական անվտանգության կոմիտեի հետաքննչական բաժնի քննիչ ավագ լեյտենանտ Աղուզումցյանս, քննելով քաղաքացի Մարգարիտ Հովհաննեսի Քաջազնունու հայցը նրա հոր գործի վերանայման մասին՝ իրավունքների վերականգնման նպատակով, և դրա հետ կապված՝ քննելով արխիվային-հետաքննչական N 19291/1064 գործը՝ որպես մեղադրանք

Քաջազնունի Հովհաննես Հովհաննեսի, ծնված.1868թ.,
Վրացական ԽՍՀ, ք.Ախալքալաքի ծնունդ, հայ,
ԽՍՀՄ քաղաքացի, ինժեներ,, միչև ձերբակալությունը
աշխատող Կոմունալ տնտեսության ժողովրդական կոմիսարիատի
գիտատեխսնիկական խորհրդի գիտական քարտուղար,
բնակվել է՝ հասցե՝ ք.Երևան, Գնունի 1, բն.61:

ԳՏՆՈՒՄ ԵՄ

Հ.Հ.  Քաջազնունին 1937 թվականի հուլիսի 29-ին ձերբակալվել է Հայկական ԽՍՀ ՆԳԺԿ-ի կողմից և նույն թվի դեկտեմբերի 5-ին Հայկ.ԽՍՀ ՆԳԺԿ Եռյակի կողմից դատապարտվել է պատժի առավելագույն չափի այն մեղադրաքով, որ. «1893թվականից եղել է «Դաշնակցություն» կուսակցության անդամ: Դաշնակցական առաջնորդիներից մեկը և «Դաշնակցություն» կուսակցական կազմակերպիչներից: Ակտիվ դաշնակցական աշխատանք է վարել, կապված է եղել երևելի դաշնակների հետ: Դաշնակցական կառավարության օրոք եղել է վարչապետ: Հայաստանի խորհրդայնացումից հետո՝ 1920 թվականին, ձերբակալվել է և ազատ արձակվել դաշնակների կողմից: Դաշնակցական ավանտյուրայի ճնշումից հետո արտագաղթել է Իրան, վերդարձել 1924թ.: Ընդհուպ մինչև ձերբակալության օրը շարունակել է մնալ երդվյալ դաշնակ ազգայնամոլ»:

(տե՛ս անձնական գործ 22)

Քաջազնունու՝ առավելագույն պատժի չափի դատապարտման մասին Եռյակի 1937թ. դեկտեմբերի 5-ի որոշումը ի կատար չի ածվել՝ պայմանավորված նրանով, որ 1937թ. դեկտեմբերի 11-ին հիվանդության պատճառով (թոքախտ և ծերունական թուլություն) նա տեղափոխվել է Երևանի բանտի հիվանդանոց, ուր մահացել է նույն թվականի դեկտեմբերի 22-ին:

(տե՛ս անձնական գործ 23, ակտ)

Քաջազնունու ձերբակալության և դատապարտման համար որպես հիմք են ծառայել օպերատիվ տվյալները (անձնական գործ 1-3), դատապարտվածի որդու՝ Կարեն Քաջազնունու ցուցմունքները, ինչպես նաև հենց դատապարտյալի 1937թ. նոյեմբերի 16-ի ցուցմունքները:

(տե՛ս անձնական գործ 4-9, 14-20)

Քաջազնունին 1937թ. նոյեմբերի 16-ի հարցաքննությանը խոստովանեց իր ակտիվ դաշնակցական գործունեությունը մինչև Հայաստանոմ խորհրդային իշխանության հաստատվելը, ցուցմունք էր տալիս, որ Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո ձերբակալված է եղել, բայց դաշնակցական ավանտյուրայի ճնշումից հետո դաշնակցական կառավարության այլ անդամների հետ փախել է Իրան: Արտասահմանաից վերադարձել է 1924թվականին և մինչև ձերբակալությունը հակախորհրդային ոչ մի գործունեությամբ չի զբաղվել:
            Ցուցմունք տվողները՝ դուստրը՝ Մ.Հ. Քաջազնունին և Գ. Ա. Չուբարյանը,  չհերքելով մինչև Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումը Քաջազնունու դաշնակցական գործունեւթյունը, պնդում են, որ հետագայում նա չի զբաղվել հակախորհրդային գործունեությամբ, այդ իսկ պատճառով էլ խնդրում են վերանայել  գործը և վերականգնել նրա իրավունքները:
            Արխիվային-հետաքննչական գործի և սույն ստուգման բոլոր նյութերից նկատելի է, որ Քաջազնունին, իրոք, «Դաշնակցություն» կուսակցության առաջնորդներից և կազմակերպիչներից մեկն է եղել, բազմիցս ընտրվել է այդ կուսակացության Կենտկոմի անդամ, եղել է դաշնակցական կառավարության վարչապետը, իսկ մինչև խորհրդային իշխանության հաստատումն ընկած ժամանակահատվածում՝ դաշնակցական խորհրդարանի նախագահ:
            Խորհրդային իշխանության հաստատումից հետո Քաջազնունին ձերբակալվել է բոլշևիկների կողմից, բայց դաշնակցական ավանտյուրայի (1921թ. փետրվար-մարտ) ժամանակ Երևան քաղաքը ժամանակավորապես գրաված դաշնակները ազատել են բանտից:
            Անձամբ Քաջազնունու ցուցմունքները այն մասին, որ դաշնակների կողմից բանտից ազատվելուց հետո ինքը փախել է Իրան և հետագայում հակախորհրդային գործունեություն չի ծավալել, ինչպես նաև նրա դստեր՝ Մ.Հ. Քաջազնունու և Գ.Ա. Չուբարյանի ցուցմունքներն այն մասին, որ Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո Քաջազնունին հակախորհրդային գործունեությամբ չի զբաղվել, հերքվում են Հայկական ԽՍՀ պետական արխիվում եղած նյութերով:
            Այդ նյութերում դիտվում է, որ դաշնակների կողմից բանտի ազատվելուց հետո Քաջազնունին ակտիվ մասնակցոււթյուն է ունեցել դաշնակցական ավանտյուրային:
            Այսպես, օրինակ՝ հայտնի դաշնակ Յապոնին 1921թ. մարտի 11-ին ուղարկած իր նամակում դաշնակցական բանակի գլխավոր շտաբի պետ Գ. Սարիբեկյանը27, նկարագրելով դաշնակացկան ավանտյուրայի ընթացքը և խնդրելով ռազմական օգնություն, հատուկ նշում է, որ բանտից իրենց կողմից ազատ է արձակվել Քաջազնունին և ուրիշներ: (տե՛ս անձնական գործ 62-63)

 

Հայկական ԽՍՀ պետական կենտրոնական արխիվում պահպանվել է «Հայրենիքի փրկության կոմիտեի» նախագահի ստորագրությամբ 1921թ. փետրվարի 23-ի վկայական, որտեղ ասվում է. «Ընկեր Յովհ. Քաջազնունին մի խումբ ընկերների հետ մեկնել է Ղամարլուի շրջան՝ աջակցելու տեղական ինքնապաշտպանությանկազմակերպմանը և «Հայրենիքի Փրկության կոմիտեին» օժանդակելուն:
            Առաջարկում է բոլոր հիմնարկություններին ու անձանց ընկերոջը ցույց տալ ամենայն աջակցություն»: (տե՛ս անձնական գործ 61)

1921թ. մարտի 21-ին դաշնակցական մամուլի և քարոզչության պահպանված ամփոփագրերում, որ այն ժամանակ ուղարկվել են Էջմիածին՝ «Հայրենիքի փրկության կոմիտեի» կայազորի նախագահին, ասվում է, որ 1921թ. մարտի 20-ին «Հայրենիքի փրկության կոմիտեի» նախագահ Վրացյանը նախկին «նախարարապետներ» Քաջազնունու և Օհանջանյանի հետ միասին մեկնել են Ղամարլու, որտեղից վերադառնալով՝ Ս. Վրացյանը հայտարարություն է արել (այնուհետև բուն հայտարարությունն է, որի բովանդակությունն ակնհայտորեն հակախորհրդային է՝ ուղղված բնակչության աչքում բոլշևիկներին հեղինակազրկելուն):

(տե՛ս անձնական գործ 60)

Դաշնակցական մամուլի և քարոզչության վարչության մեկ այլ ամփոփագիր՝ 1921 թ. 9-ը մարտի, պարունակում է ակնհայտ զրպարտիչ հայտարարություն Խորհրդային Ռուսաստանի հասցեին, նրանում միևնույն ժամանակ ասվում է, որ վիրավոր զինվորներին օգնություն ցուցաբերելու համար մարտի 9-ին ստեղծվել է հանձնաժողով՝ նախկին վարչապետ Քաջազնունու նախագահությամբ:

(տե՛ս անձնական գործ 58-59)

Այս բոլոր նյութերը խոսւոմ են այն մասին, որ Հ.Հ. Քաջազնունին դաշնակների կողմից բանտից ազատվելու հետո ղեկավարող ակտիվ գործունեություն է ունեցել դաշնակցական ավանտյուրայում, որը կազմակերպվել էր Հայաստանում Խորհրդային իշխանության տապալման և սեփական տիրապետության հաստատման նպատակներով:
            Պետական կենտրոնական արխիվում հայտնաբերվել են նյութեր, որոնք վկայում են այն մասին, որ դաշնակցական ավանտյուրայի ճնշմամբ դեպի Իրան փախուստից հետո Քաջազնունին շարունակել է այնտեղ հակախորհրդային դաշնակցական աշխատանք վարել: Այսպես, օրինակ՝ գոյություն ունի քաղվածք Իրանական Ադրբեջանի ՌՍՖԽՀ Գլխավոր հյուպատոսության քարտուղարի զեկուցումից (1921թ. 28-ը օգոստոսի)՝ ուղղված Պարսկաստանում ՌՍՖԽՀ լիազորված ներկայացուց չին, որտեղ ասվում է. «Նախկին վարչապետ Քաջազնունին Թեհրանից գրում է Ռուբեն փաշային. «Աշխատե՛ք բոլոր կուսընկերներին ուղարկել հայրենիք ինչ գնով էլ լինի: Քաղաքական դրությունը պարզվում է, Հաղթանակը մերն է»»:

(տե՛ս անձնական գործ 54)

Լինելով արտասահմանում՝ Քաջազնունին հրատարակել է «Դաշնակցությունը անելիք չունի այլևս» գիրքը: Այդ գիրքը 1923թ. լույս է տեսել Թիֆլիսում: Ինչպես դիտելի է Հայկական ԽՍՀ Գլավլիտի՝ N21(c), 1956թ. փետրվարի 27-ի նամակից՝ «Դաշնակցությունը այլևս անելիք չունի» գրքում Հովհ» Քաջազնունին փորձ է անում արդարացնել դաշնակների հակահեղափոխական, հակաժողովրդավարական գործունեությունը, նրանց համարում է հայ ժողովրդի շահերի պաշտպաններ, «հայերի քաղաքական ազատագրման մարտիկներ»: Հանդես է գալիս Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման դեմ, Հայաստանում խորհրդային իշխանության սոցիալ-տնտեսական քաղաքականության դեմ: Ինչպես ասվում է այդ նամակում՝ գիրքը լի է բոլշևիկյան կուսակցության և խորհրդային իշխանության հասցեին ուղղված զրպարտություններով: Այն պահպանվում է հատուկ ֆոնդում: (տե՛ս անձնական գործ 64-65)

Ինչպես 1937թ. նախնական հետաքննության ընթացքում, այնպես էլ սույն ստուգման ընթացքում արտասսահմանից վերադառնալուց հետո ընկած ժամանակահատվածում (1924-1937թթ.) Քաջազնունու հակախորհրդային գործունեության մասին նյութեր չեն գտնվել: Այդ մասին վկայում է ընդամնեը որդու հայտարարությունը՝ տրված 1937թ., որում նա հայտնոմ է, որ իր հայր Հովհաննես Քաջազնունին մնում է երդվյալ դաշնակ, և բերում Քաջազնունու կողմից արված առանձին արտահայտություններ:
            Ստուգմամբ պարզվել է, որ 1931թ. Հովհաննես Քաջազնունու և ուրիշ մի քանիսի դեմ դատական գործ է հարուցվել Հայկ. ԽՍՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով (անտնտեսվարություն), բայց և այնպես 1931թ. փետրվարի 26-ի որոշմամբ այդ գործը կարճվել է նրանց գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով (Հայկ. ԽՍՀ քրեական օրենսգրքի 4-րդ հոդված, 5-րդ մաս):
                                                                                                (տե՛ս անձնական գործ 66)

Ելնելով վերոշարադրյալից, ինչպես նաև առաջնորդվելով 1921թ. մայիսի 12-ից գործող Հայաստանի Ռազմահեղափոխական կոմիտեի դեկրտեով (այդ դեկրետի համաձայն՝ 1921թ. փետրվարի 18-ից հետո հանցանք գործած անձնանց վրա չի տարածվում Ռազմահեղափոխական կոմիտեի 1921թ. ապրիլի 10-ի և 23-ի «Ներման մասին» դեկրետը)՝

ԿԱՐԾՈՒՄ ԵՄ

Համարել,  որ Հովհաննես Հովհաննեսի Քաջազնունու իրավունքների վերականգնման համար հիմքեր չկան:

ՀԱՅԿ ԽՍՀ Նախարարների խորհրդին կից ՊԱԿ հետաքննչական
բաժնի քննիչ, ավագ լեյտենանտ (Ստորագրված է) Աղուզումցյան

«Համաձայն եմ»
Հայկական ԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր
հետաքննչական բաժնի պետ,
                                                փոխգնդապետ (Ստորագրված է) Ավանեսով

[Մակագրված է] «Համաձայն եմ»: Օհանջանյան (ստորագրություն)

ՀԱԱ, ֆ. 1191. ց. 16, գ. 2083, թ. 69-75: Վավերացված պատճեն: Մեքենագիր:
Թարգմանությունը ռուսերենից:

 

N 35

«Հաստատում եմ»
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ
Արդարադատության երկրոդ դասի պետական
Խորհրդական (Ստորագրված է) Ա.Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆ

14.12.1992թ.

ՈՐՈՇՈՒՄ
                                                                               
Քաղ.Երևան

«12»-ը դեկտեմբեր 1992թ.

Հովհաննես Հովհաննեսի (Իվանի) Քաջազնունին ծնվել է 1868թ. Վրաստանի Ախալքալաք քաղաքում, բարձրագույն կրթությամբ, մասնագիտությամբ ինժեներ, նախքան կալանավորվելը աշխատել է Հայաստանի Հանրապետոթյան28 կոմունալ տնտեսության ժողովրդական կոմիսարիատի գիտատեխնիկական խորհդի գիտական քարտուղար: 1937թ. հուլիսի 28-ին ՀՍՍՀ ՆԳԺԿ պետանվտանգության վարչության նո 6/41 օրդերով կալանավորվել և մեղադրվել է այն բանում, որ 1893թվականից հանդիսացել է «Դաշնակցություն» կուսակցության անդամ, եղել է նույն կուսակցության ստեղծողներից մեկը, կապ է պահպանել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ արտասահմանում գտնվող դաշնակցական կազմակերպությունների և ականավոր գործիչների հետ, մի քանի անգամ ընտրվել է դաշնակցության կուսակցության կենտրոնական կոմիտեի և բյուրոյի անդամ: Հայաստանում դաշնակցական իշխանության հաստատումից հետո ընտվել է պրեմիեր մինիստր, իսկ խորհրդային կարգեր հաստատվելուց հետո փախել է Իրան, այնտեղից մեկնել Ֆրանսիա, որտեղ սպիտակ վտարանդիների և դաշնակցականների շրջանում ակտիվ հակախորհրդային աշխատանք է տարել:
            Հ.Քաջազնունին խորհրդային միություն է վերադարձել 1924թ., բնակվել է Երւան քաղաքում, մասնագիտական աշխատանք է կատարել տարբեր գերատեսչություններում, մնալով երդվյալ դաշնակ-ազգայնասեր*:
            ՀԽՍՀ ՆԳԺԿ-ի Եռյակի 5.12.1937թ. որոշմամբ Քաջազնունին, վերը շարադրված գործունեության համար, առանց քրեական օրենսգրքի որևէ հոդվածով նրա մեղադրանքը որակելու, դատապարտվել է գնդակահարության: Հ.Քաջազնունու նկատմամբ դատավճիռն ի կատար չի ածվել, մեկուսարանի հիվանդանոցի բժիշկների կողմից 15.01.1938թ. ակտ է կազմվել, որ նա 22.12.1937 թվականին  հիվանդանուցում մահացել է տուբերկուլյոզով տառապելու և գրիպով հիվանդանալու պատճառով:
            Առաջադրված մեղադրանքում Հովհաննես Քաջազնունին իրեն մեղավոր չի ճանաչել և նշել է, որ ինքը հանդիսացել է դաշնակցական կուսակցության հիմնադիրներից և ղեկավարներից մեկը, ձգտել է անկախ Հայաստանի ստեղծման և Հայաստանում դաշնակցական կառավարության հաստատումից հետո ընտրվել պրեմիեր-մինիստր:
            Քրեական գործի ուսւոմնասիրությամբ պարզվել է, որ Հովհաննես Քաջազնունին, լինելով հայրենասեր, իր գործունեության ընթացքում պայքարել է բռնակալության դեմ՝ հայ ժողովրդի իղձերն իրականացնելու համար, նրան վերագրված մեղադրանքները իրենց մեջ հանցագործության հատկանիշներ չոն պարոնակել, նա բռնադատվել է իր իսկ հարազատ, կոմերիտական որդու զրպարտիչ հաղորդման հիման վրա:
            Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քր.դատ. օր-ի 5-րդ հոոդվածի 2-րդ կետով:

ՈՐՈՇԵՑԻ

Հովհաննես Հովհաննեսի (Իվանի) Քաջազնունու նկատմամբ քրեական գործը կարճել հանցակազմի բացակայության պատճառով, նրան համարել արդարացված և ռեաբիլիտացված:

Ազգային անվտանգության մարմիններում
քննության վրա յսկող բաժնի դատախազ (Ստորագրված է) Ա. Վ. Թևոսյան

«Համաձայն եմ»
ՀՀ Գլխավրոր դատախազի տեղակալ (Ստորագրված է) Ռ. Ա. Պողոսյան

N 37

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

14.12.1992. N. 13-2-92-92

ՏԵՂԵԿԱՆՔ

Հովհաննես Հովհաննեսի (Իվանի) Քաջազնունին ծնվել է 1868թ. Վրաստանի Ախալքալաք քաղաքում, բարձրագույն կրթությամբ, մասնագիտությամբ ինժեներ, նախքան կալանավորվելը աշխատել է Հայաստանի Հանրապետոթյան28 կոմունալ տնտեսության ժողովրդական կոմիսարիատի գիտատեխնիկական խորհդի գիտական քարտուղար: 1937թ. հուլիսի 28-ին ՀՍՍՀ ՆԳԺԿ պետանվտանգության վարչության նո 6/41 օրդերով կալանավորվել և մեղադրվել է այն բանում, որ 1893թվականից հանդիսացել է «Դաշնակցություն» կուսակցության անդամ, եղել է նույն կուսակցության ստեղծողներից մեկը, կապ է պահպանել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ արտասահմանում գտնվող դաշնակցական կազմակերպությունների և ականավոր գործիչների հետ, մի քանի անգամ ընտրվել է դաշնակցության կուսակցության կենտրոնական կոմիտեի և բյուրոյի անդամ: Հայաստանում դաշնակցական իշխանության հաստատումից հետո ընտվել է պրեմիեր մինիստր, իսկ խորհրդային կարգեր հաստատվելուց հետո փախել է Իրան, այնտեղից մեկնել Ֆրանսիա, որտեղ սպիտակ վտարանդիների և դաշնակցականների շրջանում ակտիվ հակախորհրդային աշխատանք է տարել: ՀԽՍՀ ՆԳԺԿ-ի Եռյակի 5.12.1937թ. որոշմամբ Քաջազնունին, վերը շարադրված գործունեության համար, առանց քրեական օրենսգրքի որևէ հոդվածով նրա մեղդրանքը որակելու, դատապարտվել է գնդակահարության: Հ.Քաջազնունու նկատմամբ դատավճիռն ի կատար չի ածվել, մեկուսարանի հիվանդանոցի բժիշկների կողմից 15.01.1938թ. ակտ է կազմվել, որ նա 22.12.1937 թվականին  հիվանդանուցում մահացել է տուբերկուլյոզով տառապելու և գրիպով հիվանդանալու պատճառով:
            Առաջադրված մեղադրանքում Հովհաննես Քաջազնունին իրեն մեղավոր չի ճանաչել և նշել է, որ ինքը հանդիսացել է դաշնակցական կուսակցության հիմնադիրներից և ղեկավարներից մեկը, ձգտել է անկախ Հայաստանի ստեղծման և Հայաստանում դաշնակցական կառավարության հաստատումից հետո ընտրվել պրեմիեր-մինիստր:
            Քրեական գործի ուսւոմնասիրությամբ պարզվել է, որ Հովհաննես Քաջազնունին, լինելով հայրենասեր, իր գործունեության ընթացքում պայքարել է բռնակալության դեմ՝ հայ ժողովրդի իղձերն իրականացնելու համար, նրան վերագրված մեղադրանքները իրենց մեջ հանցագործության հատկանիշներ չոն պարոնակել, նա բռնադատվել է իր իսկ հարազատ, կոմերիտական որդու զրպարտիչ հաղորդման հիման վրա:
            Հանրապետության դատախազությունը 12.12.199թ. որոշմամբ Հ. Քաջազնունուն  արդարացրել և ենթարկել է ռեաբիլիտացայի:

Ազգային անվտանգության մրամիններում
Քննության վրա հսկող բաժնի դատախազ (Ստորագրված է) Ա.Վ. Թևոսյան

ՀԱԱ, ֆ. 1191. ց. 16, գ. 2083, թ. 77-78: Վավերացված պատճեն: Մեքենագիր:
Թարգմանությունը ռուսերենից:

Թարգմանությունը՝ Սիրանուշ Գ. Հովհաննիսյան

 


1
Տե՛ս ՀԱԱ ֆ.1191,ց.16, գ.2084, թ.7:
2
Տե՛ս «Հայություն», Եր., 1993, ապրիլի 15-20:
3
Տ՛ես ՀԱԱ ֆ.1191,ց.16, գ.2084, թ.13:
4
Տե՛ս նույն տեղում, թ. 5-6:
Տե՛ս նույն տեղում, թ. 21:
6
Տե՛ս Հարությունյան Ա.Ա.  Հ.Յ. Դաշնակցության մեծ դատավարության թղթածրարներ, Հ. Քաջազնունու դատական գործը, «ՎԷՄ», Եր. 2010,  հոկտեմբեր-դեկտեմբեր, N 4(32), էջ 188-189:
7
Տե՛ս «Հայություն», Եր., 1993, ապրիլի 15-20, ՀԱԱ, ֆ.1191, ց. 16, գ. 2083, թ. 48:
8
Տե՛ս նույն տեղում, գ.2083, թ. 22:
9
Տե՛ս նույն տեղում, 69-75
10
Տե՛ս նույն տեղում, թ. 69:
11
Տե՛ս նույն տեղում, թ. 77:
12
Քաջազնունու ծննդյան ստույգ թվականը 1868-ն է:
13
Խորհրդային երկիր է վերադարձել 1924թվականի վերջին:
14
Հ. Քաջազնունին ՀՅԴ Բյուրոյի անդամ չի եղել:
15
Ծննդյան թվականը դարձյալ ճիշտ չի նշված:
16
Սխալը կրկնվել է:
17
Խոսքը ՀՍԽՀ Չեկայի և ապա Պետքաղվարչության նախագահ Սերգեյ Մելիք-Հովսեփյանի (Օսիպովի) մասին է:
18
Նկատի ունի ռուսական բանակի սպա, կազակ, անարխիստ Իվան Սորոկինի Հյուսիսային Կովկասում բարձրացրած  հակախորհդային ապստամբությունը:
19
Ձեռագիր փաստաթղթի տարեթիվը չի նշված: Սակայն տեքստի բովանդակությունից կարելի է կռահել, որ այն գրվել է ամենայն հավանականությամբ 1928թ.:
20
Թվականը ճիշտ չի նշված, որովհետև 1924 թվին է Խորհրդային երկի վերադարձել:
21
Հավանաբար խոսքը Սնար Սնարյանի (Նարինյանի) մասին է:
22
Հարկ է նշել, որ բանտի բժիշկի կազմած ակտըւ ճիշտ չի ընթերցվել, հետագա մի շարք փաստաթղթերում կարելի է հանդիպել, որ իբր Հ. Քաջազնունին մահացել է 1937թ. դեկտեմբերի 22-ին: Այնինչ բերված փաստաթղթում հստակ նշված է, որ նա մահացել է 1938թ. հունվարի 15-ին և հենց նույն օրն էլ կազմվել է մահվան մասին ակտը: Հետագա փաստաղթերում նրա մահվան վավեր ամսաթիվ համարել 1938թ. հունվարի 15-ը:
23
Նկատի ունւ ՀՅԴ Բյուրո-Կառավարությունը:
24
Մահացած է (գրված է ձեռագիր բացատրականում):
25
Ս. Կասյանը երբեք «սպեցեֆիկ» չի եղել:
*
Ա. Տերտերյանը վարչապետ չի եղել, թերևս շփոթում է Ս. Վրացյանի հետ:
26
Պետք է լինի Ջահանգիր:
27
Պետք է լինի Գ. Սարգիսբեկյան:
28
Պետք է լինի Հայկ. ԽՍՀ
*
Հատկանշական է, որ Հայաստանի անկախացումից հետո նացիոնալիտազգայանամոլ») հասկացությունը փոխակերպվել է «ազգայնասերի»:

 «ՎԷՄ» համահայկական հանդես, 2017, թիվ 1 (57), հունվար-մարտ, էջ 230-282: