Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը թուրքական NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է ռուսական Ս-400-ների և ամերիկյան «Պատրիոտ»-ների գնման խնդրին:
«ԱՄՆ-ի առաջարկը «Պատրիոտ»-ների վերաբերյալ, որը մենք ստացել ենք մարտ ամսին, ավելի դրական է մեզ համար և պարունակում է այն դիրքորոշումները, որոնց մասին մենք ի սկզբանե խոսում էինք: Մենք պատրաստվում ենք ոչ միայն գնել, այլև արտադրել սեփական հակաօդային պաշտպանության համակարգերը»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ փետրվար ամսին Էրդողանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը չի կարող կատարել Անկարայի երկու հիմնական պահանջները «Պատրիոտ»-ների գնման հարցում` վարկի տրամադրում և համատեղ արտադրություն: Իսկ ապրիլ ամսին Թուրքիայի ՊՆ ղեկավարը հայտարարեց, որ Թուրքիան նոր առաջարկ է ստացել ԱՄՆ-ից, և շարունակվում են համակարգերի հավանական գնման բանակցությունները:
Թուրքիան բազմիցս է հայտարարել, որ, եթե նույնիսկ այդ գործարքը կայանա, չեն հրաժարվելու Ս-400-ներից: