կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-26 13:15
Քաղաքական

Ամերիկյան սպառազինություն գնելու որևէ կոնկրետ առաջարկ ՀՀ-ն չի ստացել, բայց հարմար առաջարկներ եթե լինեն` ինչո՞ւ ոչ. Դավիթ Տոնոյան

Ամերիկյան սպառազինություն գնելու որևէ կոնկրետ առաջարկ ՀՀ-ն չի ստացել, բայց հարմար առաջարկներ եթե լինեն`  ինչո՞ւ ոչ. Դավիթ Տոնոյան

Սահմանային իրավիճակը կայուն է. այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Նույն վիճակն է՝ կրակոցներ են այն կողմից լինում, բայց ոչ` թիրախավորող։ Կայուն է իրավիճակը»,- շեշտեց նա:

Անդրադառնալով մոսկովյան այցին՝ Դավիթ Տոնոյանը նշեց, որ այն մատակարարումների վերաբերյալ, որոնք պետք է իրականացվեն մինչև տարեվերջ և հաջորդ տարվա ընթացքում, կան ձեռք բերված պայմանավորվածություններ, որոնք գաղտնազերծելը ճիշտ չէ ներկա պահին: «Երբ կմատակարարվի, այն ժամանակ կխոսենք»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է ՀՀ-ում ռուսական ռազմաբազան Սու-30ՍՄ-ներով վերազինելուն՝ պաշտպանության նախարարն ասաց, որ ռուսական ռազմաբազան ժամանակի ընթացքում արդիականացվելու է: «Կայացվելու են համապատասխան որոշումներ սպառազինության տեսակի և քանակի վերաբերյալ: Իսկ մենք Սու-30-երի առաջին խմբաքանակը ստանալու ենք տարվա վերջին կամ 2020-ի սկզբին: Ամեն ինչ նորմալ է ընթանում, մտահոգվելու խնդիր չունենք»,- նշեց Տոնոյանը՝ հավելելով, որ, առհասարակ, ինչ սպառազինություն մեզ անհրաժեշտ է, ձեռք է բերվել և ձեռք է բերվելու: 

Պատասխանելով ամերիկյան սպառազինություն գնելու հետ կապված հարցին՝ պաշտպանության նախարարը վստահեցրեց, որ որևէ կոնկրետ առաջարկ Հայաստանը դեռևս չի ստացել: «Մենք շուկան ուսումնասիրում ենք որակի, տեսակի ու գնի տեսանկյունից։ Եթե տեսնենք, որ առաջարկություններն այնպիսին են, որ կարող է ձեռքբերումներ լինեն, ինչո՞ւ ոչ, և եթե դա թույլատրելի լինի Միացյալ Նահանգների համար», - ընդգծեց Տոնոյանը: