կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-08 11:57
Աշխարհ

ԶԼՄ-ները հայտնում են Սաուդյան Արաբիայից «Պատրիոտ»-ների դուրս բերման մասին

ԶԼՄ-ները հայտնում են Սաուդյան Արաբիայից «Պատրիոտ»-ների դուրս բերման մասին

ԱՄՆ իշխանությունները Սաուդյան Արաբիայից դուրս են բերում «Պատրիոտ» զենիթահրթիռային կայանները և քննարկում են տվյալ երկրում սեփական ռազմական ներուժը կրճատելու հնարավորությունները. այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

Որոշ ամերիկացի պաշտոնյաների հավաստմամբ՝ ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայից դուրս կբերի 4 մարտկոց՝ մի քանի տասնյակ զինծառայողների հետ միասին, որոնք այնտեղ էին ուղարկվել այն բանից հետո, երբ անցյալ տարի սաուդական նավթահանքերը հարձակումների ենթարկվեցին։

Նաև նշվում է, որ տարածաշրջանից դուրս է բերվել նաև ամերիկյան ավիակիրների երկու էսկադրիլիա։ Բացի այդ, ԱՄՆ-ն շուտով կսկսի քննարկել Պարսից ծոցում ԱՄՆ ԶՈՒ ներկայությունը նվազեցնելու հարցը։

«Պենտագոնի կողմից «Պատրիոտ» համակարգերի դուրս բերումը և այլ կրճատումները հիմնված են այն գնահատականների վրա, ըստ որոնց, Թեհերանն այլևս անմիջական վտանգ չի ներկայացնում ամերիկյան ռազմավարական շահերի համար», - նշում է թերթը։