Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի նամակ է հղել Կոնգրեսի առանցքային կոմիտեների ղեկավարներին՝ տեղեկացնելով իր մտադրության մասին սկսելու Թուրքիային Lockheed Martin-ի F-16 կործանիչների վաճառքի պաշտոնական ծանուցման գործընթացը, հենց որ Անկարան ավարտի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտի վավերացման գործընթացը: Այս մասին գրում է Reuters-ը:
Ամերիկացի մի պաշտոնյա հայտնել է, որ Սենատի արտաքին հարաբերությունների և Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների բարձրաստիճան հանրապետական և դեմոկրատ անդամներին ուղղված նամակում Բայդենը Կոնգրեսին կոչ է արել «առանց հապաղելու» հաստատել վաճառքը:
Նամակին ծանոթ չորս աղբյուր Reuters-ին հայտնել են, որ Սպիտակ տունը նամակ է ուղարկել Կոնգրեսի անդամներին՝ կոչ անելով հաստատել Թուրքիային 20 միլիարդ դոլար արժողությամբ F-16 ինքնաթիռների և արդիականացման սարքավորումների վաճառքը:
Թուրքիայի խորհրդարանը երեքշաբթի վավերացրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը 20 ամիս ձգելուց հետո՝ վերացնելով արևմտյան ռազմական դաշինքի ընդլայնման հիմնական խոչընդոտը։
Թուրքիայի կողմից վավերացման հաստատման ձգձգումը մեծ խոչընդոտ էր կործանիչների գործարքի համար Կոնգրեսի հավանությունը ստանալու համար: Օրենսդիրներն ասել էին, որ սպասում են Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատմանը, այդ թվում՝ նախագահ Թայիփ Էրդողանի ստորագրությանը, նախքան կորոշեն՝ հավանություն տալ վաճառքին: