|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Տաքսու բազմաթիվ վարորդներ մտադիր են վերադարձնել տաքսի վարելու համար ստացած լիցենզիաները և կառավարությունից հետ պահանջել լիցենզիաների` այս տարիների ընթացքում վճարված գումարները: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: Ըստ նրա` պատճառը տաքսի ծառայությունների ոլորտում հայտնված նոր ընկերություններն են` gg-ն և yandex-ը, որոնք գործունեություն են ծավալում առանց լիցենզիայի:
«Տարբերությունը ո՞րն է, որ տաքսի ծառայություն մատուցող ընկերություններից և անհատ տաքսու վարորդներից պահանջում են լիցենզիա հանել և դրա համար տուրք վճարել, իսկ նոր` այլընտրանքային տաքսիներն առանց լիցեզիայի և հարկային տուրքերի ինչ-որ ծառայություն են մատուցում»,- ասաց Հովհաննիսյանը:
Լրագրողների այն դիտարկմանը, թե դրանք ժամանակակից ընկերություններ են` ցանցային տաքսի ծառայություններ, որոնց սպասարկման որակը բարձր է, նա պատասխանեց. «Այդ ընկերությունները մոտակա ժամանակաշրջանում մոնոպոլիզացնելու են դաշտը, իսկ հետագայում` գները նորից թանկացնելու»:
Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ օրերս համեմատաբար նոր արտադրության մեքենաներ վարող տաքսու վարորդներին են մոտեցել Yandex ընկերության մենեջերները և առաջարկել օրական 20.000 դրամով իրենց ծառայության գովազդով ավտովարորդների հավաքագրել և նվազագույնը 2 կմ-ը 100 դրամով ծառայություններ իրականացնել: Այս առաջարկը, ըստ նրա, դաշտից կտանի անհատ վարորդներին և ընկերություններին: