կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-05 17:20
Հասարակություն

Տաքսու վարորդները պահանջում են Հայկ Մարությանի հրաժարականը

Տաքսու վարորդները պահանջում են Հայկ Մարությանի հրաժարականը

Երեւանում չկան կայանատեղիներ, իսկ տաքսու վարորդներն անտեղի տուգանվում են 5000 դրամով։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց տաքսու վարորդ Էմիլ Սահակյանը։

«Մենք պահանջում ենք, որ այս տուգանքները համաներվեն եւ կայանատեղիներ տրամադրվեն։ Այն 100 կայանատեղիները, որոնց մասին քաղաքապետ Հայկ Մարությանը նշում էր, իրականում Տարոն Մարգարյանն է տրամադրել»,– ասաց նա։

Տաքսու վարորդները պնդում են, որ իրենք ընտրել են Նիկոլ Փաշինյանին, բայց ոչ` Հայկ Մարությանին և պահանջում են նրա հրաժարականը։ Նրանք նշում են, որ մինչ ընտրությունները Հայկ Մարությանը խոստացել էր հանդիպել իրենց հետ, սակայն այժմ հրաժարվում է։

«Եթե կարմիր գծերն ու տեսախցիկները չվերացվեն, պահանջելու ենք քաղաքապետի հրաժարականը»,- նշեց տաքսու վարորդներից Էդուարդ Արշակյանը։

Տաքսու վարորդները պահանջում են նաեւ քաղաքապետարանում հաստիք ստեղծել, որը զբաղեցնող անձը կզբաղվի տաքսու վարորդներին անհանգստացնող խնդիրներով, որ ամեն անգամ տաքսու վարորդների ցույցի կամ ասուլիսի կարիք չլինի։