կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-13 14:06
Մշակույթ

Տաքսու վարորդները Հարություն Շատյանի ֆիլմի գլխավոր դերակատարներն են

Տաքսու վարորդները Հարություն Շատյանի ֆիլմի գլխավոր դերակատարներն են

Հարություն Շատյանի “Ճանապարհի փիլիսոփաները” ֆիլմը մասնակցում է “Ոսկե ծիրան” կինոփառատոնին: Ֆիլմն ընդգրկված է կինոփառատոնի ”Հայկական համայնապատկեր” անվանակարգում:

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Շատյանը նշեց, որ ֆիլմի հերոսները տաքսու վարորդներն են, որոնք տեղյակ չեն էլ եղել, որ իրենց նկարահանում են:

 

”Ֆիլմը մասնակցում է ”Ոսկե ծիրան” կինոփառատոնին, քանի որ մեզ համար կարևոր է, որ այս ֆիլմը դիտեն հենց Հայաստանում: Ֆիլմը երկու-երեք անգամ փոփոխել ենք, քանի որ երբ ֆիլմի պրոդյուսերը` Գրիգոր Հայրապետյանը նայեց ֆիլմը` ասաց, որ այստեղ 3-4 ֆիլմ կա, և մենք փորձեցինք կրճատել այն ու սարքել գոնե 1,5 ֆիլմ”,-ասաց ռեժիսորը:

 

Նա տեղեկացրեց, որ խոսեցրել ենք տաքսու վարորդներին, քանի որ նրանք շատ շուտ են խոսակցության բռնկվում, անընդհատ մի թեմայից մյուսին անցնում: Նրանք ազատ խոսում են իրենց խնդիրների մասին, անծանոթի հետ ավելի անկեղծ են, որովհետև գիտեն, որ հինգ ևոպե հետոՙ էլ չես լինելու իրենց կյանքում:

 

Նա տեղեկացրեց նաև, որ նկարահանման առաջին փուլում տեխնիկայի հետ կապված խնդիր ուներ, քանի որ չէր կարող տեսախցիկով նստել տաքսի և ասել` ձեզ չեմ նկարահանում:

 

”Շատ եմ տուժվել, մի շարք կտորներ կան, որ չենք կարողացել օգտագործել` տեխնիկական խոտանի պատճառով, բայց կարևորն այն է` ինչ ես ուզում այդ կադրով ասել, կադրի որակն այնքան էլ կարևոր չէր այս դեպքում: Ուզում էի, որ մարդիկ մի քիչ մտածեն. ցանկացած խնդիր ի հայտ գալուց հետո մենք սկսում ենք մեղավորներ գտնել և մեղադրում ենք բոլորին, բացի` ինքներս մեզնից”,-ասաց Շատյանը:

 

Վարորդների արձագանքը, ռեժիսորի հավաստմամբ, տարբեր է եղել` շատերը հրաժարվել են և արգելել, որ իրենց կադրը մնա ֆիլմում, մի մասը` նորմալ է ընդունել, բայց կան նաև մարդիկ, ովքեր դեռ տեղյակ չեն, որ իրենց նկարահանել են: