Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց կիսամյակային հաշվետվությունների վերաբերյալ: «Հաշվի առնելով, որ ավարտին է մոտենում կառավարության նախաձեռնած` 2017 թվականի միջոցառումների առկա խնդիրների կատարման առաջին կիսամյակը, ինչպես նաև ազգային վիճակագրական ծառայության կողմից կիսամյակային վիճակագրական տվյալների` առաջիկայում ակնկալվող ամփոփման գործընթացը հանձնարարում եմ հանրապետության գործադիր մարմինների ղեկավարներին՝ մինչև սույն թվականի հուլիսի 28-ը ամփոփել և կառավարության աշխատակազմին ներկայացնել, ըստ ոլորտների, կիսամյակային տվյալների հաշվետվություններ, մասնավորապես` կառավարության իրականացրած միջոցառումների և գերակա խնդիրների կատարմանը ներգրաված ներդրումների վերաբերյալ` միաժամանակ հաշվի առնելով և վերլուծելով վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալները:
Երկրորդը` առաջին կետով սահմանված պահանջը կատարելուն պես տեղեկատվություն տրամադրել հանրությանը: Մենք պետք է ամփոփենք առաջին կիսամյակը, ինչ-որ նախագծել ենք, հստակ ձևակերպենք` ինչն ենք կատարել, եթե կան չկատարված բաներ՝ ինչու չենք կատարել և ինչ ենք անելու, որ լրացնենք դա: Չնայած կարծում եմ` այդպիսի կետեր չպետք է լինեն»,- ասաց վարչապետը: