կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-01 11:01
Արցախ

Արցախի ՄԻՊ աշխատակազմը արտակարգ ռեժիմով հետևում է քվեարկության և դրա արդյունքների ամփոփման ընթացքին

Արցախի ՄԻՊ աշխատակազմը արտակարգ ռեժիմով հետևում է քվեարկության և դրա արդյունքների ամփոփման ընթացքին

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ահա և ավարտվեց քվեարկությունը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը արտակարգ ռեժիմով հետևում է քվեարկության և դրա արդյունքների ամփոփման ընթացքին: Օրվա ընթացքում մեր 116 թեժ գծին ստացել ենք մի շարք ահազանգեր, կոնկրետ դեպքերով օգնել ենք անձանց իրենց իրավունքների պաշտպանության հարցում:
 
Հետևել ենք նաև լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում հարյուրավոր հրապարակումների, որոնց մի մասում առկա էին տարբեր բնույթի ահազանգեր:
 
Առաջիկա օրերին ի մի կբերենք մեր կատարած աշխատանքները և կհրապարակենք միջանկյալ ամփոփումը: Պաշտպանի լիազորություններին վերաբերող ահազանգերը կընթացքավորենք և մեր ունեցած գործիքակազմով ավելի մանրամասն ուսումնասիրություններ կկատարենք: Իսկ ավելի երկար ժամանակահատվածում կվերլուծենք նաև համակարգային ու օրենսդրական խնդիրները և հանդես կգանք համապատասխան առաջարկներով:
 
Նախքան այդ, իմ լիազորությունների շրջանակներում անելու եմ ամեն ինչ, որ իրավապահ մարմինները պատշաճ կերպով ընթացքավորեն բոլոր առերևույթ իրավախախտումները և համապատասխան վարույթների միջոցով տան իրավական գնահատականներ: Կարևոր է, որ քրեական գործ հարուցելու առիթների և հիմքերի առկայության դեպքում իրավապահ մարմինները հարուցեն նաև քրեական գործեր, որպեսզի հնարավոր լինի բոլոր հանգամանքներն ուսումնասիրել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ կերպով»։
 
Հիշեցնենք՝ երեկ Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններ էին, որին մասնակցել է 76 հազար 471 ընտրող կամ ընտրողների 72.7 տոկոսը: