կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-24 19:10
Հասարակություն

The Manchester Guardian-ը՝ հայ կանանց մասին

The Manchester Guardian-ը՝ հայ կանանց մասին

THE MANCHESTER GUARDIAN, Մանչեսթր, Մարտի 5, 1915թ.

 Կանանց աշխատանքը

Մինչ տղամարդկանց թիվը զորագնդերում օրեցօր ավելանում է, կանայք Կովկասում անգործ չեն նստում: Արդեն  40 տարի գործող`«Կովկասի Հայ կանանց միություն» բարեգործականկազմակերպությունը բոլոր քաղաքներում և նույնիսկ մեծ գյուղերում ենթաժողովներ էստեղծել, որոնք միջոցներ և հագուստ են հավաքում, հետևում վիրավորներին և հիվանդներին, այրիներին և որբերին, փորձում մեղմել, հունվարից սկսած, Թուրքիայից և Պարսկաստանիցեկած փախստականների սարսափելի տառապանքները և վիշտը: Եղանակը չափազանց մռայլէ, իսկ ձյան տեղումներն այս տարի բացառապես ուժեղ էին: Ութսուն հազար դժբախտ հայերստիպված էին թափառել երբեմն 3 ֆուտ խորության հասնող ձյան մեջ՝ փախչելու համար իրենցհետապնդող թուրքերի ահաբեկումներից:

Նրանց աղքատությունը մեղմելու նպատակով կանանց միությունն ազդեցիկ քայլերի է դիմել.հարյուրավոր հիվանդների և ցրտահարվածների համար հիվանդանոցներ և 

ծերանոցներ են հիմնել: Հիվանդների համար առաջին անհրաժեշտության իրերը հավաքելու համար կազմակերպել են «մթերքի օր», «սպիտակեղենի օր» և այլն:

 

Հայերի երկարատև պատմության մեջ թերևս երբեք նման դժբախտություն չէր եղել, սակայն,միևնույն ժամանակ, նրանց շրջանում երբեք առկա չէին այն լավատեսությունն ևոգևորությունը, որոնց ականատեսն ենք մենք այսօր: