|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Թուրքիայի տարբեր շրջաններում ոստիկանությունը ռետինե փամփուշտներով ցրել է Կանանց միջազգային օրվան նվիրված տոնակատարության կապակցությամբ ցույցի դուրս եկածներին:
Ըստ Demokrathaber-ի՝ իրենց իրավունքների պաշտպանության համար մանուշակագույն պաստառներով Պոլսի կենտրոնական հրապարակում ցույցի դուրս եկած կանանցից մի քանիսը ձերբակալվել են:
Նմանատիպ դեպքեր են տեղի ունեցել նաև Անկարայում: Կին ցուցարարներին ցրելու համար ոստիկանները կիրառել են բռնություն, արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ:
Հիշեցնենք, որ Թուրքիայում Կանանց միջազգային օրվա կապակցությամբ անկացվելիք բոլոր միջոցառումները արգելվել էին դեռ օրեր առաջ: