Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Աղբյուրը՝ armeniangenocide100
THE MANCHESTER GUARDIAN, Մանչեսթր, Մարտի 5, 1915թ.
Կանանց աշխատանքը
Մինչ տղամարդկանց թիվը զորագնդերում օրեցօր ավելանում է, կանայք Կովկասում անգործ չեն նստում: Արդեն 40 տարի գործող`«Կովկասի Հայ կանանց միություն» բարեգործական կազմակերպությունը բոլոր քաղաքներում և նույնիսկ մեծ գյուղերում ենթաժողովներ է ստեղծել, որոնք միջոցներ և հագուստ են հավաքում, հետևում վիրավորներին և հիվանդներին, այրիներին և որբերին, փորձում մեղմել, հունվարից սկսած, Թուրքիայից և Պարսկաստանից եկած փախստականների սարսափելի տառապանքները և վիշտը: Եղանակը չափազանց մռայլ է, իսկ ձյան տեղումներն այս տարի բացառապես ուժեղ էին: Ութսուն հազար դժբախտ հայեր ստիպված էին թափառել երբեմն 3 ֆուտ խորության հասնող ձյան մեջ՝ փախչելու համար իրենց հետապնդող թուրքերի ահաբեկումներից:
Նրանց աղքատությունը մեղմելու նպատակով կանանց միությունն ազդեցիկ քայլերի է դիմել. հարյուրավոր հիվանդների և ցրտահարվածների համար հիվանդանոցներ և ծերանոցներ են հիմնել: Հիվանդների համար առաջին անհրաժեշտության իրերը հավաքելու համար կազմակերպել են «մթերքի օր», «սպիտակեղենի օր» և այլն:
Հայերի երկարատև պատմության մեջ թերևս երբեք նման դժբախտություն չէր եղել, սակայն, միևնույն ժամանակ, նրանց շրջանում երբեք առկա չէին այն լավատեսությունն և ոգևորությունը, որոնց ականատեսն ենք մենք այսօր: