Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրք ճանաչված արձակագիր Էլիֆ Շաֆաքը The Guardian պարբերականին տված հարցազրույցում պատմել է իր նկատմամբ հետապնդումների ու հաշվեհարդարների փորձերի մասին այն բանից հետո, երբ Թուրքիայում լույս է տեսել իր «Ստամբուլի բիճը» հայտնի վեպը (The Bastard of Istanbul)։
Վեպում արծարծվում էր Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության թեման։
«Ստամբուլը հակամարտությունների ու հակադրությունների քաղաք է …. Մեր պատմությունը լի է խզումներով և ամեն նոր եկող իշխող շրջանակ սկսում է ջնջելով նախորդ վարչակազմի ժառանգությունը։ Ես գրում էի ազգային փոքրամասնությունների մասին և ցանկանում էի դիմել անցյալ հարյուրամյակի անպատմելի ողբերգությանը, պատմել Հայոց ցեղասպանության մասին, կիսել ժողովրդի հետ այդ ցավն ու փորձել կամուրջներ կառուցել»,- ասում է Շաֆաքը։
Գրողի խոսքով՝ 2006թ. իր գիրքը սկսել է լայնորեն ընթերցվել ողջ Թուրքիայում, սակայն թուրքական ազգայնական տրամադրություններով ԶԼՄ-ները կոշտ քննադատության են ենթարկել վեպը, իսկ իր նկատմամբ քրեական գործ էր հարուցվել Թուրքիայի Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածի հատկանիշներով՝ թրքությունը վիրավորելու համար։ Դատավարության պատճառն այն էր, որ ստեղծագործության հերոսներից մեկն ապացուցում է Առաջին աշխարհամարտի ընթացքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը։ Ապացույցների անբավարարության պատճառով երկու մեղադրանքներն էլ հանվում են Շաֆաքի վրայից։
Դատավարությունը տևել է մոտ 1 տարի։
«Փողոցներում մարդկանց խմբերն այրում էին ԵՄ-ի դրոշն ու թքում իմ լուսանկարների վրա։ Չնայած նրան, որ ինձ դատարանում արդարացրին, դա շատ ծանր ժամանակ էր։ Ես ստիպված էի ամբողջ ժամանակ գտնվել թիկնապահի հետ»,- պատմել է Շաֆաքը։
Նրա խոսքով՝ իր թուրք փաստաբանը ստիպված էր պաշտպանել «իր մտացածին հայ կերպարին դատարանի դահլիճում»։