կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-22 12:40
Աշխարհ

91-ամյա դինոզավրը, որ գործարքի մեջ է հավերժության հետ. The Guardian-ի հոդվածը՝ Ազնավուրի մասին

91-ամյա դինոզավրը, որ գործարքի մեջ է հավերժության հետ. The Guardian-ի հոդվածը՝ Ազնավուրի մասին

Հեղինակավոր The Guardian պարբերականը հետաքրքիր հոդված է հրապարակել ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ-երգահան Շառլ Ազնավուրի մասին, որը կրճատումներով ներկայացնում ենք ստորև:

«Ֆրանսիայում մեծագույնը ճանաչված երգիչ-երգահան Շառլ Ազնավուրը նստում է թավշյա բազկաթոռին՝ իր 91-րդ ծննդյան տարեդարձից մի քանի օր առաջ քննարկելով «կանանց թևատակերի հոտը» (նրա վերջին երգերից):

\"Charles

Նոր ալբոմի երգերից մեկը, որում նա հայտնում է՝ «սիրում եմ քո թևատակերի բույրը», վրդովեցրել է նրա՝ 50 տարվա շվեդ կնոջը, բայց Ազնավուրը գիտի իր լսարանը. եթե նա աշխարհում ամենահաջողակ ֆրանսիացի երգիչն է, երգահանը, ով տասնամյակներ շարունակ բնորոշում է երկրի համաժողովրդական մշակույթը, դա այն պատճառով է, որ նրա երգերը միշտ էլ ռիսկային են եղել:

Երբ Ազնավուրն սկսել է գրել 1940-ականներին, սեքսը լույսն անջատելով տեղի ունեցող երևույթ էր: Դա նորմալ էր երգչուհիների համար` իրենց կոտրված սրտերի վրա լացելիս, բայց տղամարդիկ չէին երգում իրենց զգացմունքային հուսահատության մասին։ Ազնավուրը լույս գցեց առնականության և լիբիդոյի վրա՝ երգելով ընկճախտի, սեքսի, նախապաշարմունքի և բռնաբարության մասին։ Նրա հիթերը ձգվում են 1970-ականների` գեյ տրանսվեստիտի պատմությունից (What Makes a Man) մինչև ժամանակին արգելված՝  հետօրգազմային սպառվածության մասին բալլադը (Après l’Amour), նաև հակասական You’ve Let Yourself Go ստեղծագործությունը տղամարդու մասին, ում կինը գիրացել և դարձել է անճոռնի («Նայում եմ քեզ սևեռուն, հուսահատ և տեսնում այնտեղ կանգնած մորդ»):

 

\"\"

Նա չի զղջում. «Դա հիվանդության նման բան է՝ խոսել այնպիսի բաների մասին, որոնց մասին չպետք է խոսվի։ Սկսեցի միասեռականությունից և ցանկանում էի կոտրել յուրաքանչյուր տաբու»: Թևատակի մասին տողերը տեղ են գտել կույր սիրահարի` հոտի զգացման մասին նոր բալլադում։ «Երբ երգ գրեցի խուլի մասին (Quiet Love), սովորեցի նշանների լեզուն, որպեսզի այն բեմում կատարեմ։ Այս ալբոմում ես ցանկանում էի նկարագրել, թե ինչպես է դա կույր մարդու համար,- ասել է նա,- դեռևս չգիտեմ, թե ինչպես եմ կատարելու այն…»: 

\"Aznavour

Ազնավուրը դեռ ստեղծագործում է ու երգում։ Նա իր 70-ամյա կարիերայի ընթացքում գրել է ավելի քան 1200 երգ, վաճառել ավելի քան 100 միլիոն ձայնասկավառակ։ Ֆրանսիան երկրպագում է նրան` որպես ոսկե դարաշրջանի վերջին կենդանի լեգենդի: 

Ծնված լինելով Փարիզում՝ որպես Շահնուր Վաղինակ Ազնավուրյան, դերասան հոր և երգչուհի մոտ ընտանիքում, ովքեր Հայոց ցեղասպանությունից են փրկվել, Ազնավուրը թողել է դպրոցն ու 9 տարեկանում դարձել երեխա դերասան: Գերմանական օկուպացիայի ժամանակ նրա ծնողները հայերին, հրեաներին, ռուսներին և կոմունիստներին թաքցրել են իրենց բնակարանում, իսկ նրա հայրը միացել է Դիմադրության շարժմանը:

Ազնավուրի ուղին դեպի հաջողություն երկար և տանջալից էր։ Ֆրանսիացի քննադատները նրան անվանում էին չափազանց տգեղ, չափազանց կարճահասակ, նրանց բնութագրմամբ՝ «սարսափելի ձայնով» և «երգերի կասկածելի անվանումներով»: 

Այսօր Ազնավուրը, իր բնութագրմամբ, «դինոզավր» է, որ գործարքի մեջ է մտնում հավերժության հետ: Նրա 51-րդ ալբոմը թողարկվել է Մեծ Բրիտանիայում,և  նա աշխատում է իր 52-րդ ալբոմի համար: Հարցին, թե ինչպիսի զգացում է` լինել 91 տարեկան, նա ասել է.«Ես գաղափար չունեմ: Ես ինձ 91 տարեկանում չեմ զգում: Ես միշտ հավատացել եմ, որ մարդ պետք է երբեք չկորցնի իր՝ երեխայի հայացքը»: Նա շատ համեստ է բեմում: «Ես ոչինչ չեմ թաքցնում լսարանից»,- ասում է նա»:

Թերթը հոդվածի վերջում հիշեցնում է այն արտահայտությունը, որն Ազնավուրը ատում է`«Հրաժեշտի շրջագայություն». Ազնավուրը երդվում է երբեք չարտասանել այդ խոսքերը և խոստանում է  շարունակել երգել՝ մինչև մահ»:

\"Aznavour  «Պետք սովորել լքել սեղանը, երբ այլևս սեր չի մատուցվում». Ազնավուրի այս խոսքով պարբերականը եզրափակում է հոդվածը: