կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-08 12:06
Հասարակություն

Մաղթում ենք գարնանաբույր տրամադրություն, անսահման սեր ու խաղաղություն. Հայ Օգնության Միություն

Մաղթում ենք գարնանաբույր տրամադրություն, անսահման սեր ու խաղաղություն. Հայ Օգնության Միություն

Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչությունը սիրով ու ակնածանքով շնորհավորում է բոլոր մայրերին, կանանց ու աղջիկներին և մաղթում գարնանաբույր տրամադրություն, անսահման սեր ու խաղաղություն: Թող որ երջանկությունը միշտ ապրի ձեր սրտերում և շարունակեք ազնվորեն ու անմնացորդ ծառայել ձեր ընտանիքների բարօրությանը, հայրենիքի զարթոնքին ու առաջընթացին:

Հավատարիմ իր հիմնադրի՝ Խաչատուր Մալումյանի «Նայեցե՛ք միշտ դեպի Երկիր» կոչին՝ Հայ Օգնության Միությունը 1920 թվականից իր կամավոր առաքելությունը ծավալեց Հայաստանի Առաջին Հանրապետությունում։ Իսկ տասնամյակներ անց, երբ Հայաստանն ու հայ ժողովուրդը  վերստին ազգային զարթոնքի օրեր էին ապրում, կրկին վերադարձավ Մայր Հայրենիք՝ սոցիալական, կրթական, առողջապահական և բարեսիրական բազմաթիվ ծրագրերի իրականացմամբ օժանդակելու երկրաշարժի ու պատերազմի վերքերի բուժմանը` այժմ դրանց հավելելով նաև սիրիահայ եղբայրների ու քույրերի համար կյանքի կոչվող նախաձեռնությունները։

Հայ Օգնության Միության աշխարհասփյուռ միավորները, գործելով հայրենի հողում և Սփյուռքում, հավատարիմ մնալով «Ժողովրդիս հետ, ժողովրդիս համար» կարգախոսին, մեծ ավանդ ունեցան Սփյուռքում հայապահպանության գործում և մինչ օրս ՀՕՄ-ը` իր կամավորներով, մեծ եռանդով շարունակում է իր ազգանվեր գործունեությունը և Սփյուռքը Հայրենիքին կամրջող առաքելությունը՝ կերտելով նոր, ավելի հզոր ու պաշտպանված Հայաստան։