կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-14 14:33
Հասարակություն

Պետք է Սփյուռքին մասնակից դարձնենք հայաստանյան օրակարգերին. ՀՅԴ Բյուրոյի անդամ

Պետք է Սփյուռքին մասնակից դարձնենք հայաստանյան օրակարգերին. ՀՅԴ Բյուրոյի անդամ

Երեկ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի անդամ Բենիամին Պչաքճյանը: Նա ուղիղ եթերում պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացիներից մեկի հնչեցրած հարցին, թե «Սփյուռքի Դաշնակցությունն առաջվա պես օգնո՞ւմ է Հայրենիքին», Բյուրոյի անդամը պատասխանեց. «Օգնել ասելով` ի՞նչ ենք հասկանում: Գիտեք` Սփյուռքը դրական տրամադրվածություն ունի Հայրենիքի նկատմամբ, մենք պետք է կարողանանք օգտագործել այն, պետք է այդ ներուժը, որ կա Սփյուռքում, ուղղորդենք: Սակայն այն ուղղորդելու համար նախ և առաջ պետք է, որ այստեղ` Հայրենիքում, մտայնությունները փոխվեն: Մենք պետք է Սփյուռքին մասնակից դարձնենք հայաստանյան օրակարգերին, մասնակից դարձնենք  Հայաստանի տնտեսության զարգացմանը, կրթական համակարգի զարգացմանը: Առանց Սփյուռքին մասնակից դարձնելու` «օգնություն» բառը, կարծում եմ, ժամանակավրեպ է: Մենք միասին պիտի կերտենք այս Հայրենիքը: Սփյուռքն իր դերն ունի, որը չպետք է անտեսել, բայց նաև պետք է ուղղորդել: Հայրենիքն էլ իր դերն ունի: Հայրենիքը Սփյուռքին պետք է մոտենա այնպես, որ կարողանա նրա ներուժը ճիշտ ձևով օգտոգործել: Այնպես չլինի, որ Սփյուռքը օգնության կամ օժանդակության հոգեբանությամբ մոտենա: Սա օժանդակություն չէ, մասնակցություն է: Սա լուրջ հարց է, դրանց միջև տարբերություն կա: Եթե անկախության առաջին տարիներին կարելի էր խոսել օգնության, օժանդակության մասին, այսօր արդեն 25 տարի է անցել, և մենք տարբեր հանգրվանում ենք: Մենք Հայրենիք պիտի կերտենք, և այդ գործում, այո՛, Սփյուռքն իր ասելիքն ունի, անելիքն ունի»: