Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստանում գազալցակայաններն ու բենզալցակայանները, համեմատական կարգով, ՀԴՄ կտրոն չեն տրամադրում։ Այս մասին ապրիլի 18-ի կառավարության նիստում հավաստիացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա, մասնավորապես, նշեց. «Ինձ ամեն օր ասում են, որ ՀԴՄ չեն տալիս, ընդ որում` այդ բոլոր գազա- և բենզալցակայանների հետևում կանգնած են կոնկրետ մարդիկ։ Ինչո՞ւ չեք կարողանում, պարո’ն Օսիպյան, ինչո՞ւ այդ հարցը չեք լուծում»:
Անդրադառնալով այն խնդրին, որ, ըստ օրենքի, սահմանափակումներ չկան գազալցակայանի կամ բենզալցակայանի նկատմամբ տուգանք կիրառելու հետ կապված, Փաշինյանն ասաց. «Գնացեք, մի գազալցակայանին 1000 անգամ օրը տուգանեք, նույնն էլ` բենզալցակայաններին։ Ինչո՞ւ չեք տուգանում։ Քրեական գործ հարուցեք, տարեք-նստեցրեք այդ մարդկանց։ Էս ի՞նչ ձև է»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 1-ից գազալցակայաններում սեղմված գազը վաճառվելու է ոչ թե խորանարդ մետրով, այլ կիլոգրամով։