|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Նորքի տուն-ինտերնատի բնակիչ Ռուբեն Կճանյանը խնդրել է Պաշտպանի աջակցությունը սրտի անվճար ստենտավորման հարցում։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:
Նա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին Նորքի տուն-ինտերնատ այցի ընթացքում տեղեկացրել է, որ ունի առողջությանը վտանգ սպառնացող խնդիր․ անհրաժեշտ է սրտի կորոնար անոթների հրատապ ստենտավորում:
Առողջապահության նախարարության հետ համագործակցության արդյունքում քաղաքացին կարողացել է անվճար ստենտավորվել։