Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2019 թվականին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի անգիոգրաֆիայի բաժանմունք է դիմել 511 քաղաքացի, որոնցից 358-ը ենթարկվել է սրտի կորոնար անոթների անգիոգրաֆիկ հետազոտության, 181 հիվանդի տեղադրվել է 226 ստենտ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:
Տարվա կտրվածքով «Stent for life» ծրագրի շրջանակներում 90 սրտամկանի սուր ինֆարկտով հիվանդի կատարվել է ստենտավորում մեկ «դեղապատ» ստենտով` բացարձակապես պետական պատվերի շրջանակներում: Արցախում սրտի անհետաձգելի վիրահատության «Stent for life» ծրագրի զարգացման նպատակով` մարտի 1-ից անվճար, պետական պատվերի շրջանակներում մեկ «ոչ դեղապատ» ստենտի տեղադրումը փոխարինվել է մեկ «դեղապատ» ստենտով:
Նախորդ տարում անգիոգրաֆիայի բաժանմունքում 7 հիվանդի կատարվել է ստորին վերջույթների էնդովասկուլյար միջամտություններ:
«Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում Ամերիկայի Միացյալ Նահանգների «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի բարձրակարգ բժիշկների կողմից` օգտագործելով անգիոգրաֆիկ սարքի բոլոր հնարավորությունները 10 հիվանդի մոտ իրականացվել է ուղեղի նեյրոինվազիվ միջամտություններ, ինչպես նաև 3 հիվանդի տեղադրվել սրտի ռիթմավար:
Բժշկական այս ծառայության ներդնումը հնարավորություն է տվել նվազեցնել սրտային հիվանդությունների հետևանքով առաջացող մահացությունների դեպքերը, ինչպես նաև ժամանակակից, նորագույն տեխնոլոգիաներին տիրապետող մասնագետների միջոցով վաղ շրջանում հայտնաբերվել ու կանխվել է հանրապետությունում բազմաթիվ անոթային խնդիրներ ունեցող անձանց մոտ բարդությունների արձանագրումը:
Անգիոգրաֆիայի բաժանմունքն աշխատում է շաբաթը 7 օր 24-ժամյա ռեժիմով` սերտ համագործակցելով առողջության պահպանման առաջնային օղակի և շտապօգնության ծառայության հետ: