|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում անկողնային խնամք ստացող անձանց սպասարկման նպատակով կառուցվելիք նոր մասնաշենքի շինարարական աշխատանքների իրականացում» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը հաստատելու մասին հարցը:
Նախարարը հավելեց, որ այդ աշխատանքները նախաձեռնվել ու իրականացվել են Քուվեյթի և Հայաստանի կառավարությունների միջև կնքված համապատասխան համաձայնագրով, հատկացվել է 1 միլիոն դոլար: Մասնաշենքը կառուցվել է անկողնային խնամքի կարիք ունեցող շուրջ 70 անձանց համար: Գումար է հատկացվել նաև մասնաշենքի կահավորման համար: