| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Երևանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2011-2016թթ. ընթացքում նշված կազմակերպության պաշտոնատար անձի /անձանց/ կողմից ՊՈԱԿ-ի հաստիքային միավորների վրա հաստիքների համալրման անհրաժեշտության բացակայության պայմաններում հրամանագրվել են հիմնական աշխատողներ, պահվել է ՊՈԱԿ-ների միասնական հաստիքացուցակներով չնախատեսված մեկ հաստիքային միավոր, և նշված հաստիքները զբաղեցրած անձինք շուրջ 3.687.000 դրամ վարձատրություն են ստացել պետական բյուջեից:
ՊՈԱԿ-ի հաշվառումից չեն հանվել մահացած, հիվանդանոց տեղափոխված կամ ընտանիք վերադարձած խնամյալները, անօթևանների ընդունումը և դուրսգրումը չի արտացոլվել ճաշացուցակներում, որը հանգեցրել է սննդամթերքի ծախսի ՀՀ պետական բյուջեից 8.471.200 դրամ ավելի ֆինանսավորման:
Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ-ին: