|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
«Ժողովուրդ»-ը գրում է․ «Հայաստանում ցեմենտի արտադրությամբ զբաղվող արդյունաբերական հսկաները՝ «Արարատ ցեմենտ»-ը և «Հրազդան ցեմենտ»-ը, փակման վտանգի առաջ են կանգնած: Պատճառը հարևան Իրանից մեծ քանակությամբ ներկրվող ցեմենտն է, ինչի հետևանքով զգալի նվազել են տեղական ցեմենտի իրացման ծավալները: Ու թեև երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հավանության արժանացավ գործադիրի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը ներկրված ցեմենտի մաքսատուրքերը բարձրացնելու վերաբերյալ, բայց կա մեկ այլ խնդիր, պետտուրքից ազատվում է ցեմենտի պատրաստման համար օգտագործվող հիմնական հումքը՝ ներկրվող կլինկերը:
Մասնագետները պնդում են, որ էժան կլինկերից ցեմենտ ստանալը բարդ գործընթաց չէ, բայց այս դեպքում առաջ կգա աշխատատեղեր կրճատելու խնդիր, քանի որ ներկրված հումքի դեպքում շատ աշխատակիցներ անելիք չեն ունենա, և բացի այդ, ներկրված հումքն անորակ է: Հիմա ցեմենտի արտադրությամբ զբաղվող ընկերությունները պատրաստվում են այս հարցով բանակցություններ վարել կառավարության հետ»։
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: