|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Կուբայում նախատեսում են ԵԱՏՄ արդյունաբերական կենտրոն բացել: Այս մասին տեղեկացաք ԵԱՏՄ կայքէջից: Նշվում է, որ նոյեմբերի 14-18-ը Կուբայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այդ հարցը քննարկել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նիկոլայ Կուշնարևը:
«Մարիել» զարգացման հատուկ գոտու տարածքում Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական կենտրոնի ստեղծման նպատակով Նիկոլայ Կուշնարևը բանակցություններ է վարել «Մարիել»-ի գլխավոր տնօրեն Անա Թերեզա Իգարսա Մարտինեսի հետ: Կողմերը հանգամանալից քննարկել են Եվրասիական արդյունաբերական կենտրոնի ստեղծման պայմանները և ԵԱՏՄ երկրների արդյունաբերական ընկերությունների հնարավորությունները Կուբայի շուկայում։
Նախագծի նախաձեռնողների մտահղացմամբ ՝ ԵԱՏՄ արդյունաբերական կենտրոնում կարող են արտադրվել դեղագործական և կենսատեխնոլոգիական արտադրանք, բժշկական սարքավորումներ, գյուղատնտեսական և արդյունաբերական օգտագործման մեքենաներ եւ սարքավորումներ, բեռնատար և ուղևորատար մեքենաշինության, կենցաղային տեխնիկայի սարքավորումներ: