Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանն հիշեցրեց, որ շուտով խորհրդարանը քննարկելու է 2012թ. բյուջեն, և առաջարկեց այս տարի մարզերի որոշ դպրոցների համար ֆինանսավորման նոր մեխանիզմ ստեղծել։
«Մենք գիտենք, որ դպրոցները ֆինանսավորվում են աշակերտների թվով, և, իհարկե, տրվում է նաև որոշակի հավելում։ Աշակերտների թվով ֆինանսավորվում են նաև մարզերի դպրոցները։ Սակայն վերջին ժամանակներում արված վիճակագրության համաձայն` մեր մարզերում մի քանի շրջանների դպրոցներ չունեն առաջին դասարանցիներ, և կան դպրոցներ, որոնց աշակերտների ընդհանուր թիվը 30-40 է, օրինակ՝ Աշոցքի շրջանի դպրոցը, որը 8 աշակետ ունի։ Այս դպրոցները, որոնք աշակերտների թվով են ֆինանսավորվելու, կանգնելու են ֆինանսական լուրջ խնդրի առջև»,- հայտարարեց պատգամավորը:
Դաշնակցության ներկայացուցիչն առաջարկեց բյուջեի քննարկումների ընթացքում հաշվի առնել այս հանգամանքը: «Առաջարկում եմ նոր հայեցակարգ կամ այլ սկզբունքով մոտենալ այն մարզերի դպրոցներին, որտեղ աշակերտների թիվը շատ քիչ է, և որտեղ դպրոցների փակմանւվտանգ կա»,- ասաց Ռուզան Առաքելյանը: