| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Չեխիայի պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարի` Հայաստան այցի շրջանակում համաձայնագիր է ստորագրվել ռազմատեխնիկական համագործակցության մասին:
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չեխ գործընկերոջ հետ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ ճեպազրույցում նշեց, որ պաշտպանության ոլորտում հայ-չեխական երկկողմ համագործակցությունը սկսվել է 2010 թվականից, երբ ստորագրվել է ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը, որը հիմնված է բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների, բարեկամության, փոխադարձ հարգանքի, ընդհանուր արժեքների վրա:
«Քիչ առաջ ստորագրված համաձայնագրով սահմանվում են համագործակցության` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները, ձևաչափը և ընթացակարգերը: Այս երկար սպասված համաձայնագրից հետո համագործակցության համար ստեղծվում են նոր հեռանկարներ ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերության ոլորտներում»,- նշեց նախարարը:
Դավիթ Տոնոյանը տեղեկացրեց, որ Չեխիայի պաշտպանության նախարարի հետ առանձնազրույցի ընթացքում քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:
«Փաստեցինք երկու բարեկամ երկրների միջև առկա բարձր մակարդակի հարաբերությունները և վերահաստատեցինք միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերի շուրջ ընդհանուր մոտեցումները»,-ամփոփեց ՀՀ պաշտպանության նախարարը: