կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-27 21:21
Քաղաքական

Հայաստանը ԵՄ-ից ակնկալում է քաղաքական հարցերում ավելի թիրախային քայլեր եւ աջակցություն. Արմեն Աշոտյան

Հայաստանը ԵՄ-ից ակնկալում է քաղաքական հարցերում ավելի թիրախային քայլեր եւ աջակցություն. Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը օգոստոսի 27-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարտին Սոննբորնին, ով Հայաստանում է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ եւ հրավերով: Հանդիպմանը ներկա է եղել ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի  գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը:  

 Արմեն Աշոտյանն անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականության եվրոպական վեկտորին, կարեւորվել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլյանված համաձայնագրի դերն ու դրա հնարավորինս արագ վավերացումը ԵՄ անդամ-պետությունների ազգային խորհրդարանների կողմից: Զրուցակիցները կարեւորել են ԵՄ-ի հետ առավել արդյունավետ հարաբերությունների զարգացմումը, ինչի առնչությամբ Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանը այս ժամանակաշրջանում Եվրոպական միությունից ակնկալում է քաղաքական հարցերում ավելի թիրախային քայլեր եւ աջակցություն: 

Կողմերն անդրադարձել են միջազգային հարթակներում Ադրբեջանի մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալներին: Այս առնչությամբ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ Ադրբեջանի կոռուպցիոն գործարքները հարվածում են եվրոպական ինստիտուտների քաղաքական վարկանիշին եւ պետք է անել հնարավորը միջազգային հարթակների օրակարգերը նմանատիպ նախադեպերից մաքուր պահելու համար: 

Անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին: Արմեն Աշոտյանը նշել է, որ հիմնախնդրում առանցքային է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտության իրացումը՝ հավելելով, որ խնդիրը չի կարող ունենալ ռազմական լուծում: Տարածաշրջանային կայունության խնդիրների համատեքստում հանձնաժողովի նախագահը կարեւորել է սպառազինությունների մրցավազքի կանխարգելման միջազգային ջանքերը: