|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ՀԱՊԿ, ԱՊՀ և ՇՀԿ գլխավոր քարտուղարների տեղակալներնն այսօր քննարկել են փոխգործակցությունն անվտանգության հարցերում։ Այս մասին ասվում է ՀԱՊԿ-ի Telegram-ալիքի հաղորդագրության մեջ։
«ՀԱՊԿ քարտուղարությունում ՀԱՊԿ, ԱՊՀ և ՇՀԿ գլխավոր քարտուղարների տեղակալների մակարդակով խորհրդակցությունների ընթացքում տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում եռակողմ համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Խորհրդակցությունների մասնակիցները ներկայացրել են համագործակցության հետագա զարգացմանն առնչվող անվտանգության, տնտեսության և հումանիտար ոլորտներում փոխգործակցության նպատակով մոտեցումները, որոնք կոչված են ծառայելու Եվրասիայի զարգացման կենտրոնների միջև հարաբերությունների ներդաշնակեցմանը:
Նշվում է, որ քննարկվել է նաև այդ մոտեցումների իրականացմանն ուղղված հերթական գործնական քայլերի ցանկը պարունակող փաստաթղթի պատրաստման հնարավորությունը։