|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ռուսաստանը և Թուրքիան միատեսակ մոտեցումներ ունեն շատ գլոբալ խնդիրների հարցում: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությունում:
Նշվում է, որ Ստամբուլում նոյեմբերի 25-ին կանցկացվի Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների ղեկավարած Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի շրջանակներում գործող Ռազմավարական պլանավորման համատեղ խմբի 5-րդ նիստը, և կողմերը կքննարկեն իրավիճակը Սիրիայում, ընդհանուր առմամբ` Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում։
Մոսկվան և Անկարան համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերների դեմ պայքարում համագործակցության ամրապնդման անհրաժեշտություն են տեսնում։